Պատկերանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատկերանիշ կամ լոգոտիպ կրճատ լոգո (հուն. λόγος — բառ + հուն. τύπος — դաջվածք, տպված) - կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը։

[խմբագրել] Պատմություն

Լոգոտիպ անվանում ի հայտ է եկել 19-րդ դարի սկզբին տպագրության մեջ որպես լիգատուրա բառի հոմանիշ, քանի որ նշանակում էր երկու կամ ավել տպագրական շրիֆտի միավորների միացություն։ Առաջացել է արտադրության զարգացման, ապրանքի արտահանման և մրցակցության ժամանակաշրջանում։ 19-րդ դարի երկրորդ կեսին լոգոտիպ էին անվանում ցանկացած կլիշե, որը հարկավոր չէր ամեն անգամ հավաքել։

20-րդ դարում լոգոտիպ էին անվանում կազմակերպության կամ ապրանքի անվանման ուրվագիրը, կամ այն ներկայացնոզ պայմանական նշանը։ Ներկայումս ոմանք պատկերանիշը համարում են ապրանքանիշի միայն բառային մասը, իսկ այլոք՝ գրաֆիկական և շրիֆտային մասերը միասին։

[խմբագրել] Նշանակություն

Պատկերանիշը մեծ դեր ունի շուկայում ընկերության կամ ապրանքի նույնականացման համար։ Գրանցված ապրանքանիշը ընկերությանը պաշտպանում է անազնիվ մրցակցությունից։ Սպառողի ընկալմամբ պատկերանիշի կամ ապրանքանիշի առկայությունը այս կամ այն ապրանքի որակի երաշխիքն է։ Առանց պատկերանիշի արտադրանքը կոչվում է անանուն (անգլերեն՝ no name

[խմբագրել] Պատկերանիշերի տեսակներ

  • Կազմակերպության կամ ապրանքի լրիվ կամ կրճատ անվանման ինքնօրինակ ուրվագիրը,
  • Ապրանքանիշ տառերով կազմված,
  • Ընկերության նշանը նշանի և անվանման համադրումով։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով