Համախառն ներքին արդյունք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Երկրների քարտեզը իրենց 2008-ի ՀՆԱ-ով (անվանական) մարդագլուխ (ՄՏՀ, հոկտեմբեր 2008). գումարները տրված են դոլարներով.
Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) (անգլերեն՝ Gross Domestic Product (GDP)) կամ Համախառն ներքին եկամուտը (ՀՆԵ) (անգլերեն՝ GDI) տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության չափաձև է:
ՀՆԱ-ն ՀԱԱ-ի տարատեսակներից մեկն է, որը կազմում է երկրի ներսում արտադրված արտադրանքների և ծառայությունների ընդհանուր գումարը: Այն իրենից ներկայացնում է մեկ տարվա ընթացքում որևէ երկրի սահմաններում արտադրված բոլոր ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքը:
ՀՆԱ-ի նկատմամբ ամենաընդհանուր չափման և քանակարկման մոտեցումը ծախսի մեթոդն է՝
- ՀՆԱ = սպառում + համախառն ներդրում + կառավարության ծախսում + (արտահանումներ − ներմուծումներ), կամ,
ՀՆԱ = Ս + Ն + Կ + (Ա-Նծ)
[խմբագրել] ՀՆԱ-ի տեսակներ
Կիրառվում են անվանական (նոմինալ) ՀՆԱ, իրական ՀՆԱ, փաստացի ՀՆԱ և պոտենցիալ ՀՆԱ ցուցանիշները:
- Անվանական (նոմինալ) ՀՆԱ—դա ընթացիկ տարվա գներով հաշվարկված ՀՆԱ-ն է:
- Իրական ՀՆԱ—դա թողարկված արտադրանքի փաստացի ծավալն է` հաշվարկված բազային տարվա գներով:
Իրական ՀՆԱ-ն հաշվարկելու համար պետք է օգտագործել գների ինդեքսը:
- Իրական ՀՆԱ (Q) = Անվանական ՀՆԱ (PQ) / ՀՆԱ դեֆլյատոր (P), որտեղ
ՀՆԱ դեֆլյատոր (P) = Անվանական ՀՆԱ (PQ) / Իրական ՀՆԱ (Q)[1]
- Փաստացի ՀՆԱ - ՀՆԱ-ն է` ոչ լիարժեք զբաղվածության պայմաններում:
- Պոտենցիալ ՀՆԱ - ՀՆԱ-ի կանխատեսումն է` լիարժեք զբաղվածության պայմաններում: