Հենրիկ Մոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրիկ Մոն
նորվ.՝ Henrik Mohn
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1835
ԾննդավայրԲերգեն
Մահացել էսեպտեմբերի 12, 1916
Մահվան վայրՕսլո
Քաղաքացիություն Նորվեգիա[1]
ԿրթությունՕսլոյի համալսարան և Բերգենի տաճարային դպրոց
Մասնագիտությունաստղագետ, գրող, օդերևութաբան, համալսարանի դասախոս և աշխարհագրագետ
Գործունեությունօդերևութաբան, աստղագետ
ԱշխատավայրՕսլոյի համալսարան և Norwegian Meteorological Institute?
Ամուսին1) Լուիզա Նիկոլինա Րիկ (1863-1866), 2) Ջուլիա Բիրգիտ Դիբլի (1871-1916)
ԾնողներԱլբերտ Հենրիկ Մոն (1811-1894), Իդա Նեյման (1814-1864)
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գիտության և գրականության նորվեգական թագավորական հասարակություն, Գյոթեբորգի գիտությունների և գրականության թագավորական ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա
 Henrik Mohn Վիքիպահեստում

Հենրիկ Մոն (նորվ.՝ Henrik Mohn, մայիսի 15, 1835(1835-05-15)[2][3][4][…], Բերգեն, Նորվեգիա[1] - սեպտեմբերի 12, 1916(1916-09-12)[2][3][4][…], Քրիստիանիա, Նորվեգիա[1]), նորվեգացի օդերևութաբան և աստղագետ, օդերևութաբանության՝ որպես ճշգրիտ գիտության հիմնադիր։ 1861 թվականից եղել է Նորվեգիայի գիտության և գրականության ակադեմիայի ակադեմիկոս (Det Norske Videnskaps-Akademi) (1896-1914 թվականներին փոխ առ փոխ զբաղեցրել է նախագահի և փոխնախագահի պաշտոնները), Ֆրեդերիկ արքայի համալսարանի պրոֆեսոր։ 1866 թվականին հիմնադրել և մինչև 1913 թվականը ղեկավարել է Նորվեգիայի օդերևութաբանության ինստիտուտը (Meteorologisk institutt)[5]: 1873-1910 թվականներին հանդիսացել է Միջազգային օդերևութաբանության կազմակերպության խորհրդի անդամ։

Կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիկ Մոնը մայրական կողմից համարվում է եպիսկոպոս Յակոբ Նեյմանի թոռը։ Ծագումը նրա համար ապահովել է եկեղեցական կարիերա։ 1852 թվականին ավարտել է Բերգենի եկեղեցական դպրոցը, որից հետո ընդունվել է Օսլոյի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետ։ Մոնը հետաքրքրվում էր ֆիզիկայով, արդյունքում սկսեց հաճախել բնագիտական բաժնի դասընթացներին։ 1858 թվականին համալսարանն ավարտեց միանգամից երկու մասնագիտացմամբ` աստղագիտություն և միներալոգիա։

1860 թվականին ընդունվել է որպես աստղագետ-հետազոտող այն բանից հետո, երբ հրատարակեց գիսաստղերի ուղեծրի մասին աշխատանք[6]։ 1861 թվականին Մոնը գլխավորել է համալսարանական աստղադիտարանը, որտեղ էլ սկսել է հետաքրքրվել օդերևութաբանությամբ։ Միաժամանակ 1859-1863 թվականներին եղել է «Polyteknisk Tidsskrift» ամսագրի գլխավոր խմբագիրը, որտեղ էլ հրատարակել է իր առաջին աշխատանքները։ 1866 թվականին հիմնադրել և ղեկավարել է Նորվեգական օդերևութաբանական ինստիտուտը, և նույն տարում արժանացել պրոֆեսորի կոչման[7]։ 1872 թվականին նրա «Om Vind og Veir. Meteorologiens Hovedresultater» մենագրությունը հրատարակվել է յոթ լեզուներով։

1876-1878 թվականներին մասնակցել է Հյուսիսային ծովի ուսումնասիրությանն ուղղված արշավին։ Այդ ժամանակահատվածում զբաղվել է նաև սիրողական գեղանկարչությամբ։ Նրա նկարած Յան-Մայեն կղզու նկարը 1957 թվականին տպագրվել է Նորվեգիայի փոստային դրոշմանիշների վրա։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնի գլխավոր աշխատանքը` «Études sur les mouvements de l’atmosphère»-ը, գրել է մաթեմատիկոս Կատո Գուլդբերգի համահեղինակությամբ։ Նրանք առաջին անգամ մթնոլորտի շարժումն ուսումնասիրելու նպատակով օգտագործեցին հիդրոդինամիկայի և ջերմադինամիկայի նվաճումները։

1884 թվականի նոյեմբերի 30-ին «Morgenbladet» թերթում Մոնը հրատարակել է հոդված Գրենլանդիայի հարավ-արևմուտքում հայտնաբերած մի քանի գտածոների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են «Ժաննետի» անձնակազմին։ Մոնը նշել է, որ այդ իրերը բերվել են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսից դրեյֆող սառցաբեկորի միջոցով։ Այդ հոդվածը կարդացել է 23-ամյա Ֆրիտյոֆ Նանսենը, և այն նրա համար խթան է հանդիսացել իրականացնելու իր էքսպեդիցիոն ծրագիրը[8]։

Մոնի վերջին մեծ աշխատանքը եղել է «Կլիմայական քարտեզը» («ռուս.՝ Климатический атлас»), որը հրատարակվել է 1916 թվականին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի պատիվ Մոնի` Ֆրիտյոֆ Նանսենն անվանել է կղզեխումբ Թայմիրից 30 կմ հեռու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.snl.no/.nbl_biografi/Henrik_Mohn/utdypning
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  5. Dannevig, Petter (2007), "Henrik Mohn", in Henriksen, Petter, Store norske leksikon, Oslo: Kunnskapsforlaget
  6. Stubhaug, Arild (2001). «Christopher Hansteen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Vol. 4. Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մարտի 22-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Там же
  8. Нансен Ф. «Фрам» в Полярном море. М., 1956. Т. 1. С. 46

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]