Արեգակ
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Արեգակ (այլ կիրառումներ)
Արևի զանգվածը կազմում է 99,8 % Արեգնակային համակարգի հանրագումար քաշից: Արևի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (լուսամասնիկներն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման: Արևը բաղկացած է ջրածինից (~73 % զանգվածից և ~92 % ծավալից), հելիումից (~25 % զանգվածից և ~7 % ծավալից[1]) և հետևյալ, չնչին քանաքի քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, կրեմնիում, ծծումբ, մագնիում, ածխածին, նեոն, կրածին և քրոմ։[2] Ըստ լուսապատկերային դասակարգման՝ Արևը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ («դեղին թզուկ»)։ Արևի մակերեսի ջերմությունը հասնում է 6000 K, այդ պատճառով Արեգակը լուսավորում է գրեթե սպիտակ լույսով, բայց, ավելի ուժեղ ցրման պատճառով և Երկրի մթնոլորտի կարճալիք ճառագայթների կլանման պատճառով, Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։
Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։ ծիրկաթին գալակտիկայում կա ավելի քան 100 միլիոն աստղ G2 դասակարգի։ Ընդ որում, Կաթնածիրի աստղերից 85 % ավելի նվազ պայծառություն ունեն, քան Արևը (մեծավ մասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արևը արտադրում է էներգիան հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։
Արևը գտնվում է 26 000 լույսային տարվա հեռավորության վրա՝ Կաթնածիրի կենտրոնից և պտտվում է նրա շուրջ, անելով մեկ պտույտն 225—250 միլիոն տարվա շրջանում։ Արևի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լույսային տարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում։[3] Ներկայումս, Արևը գտնվում է Կաթնածիրի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսեյի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» — բարձր խտության գոտիում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» — ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լույսայի տարվա սահմաններում՝ Արևը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունը՝ +4,83m է)։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Basu, Sarbani; Antia, H. M. (2007). «Helioseismology and Solar Abundances». Physics Reports. http://front.math.ucdavis.edu/0711.4590։ Վերցված է 2008-09-02.
- ↑ Manuel O. K. and Hwaung Golden (1983), Meteoritics, հատոր 18, թիվ 3, սեպտեմբերի 30 1983, pp 209—222. Առգիծ՝ http://web.umr.edu/~om/archive/SolarAbundances.pdf (Վերստածվ է դեկտեմբերի 7 2007 20:21 UTC).
- ↑ Kerr F. J.; Lynden-Bell D. (1986). «Review of galactic constants» (PDF). Monthly Notices of the Royal Astronomical Society 221: 1023—1038. http://articles.adsabs.harvard.edu/cgi-bin/nph-iarticle_query?1986MNRAS.221.1023K&data_type=PDF_HIGH&type=PRINTER&filetype=.pdf.
| Արեգակնային համակարգ |
|---|
|
|
| Արեգակ |
| Մոլորակներ · Գաճաճ մոլորակներ : · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Հոմեա · Մակեմակե · Էրիս · |
| Գաճաճ մոլորակի թեկնածուներ: Սեդնա · Օրկ · Կվավար · 2007 OR10 |
| Մոլորակների խոշոր արբանյակներ։ Լուսին · Կալիստո · Գանիմեդ · Եվրոպա · Իո · Տիտան · Էնցելադ · Միմաս · Հաբեթ · Տեֆիյա · Դիոնա · Ռեա · Օբերոն · Տիտանիա · Արիել · Ումբրիել · Միրանդա · Տրիտոն · Քարոն |
| Արբանյակներ / Օղակներ: Երկրի · Հրատի · Լուսանթագի/∅ · Երևակի/∅ · Ուրանի/∅ · Նեպտունի/∅ · Պլուտոնի · Հոմեայի · Էրիսի |
| Աստղաքարեր · Փոքր մոլորակներ · Աստերոիդներ/Աստերոիդի լուսիններ · Տրոյացիներ · Կենտավրոսներ · Տրանսնեպտունյան մարմիններ (Պլուտինոներ · Քյուբիվանոներ) · Դամոկլոիդներ · Գիսաստղներ |
| Տիեզերական փոշի · Փոքր մարմիններ · Երկրային խմբի մոլորակներ · Աստերոիդների գոտի · Գազային հսկաներ · Կոյպերի գոտի · Ցրված սկավառակ · Օորտի ամպ |