Հյուսիսային ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nseamap.gif

Հյուսիսային ծով, Ատլանտյան օվկիանոսի ծայրամասային ծով Եվրոպայի ափերի մոտ` Սկանդինավյան և Յուտլանդական թերակղզիների (արևելքում) և Մեծ Բրիտանիա, Օրկենյան ու Շոտլանդական կղզիների (արևմուքում) միջև։ Ողողում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Գերմանիայի, Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ափերը։ Հյուսիսում հաղորդակցվում է Նորվեգական ծովի, արևելքում Դանիական նեղուցներով` Բալթիկ ծովի, հարավ արևմուտքում Պա դը Կալե և Լա Մանշ նեղուցներով` Ատլանտյան օվկիանոսի հետ։ Մակերեսը 565 հազար կմ քառակուսի։ Խորությունը մինչև 725 մ։ Ծովի 2/3-ից ավելին ունի 100 մ-ից պակաս խորություն. հարավային մասում կան ծանծաղուտներ (Դոգեր Բանկ և ուրիշներ)։ Հյուսիսային ծով են թափվում Էլբա, Վեզեր, Հռենոս, Թեմզա գետերը։ Գլխավոր նավահանգիստները` Ռոտերդամ, Ամստերդամ, Անտվերպեն, Լոնդոն, Հուլ, Համբուրգ, Բրեմեն, Վիլհելմսհաֆեն, Գյոթեբորգ, Օսլո, Բերգեն։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս», էջ 21։