Վիքիքաղվածք
Վիքիքաղվածքը հայտնի մարդկանց ու մտածված հերոսների քաղվածքների, ինչպես նաև ասածվացքների և աֆորիզմների ազատ հավաքածու է, որը կազմվում է ընթերցողների համատեղ ջանքերով: Նախագիծը հանդիսանում է Վիքիպեդիայի՝ ազատ հանրագիտարանի քույրը, և գործում նույն սկզբունքներով: Նախագիծը ստեղծվել է Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից ՄեդիաՎիքի ծրագրային ապահովման հիման վրա:
Կայքի ողջ պարունակությունը հասանելի է GNU ազատ փաստաթղթային արտոնագրի պայմաններով:
Վիքիքաղվածք նախագիծը սկսել է 2003-ի հունիսի 27-ին, իսկ հայերեն Վիքիքաղվածքը սկսվել է 2004-ի երկրորդ կեսին: Վիքիքաղվածքի խոշորագույն նախագիծը անգլալեզու նախագիծն է, որը պարունակում է մոտ 20 000 հոդված: Հայերեն Վիքիքաղվածքը պարունակում է 650-ից ավել հոդված և 2010 թվականի դեկտեմբերին գրավել է 30-րդ տեղը ըստ հոդվածների քանակի: Վիքիքաղվածք նախագիծը գոյություն ունի առավել քան 80 լեզվով, որոնք ընդհանուր հաշվով պարունակում են մոտ 120 000 հոդված:
[խմբագրել] Հայերեն Վիքիքաղվածքի պատմություն
Հայերեն Վիքիքաղվածքը սկսել է 2004-ի երկրորդ կեսին: 2009-ի հունվարին այն անցել է 100 հոդվածի սահմանը, իսկ 2009 թվականի սեպտեմբերի 10-ին այն անցել է 500 հոդվածի շեմը Սպանված Աղավնի էջով:
