Կոկա-Կոլա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիփեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Խնդրում ենք օգնել բարելավել այս հոդվածը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորվածությունը։ |
Բովանդակություն |
[խմբագրել] Հայտնագործումը
Տասնյակ իրեր, որոնցից մենք օգտվում ենք ամեն օր, ի հայտ են եկել շնորհիվ սովորական պատահականության։
1886 թվականին Ատլանտացի (Ջորջիա նահանգ) բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։ Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից, ստրեսից և ատամնացավից տառապող մարդկանց։
Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։
Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։ Օշարակը խառնելիս՝ վաճառողը պատահաբար շփոթելով ծորակները սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։ Ստացված խառնուրդն էլ հենց դառել է «Coca-Cola»։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։
[խմբագրել] Բաղադրությունը
«Coca-Cola»-ի հիմնական բաղկացուցիչ մասն էին կազմում 3 մաս կոկա բույսի տերևները (հենց այդպիսի տերևներից էին ստանում կոկաինը) և 1 մաս տրոպիկական կոկա ծառի ընկույզը։
Ստացված խմիչքը պատենտավորվել էր որպես դեղամիջոց ցանկացած ներվաին խանգառման դեմ և սկզբում վաճառվում էր դեղատանը։ Փոմբերտոնը նաև պնդում էր, որ Կոկա-կոլան բուժում է իմպոտենցիան, և որ նրան կարելի է անցնել նրանց, ովքեր կախվածություն ունեն մորֆիից (որի հանդեմ անտարբեր չեր նաև հենց ինքը)։
Հարկ է նշել, որ կոկաինը այդ ժամանակ արգելված չէր և նրա վնասակարության մասին դեռ ոչինչ չգիտեին։ Այդ պատճառով էլ կոկաինը ազատ վաճառվում էր, և հաճախ սպիրտի փոխարեն ավելացնում էին խմիչքի մեջ՝ հաճույքի և տոնուսի բարձրացման համար։
[խմբագրել] Հետաքրքիր փաստեր
Այդ ըմպելիքը սկզբում մեծ հաջողություն չուներ. միջին հաշվարկով օրեկան գնում էր 9 մարդ։ Առաջին տարում վաճառվել է ընդամենը 50 դոլարի Կոկա-կոլա։
Հետաքրքիր է, որ Կոկա-կոլաի արտադրության վրա ծախսվել էր 70 դոլար, իսկ գովազդի վրա՝ 7996 դոլար, այսինքն առաջին տարին եղել էր վնասով։ Սակայն հետզհետե վաճառքից ստացված եկամուտը ավելացավ։
1888 թ-ին Փեմբերտոնը խմիչքի արտադրության իրավունքը վաճառեց։ Իսկ 1892 թ-ին բիզնեսմեն Ասա Գրիգգս Քենդլերը հիմնադրեց «The Coca-Cola Company» կազմակերպությունը, որը սկսեց զբաղվել Կոկա-կոլաի արտադրությամբ։
Սակայն 1890 թ-ի ավարտին մարդկության կարծիքը կոկաինի մասին փոխվեց, իսկ 1903 թ-ին «New York Tribune» թերթում հայտնվեց հոդված, որում ասվում էր թե հենց Կոկա-Կոլան է պատճառը, որ այն խմած սևամորթերը հարձակվում են սպիտակների վրա։ Դրանից հետո Կոկա-Կոլայում սկսեցին ավելացնել ոչ թե կոկաինի թարմ տերևներ, այլ «մզվածք», որից հանված էր ողջ կոկաինը։ Այդ ժամանակից ի վեր Կոկա-Կոլաի հեղինակությունը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։
[խմբագրել] Ժամանակագրություն
1894 թ-ից Կոկա-Կոլան արդեն վաճառվում էր շշերով։
1915 թ-ին դիզայներ Թերրի Օտաի (Ինդիանա նահանգ) 6-ունցիանոց շշով Կոկա-կոլան (120 հազար դոլար բյուդջետով) դառավ ԱՄՆ-ի ամենահայտնի խմիճքը։
1916 թ-ին բացվել է 153 դատական գործ անվանանիշ-իմիտատորների (նմանակում) դեմ, ինչպիսիք են օրինակ՝ Fig Cola, Candy Cola, Cold Cola, Cay-Ola և Коса Nola.
1955 թ-ին Կոկա-Կոլան սկսեց վաճառվել 10, 12 և 26 ունցիա տարողությամբ շշերով։
1982 թ-ից արտադրվեց Diet Coke (դիետիկ Կոկան)
Հետագայում, մրցակիցների պատճառով, որոնք արտադրում էին առանց կոֆեինի և շաքարի խմիչքներ, կազմակերպությունը սկսեց արտադրել հետևյալ տեսակները՝ Classic Coke, New Coke, Cherry Coke, Diet Coke, Tab, Caffeine-Free New Coke, Caffeine-Free Diet Coke և Caffeine-Free Tab.
Այժմ Կոկա-կոլա արտադրում և ըմպում են աշխարհի ավելի քան երկու հարյուր երկրներում։
[խմբագրել] Արտաքին հղում