Անտիլյան կղզիներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտիլյան կղզիներ, ընկած են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև և կազմում են կարծես թե կոտրատվող շարունակություն մայրցամաքի համար: Պարիա ծովածոցից Օրինոկոյի գետաբերանի մոտ մինչև Ֆլորիդայի նեղուց նրանք տարածվում են լայնության 13 աստիճանների չափով և հսկայական կիսաշրջանով շրջափակում են Մեքսիկական ծովածոցև և Անտիլյան (Կարիբյան) ծովը: Միասին ունեն 228 662 կմ² մակերես և 42 միլիոն մարդ բնակչություն (XXI-րդ դարասկիզբ): Անվանվել են իսպանացի շովագնացների կողմից, ովքեր ընդունել էին այս կղզիները որպես առասպելական Անտիլիա կղզին:
Կղզիները բաժանվում են երկու գլխավոր խմբի` Մեծ և Փոքր Անտիլյան կղզիներ`
- Առաջին խմբին են պատկանում 4 կղզի` Կուբան, Հաիթին (անցյալում կոչվել է Էսպանյոլա), Ջամայկան և Պուերտո-Ռիկոն, նրանցից առաջին երկուսը և վերջինը (ամենափոքրը) կազմում են համարյա ուղիղ գիծ, ուղղված դեպի Յուկատան թերակղզին:
- Փոքր Անտիլյան կղզիները, թվով մոտ 50, ընկած են 10—19° հս. լ. և կազմում են կոր, որը սկսվում է Տրինիդադի մոտ և ձգվում է մինչև Պուերտո-Ռիկոյի արևելյան անկյունը: