Լույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նկարում պատկերված են տարբեր երկարության ալիքներ, որոնք աչքն ընկալում է որպես տարբեր գույներ:
Ամենաերկարը կարմիր գույնի ալիքներն են

Լույս, էլեկտրամագնիսական ճառագայթում, որն արձակվում է տաքացած կամ գրգռված վիճակում գտնվող մարմինների կողմից: Հաճախ,<<լույս>> նշանակում է ոչ միայն տեսանելի լույսը, այլ նաև նրան հարող սպեկտորի լայն հատվածները: Պատմաբանորեն հայտնվել է <<անտեսանելի լույս>> տերմինը` ուլտրամանուշակագույն լույս, ինֆրակարմիր լույս, ռադիոալիք: Տեսանելի լույսի սահմաններն են 380 մինչև 780 նանոմետրը, որը համապատասխանում է համապատասխանաբար 790 մինչև 385 տեռահերց հաճախություններին:

Ֆիզիկայի այն բաժինը, որտեղ ուսումնասիրվում է լույսը, կոչվում է օպտիկա:

Ծիածանը օրինակ սպիտակ լույսը կազմող ճառագայթների համադրություն է:

Լույսը ճառագայթման տեսակներից է: Լուսարձակում են Արեգակը, էլեկտրական լամպը և շիկացած այլ առարկաներ: Լույսը կարող է թափանցել ապակու և ջրի միջով, սակայն բազմաթիվ այլ նյութերից այն անդրադառնում է: Լույսի շնորհիվ մենք տեսնում ենք, այն օգնում է մեզ հաղորդակցվելու մեզ շրջապատող միջավայրի հետ:

Երկրից Լուսին լույսի հարսնելու ժամանակը

Արեգակը, էլեկտրական լամպը, հեռուստացույցը կամ պարզապես կրակը լուսարձակում են իրենց սեփական լույսը: Սակայն առարկաների մեծ մասը չունի սեփական լույս. մենք դրանք տեսնում ենք միայն այն բանի շնորհիվ, որ նրանց անդրադարձրած լույսն ընկնում է մեր աչքերի մեջ: Լույսի ամենամեծ քանակությունն անդրադարձնում են սպիտակ մակերեվույթները, այդ պատճառով դրանք այդպես վառ են երևում: Սև մակերեվույթներն իրենց վրա ընկնող լույսը գրեթե չեն անդրադարձնում: Հայելուց լույսն անդրադառնում է գրեթե ամբողջությամբ, և մենք հայելում տեսնում ենք առարկաների արտացոլումը:

Սովորաբար լույսը տարածվում է ուղղագիծ: Եթե ճանապարհին այն հանդիպում է արգելքի, ապա այնտեղ, որտեղ լույսը չի թափանցում, առաջանում է ստվեր:

Եթե լույսը ապակու, ջրի կամ ցանկացած այլ թափանցիկ միջավայրի մեջ ընկնում է 90օ-ից տարբերվող անկյան տակ, ապա այն փոխում է իր ուղղությունը: Այս երևույթն անվանում են բեկում կամ ռեֆրակցիա. պատճառն այն է, որ օդից տարբեր այլ թափանցիկ միջավայրերում լույսն ավելի դանդաղ է տարածվում, քան օդում: Հենց բեկման պատճառով է ջրով լի բաժակի մեջ ընկղմված ծղոտը կոտրված երևում:

Լույսի արագությունը բնության ամենամեծ արագությունն է, որն անօդ տարածությունում հաշվարկվում է 300,000 կմ/վ: Այդ արագության հետ կապված աստղագիտության մեջ օգտագործվում է լուսատարի հեռավորության միավորը, որը հավասար է լույսի մեկ տարվա անցած ճանապարհի երկարությանը: