Հասարակած
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլոր միջորեականները (դեղին) կիսում են գունդը երկու մասերի — այնպես ինչպես և Հասարակածը(Կապույտ): Հորիզոնականները ցույց են տրված հատվող գծերով:
Հասարակած — Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով: Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ: Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնության հաշման սկզբնակետ:
«Հասարակած» բառը օգտագործվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմերիայի հարթություն, հասարակածը հանդիսանում է այդ սիմետրիայի հարթության հատման գիծը տվյալ մարմնի մակերևույթի հետ — օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած:
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Վոլֆ ակտիվ հրաբուխը որը գտնվում է Էկվադորում գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում:
- Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում: Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», հասարակածի գիծը կիսում է այս մարզադաշտը ուղիղ դաշտի մեջտեղով: Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն — հասարակածի «հուշարձանը»:
- Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը:
- Հասարակածի պատվին անվանվել են Էկվադոր, Հասարակածային Գվինեա, Հասարակածային աֆրիկա:
Երկրներ, որոնց տարածքով անցնում է հասարակածը (զրոյական միջորեկանից սկսած) [խմբագրել]
Սան Տոմե և Պրինսիպի
Գաբոն
Կոնգոյի Հանրապետություն
Ուգանդա
Քենիա
Սոմալիա
Մալդիվներ
Ինդոնեզիա
Կիրիբատի
ԱՄՆ (առանձնահատուկ տնտեսական գոտի Բեյկեր կղզի
Էկվադոր
Կոլումբիա
Բրազիլիա
Տես նաև [խմբագրել]
քունեմ ձեր մոր բերանը գանդոններ