Բերինգի նեղուց
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերինգի նեղուցը տիեզերքից
Բերինգի նեղուց (ռուս.՝ Берингов пролив; անգլ.՝ Bering Strait), նեղուց Ասիայի ամենաարևելյան կետի (Դեժնյովի հրվանդան) և Հյուսիսային Ամերիկայի ամենարևմտյան կետի (Ուելսի արքայազնի հրվանդան) միջև` այսինքն նեղուց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև:
Նեղուցի լայնությունը 85 կմ է, իսկ խորությունը` 30-49 մ: Նեղուցը միացնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ: Նեղուցն իր անվանումը ստացել է Վիտուս Բերինգից, ով անցել է նեղուցը 1728 թ-ին, իսկ առաջին անգամ նեղուցն անցել է Սեմյոն Դեժնյովը, ում անունով կոչվում է նեղուցում գտնվող հրվանդաններից մեկը:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերինգի նեղուց կատեգորիայում։ |