Արուբա
| Aruba
Արուբա
|
||||
|---|---|---|---|---|
|
|
||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Օրանյեստադ |
|||
| Պետական լեզու(ներ) | հոլանդերեն | |||
| Տարածք | ||||
| - | Ընդհանուր | 193 կմ² 74.5 մղոն² |
||
| Բնակչություն | ||||
| - | 2006 նախահաշիվը | 103,484 (195-րդ) | ||
| - | Խտություն | 571 /կմ² 1479 /մղոն² |
||
| ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
| - | Ընդհանուր | $3.079 բիլիոն (182-րդ) | ||
| - | Մեկ շնչի հաշվով | $23,299 (32-րդ) | ||
| Ժամային գոտի | (UTC-4) | |||
| Ինտերնետ | .aw | |||
| Հեռախոսային կոդ | +297 | |||
Առուբան կղզի է Կարիբյան ծովում։ Այն մտնում է Փոքր Անտիլյան կղզիների մեջ, Սոտավենտո արշիպելագի ծայր արևմուտքում, 25 կմ հյուսիս-արևմուտք Վենեսուելային պատկանող Պարագուանա թերակղզուց, Կյուրասաո կղզուց անմիջապես արևմուտք։ Նախկինում եղել է Նիդերլանդական Անտիլյան կղզիների մասը, սակայն 1986 թ հունվարի 1-ից ճանաչվում է Նիդեռլանդների կազմի մեջ մտնող ինքնավար հանրապետություն՝ անջատված Անտիլյան կղզիներից։
Առուբան չի մտնում Եվրամիության կազմի մեջ` եվրոպական գերիշխանության ներքո գտնվող այլ տարածքների նմանությամբ ինչպես Գրենլանդիան, Ֆրանսիական Պոլինեզիան, Կայմանյան կղզիները։ Սակայն կան այլ տարածքներ Եվրոպայից դուրս, որ գտնվում են Եվրամիության անդամ երկրի գերիշխանության տակ, որ այո ինտեգրված անդամ են։ Չնայած դրան` Առուբայի բոլոր քաղաքացիներն ունեն հոլանդական անձնագիր, և վերջին հաշվով նրանք Եվրամիության այլ երկրների քաղաքացիների հետ համահավասար օգտվում են բոլոր իրավունքներից։
[խմբագրել] Աշխարհագրությունը
Կղզին ընդհանուր առմամբ հարթ է և առանց գետերի։ Ունի սպիտակ ավազի լողափեր, արևմտյան և հարավային ափերում։ Կղզու խորքերում կան մի քանի բլուրներ, որոնցից առավել մեծ են Հոյսբերգը և 188մ բարձրություն ունեցող
