Հյուսիսային բևեռ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուսիսային բևեռ, կետ Հյուսիսային կիսագնդում, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է մակերևույթը: Այդ կետի կոորդինատներն են` հյուսիսային լայնության 90°00,000': Այդ կետը երկայնություն չունի:
Հյուսիսային բևեռը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կենտրոնում, որտեղ խորությունը չի գերազանցում 4000 մ-ը: Այստեղ ձմռանը միջին ջերմաստիճանը մոտ −40 °C է, իսկ ամռանը` մոտ 0 °C: