Ապրանքանիշ
Ապրանքանիշ, նշաններն, որոնցով որևէ անձի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից և ծառայություններից: Ապրանքանիշ կարող են լինել բառային (ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշաններ կամ դրանց համակցությունը, հոտային ապրանքային նշաններ և այլն։ Հայաստանի Հանրապետությունում ապրանքանշանները իրավական պահպանություն են ձեռք բերում պետական գրանցման, ապրանքանիշը ՀՀ-ում հանրահայտ ճանաչելու հիման վրա կամ ՀՀ-ի միջազգային պայմանագրերի ուժով: Ապրանքանիշն իրավական պահպանություն տրամադրելու պահից դրա նկատմամբ ծագում է բացառիկ իրավունք և պատկանում է դրա սեփականատիրոջը։ Ապրանքանշանի սեփականատերն ունի այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու, ինչպես նաև այլ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։
