Հյուսիսային բևեռային շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսիսային բևեռային շրջան, հինգ զուգահեռականներից մեկը, որոնք նշված են Երկրի քարտեզի վրա։

Հյուսիսային բևեռային շրջանը գտնվում է հասարակածից դեպի հյուսիս 66°33′44″ (66,5622°) կոորդինատի վրա։ Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս ընկած տարածքը կոչվում է Արկտիկա, իսկ Ռուսաստանում նաև Անդրբևեռ, նրանից հարավ գտնվում է բարեխառն կլիմայի հյուսիսային գոտին։ Նմանատիպ զուգահեռականը հարավային կիսագնդում կոչվում է Հարավային բևեռային շրջան, իսկ նրանից հարավ ընկած շրջանը կոչվում է Անտարկտիկա։

Հյուսիսային բևեռային շրջանը նշում է բևեռային օրվա շրջանի հարավային սահմանը։ Դրանից հյուսիս ընկած ցանկացած տեղում արևը երևում է հորիզոնում 24 ժամվա ընթացքում առնվազն տարին մեկ անգամ, իսկ մի քիչ դեպի հյուսիս կան տեղեր, որտեղ առնվազն տարին մեկ անգամ այն չի երևում 24 ժամվա ընթացքում։ Բևեռային շրջանի լայնության վրա այդ երևույթները տեղի են ունենում տարեկան ուղիղ մեկ անգամ[1], հունիսին և դեկտեմբերին արևակայության օրը։ Ավելի հյուսիս այդ երևույթները տևում են ավելի երկար, օրինակ՝ Մուրմանսկի լայնության վրա բևեռային գիշերը տևում է 40 օր (բևեռային օրը՝ 61)։ Նույն երևույթները տեղի են ունենում Հարավային բևեռային շրջանի տարածքում։

Արկտիկայի կլիմայի խստության պատճառով բևեռային շրջանից դուրս շատ քիչ քանակությամբ մարդ է բնակվում։ Հյուսիսային բևեռային շրջանից դուրս խոշորագույն քաղաքներ են համարվում Մուրմանսկը, Նորիլսկը, Վորկուտան և Տրոմսյոն։

Երկրներ, որոնց միջով անցնում է Հյուսիսային բևեռային շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային բևեռային շրջանը (կարմիր գիծը) Երկրի քարտեզի վրա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Точнее, существует полоса, шириной ≈59267 м, в которой Солнце зимой опускается за горизонт не до конца.