Համակարգիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին էլեկտրոնային, թվային, վերածրագրավորվող ENIAC համակարգիչը

Համակարգիչը մեքենա է, որը մշակում է տվյալները հրամանների ցանկին համաձայն։

Համակարգիչները լինում են շատ տարբեր ֆիզիկական ձևերի։ Առաջին էլեկտրոնային համակարգիչները որոնք ստեղծվել են 20-րդ դարի կեսերին (մոտ 1940-1945) զբաղեցնում էին մի մեծ սենյակ, իսկ նրանց էլեկտրաեներգիայի ծախսը հասնում էր հարյուրավոր ժամանակակակից համակարգիչների էներգիայի ծախսին [1]։ Այսօր համակարգիչները հիմնված են միահավաք շրջույթների վրա, և միլլիարդավոր անգամներ արագ գործելով [2] զբաղեցնում են նախկին ծավալի մի փոքրիկ կտոր։ Այժմ պարզ համակարգիչը կարելի է տեղավորել ձեռքի ժամացույցի մեջ և սնուցել ժամացույցային մարտկոցից։

Անձնական համակարգիչները նրանց տարբեր ձևերով, դարձել են «ինֆորմացիոն դարի» նշանը և սովորաբար մարդիք «համակարգիչ» ասելով պատկերացնում են հենց դա։ Սակայն իրականում ամենատարածված համակարգիչները ներդրված համակարգիչներն են, որոնք կիրառվում են ամենուրեք՝ ռազմական օդանավերից սկսած և խաղալիքներով վերջացված։

Համակարգիչների ունակությունը պահպանելու և կատարելու ծրագրեր կոչվող հրամանների ցանկերը դարձնում է նրանց չափազանց բազմանպատակ և տարբերում է համակարգիչները հաշվիչներից։

[խմբագրել] Հղումներ աղբյուրներին

  1. 1946-ին, ENIAC-ը սպառում էր մոտավորապես 174 կՎ։ Համեմատության համար, սովորական անձնական համակարգիչը այսօր ծախսում է մոտ 400 Վ՝ ավելի քան 400 անգամ ավելի քիչ։
  2. Առաջին համակարգիչները, ինչպիսիք էին Colossus-ը և ENIAC-ը վարկյանում կատարում էին 5-ից 100 գործողություն։ Ժամանակակից միկրոմշակիչները կարող են վարկյանում կարարել միլլիարդավոր գործողություններ, և այդ գործողություններից շատերը ավելի բարդ և ավելի օգտակար են, քան առաջին համակարգիչների կատարասծ գործողությունները։


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով