Սպիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիդրոքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբը սպիրտի մոլեկուլում

Սպիրտը (լատ.՝ spiritus, ոգի) օրգանական միացություն է, որը պարունակում է ածխածնի ատոմին կապված հիդրոքսիլ (-OH) ֆունկցիոնալ խումբ: Ընդ որում, ածխածնային կենտրոնը պետք է հագեցած լինի (ունենա ևս երեք կապ այլ ատոմների հետ):

Սպիրտ եզրը հայերենին անցել է ռուսերենից, որն իր հերթին փոխառել է լատիներենից, թեև՝ լատիներենում և եվրոպական լեզուներում օգտագործվում է alcohol (ալկոհոլ) բառը: Օրգանական քիմիայում ընդունված է օգտագործել -ոլ վերջածանցը այն մոլեկուլների անվանումներում, ուր առաջնային ֆունկցիոնալ նշանակություն ունի հիդրոքսիլ խումբը, այն է՝ սպիրտների անվանումներում: Գոյություն ունեն ոչ առաջնային հիդրոքսիլ խումբ պարունակող մոլեկուլներ, որոնք վերցրել են -ոլ վերջածանցը (պարացետամոլ, քոլեստերոլ) և այնպիսիններ, որոնք չունեն -ոլ վերջածանց, օրինակ՝ շաքարները (գլյուկոզ, ֆրուկտոզ):

Հատկապես հայտնի է սպիրտների պարզ ացիկլիկ խումբը, որոնք ներկայացվում են CnH2n+1OH ընդհանուր բանաձևով: Դրանցից ամենատարածվածը էթանոլն է (C2H5OH), որի ջրային լուծույթները առօրյա կյանքում հայտնի են որպես «օղի»: Բոլոր մնացած ոգելից խմիչքների հիմքում նույնպես էթանոլն է: Սպիրտի առավել պարզ մոլեկուլը մեթանոլն կամ մեթիլ սպիրտն է (CH3OH): Ի տարբերություն էթիլ սպիրտի՝ էթանոլի, մեթանոլը թունավոր է մարդու օրգանիզմի համար:

Տես նաև [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]