Կարիբյան ծով
Կարիբյան ծով — Ատլանտյան օվկիանոսի կիսափակ ծով, արևմուտքում և հարավում Կենտրոնական և Հարավային Ամերիկայի, և հյուսիսում ու արևելքում` Մեծ ու Փոքր Անտիլյան կղզիների միջև։ Մակերեսը 2777 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը 7090 մետր։ Յուկուտանի նեղուցով միանում է Մեքսիկական ծոցին, Պանամայի ջրանցքով` Խաղաղ օվկիանոսին։ Գլխավոր նավահանգիստները` Սանտյագո դե Կուբա (Կուբա), Մարակայբո, Լա Գուայրա (Վենեսուելա), Կարթախենա (Կոլումբիա), Լիմոն (Կոստա Ռիկա), Կոլոն (Պանամա), Սանտո Դոմինգո (Դոմինիկյան Հանրապետություն)։
Անվանումը առաջացել է Հարավային Ամերիկայի հյուսիսում բնակվող կարիբներ հնդկացիական ցեղախմբի անունից։ Ցեղանունն ստուգաբանվում է «խիզախ մարդիկ»։ Տարածված է նաև անվանման Կարաիբյան ծով ձևը։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 248.
|
|
|
|---|---|
| Եվրասիայի ներքին ծովեր | Ազովի • Մարմարա • Սև |
| Միջերկրական ծով | Ադրիատիկ • Ալբորան • Բալեարյան • Հոնիական • Կրետեի • Լիգուրյան • Տիրենյան • Էգեյան |
| Հյուսիսային Եվրոպայի ծովեր |
Բալթիկ • Իռլանդական • Իրմինգերի• Հյուսիսային • Քելթյան • Վաթյան |
| Ամերիկայի ծովեր | Լաբրադոր • Կարիբյան • Սարգասյան • Սքոշի |