Սիլաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիլաններ, սիլիցիումի միացությունները ջրածնի հետ։ Սահմանային սիլիցիումա- ջրածիններ են, SinH2n+2 ընդհանուր բանաձևով։ Միասիլանը՝ SiH4 և Երկսիլանը՝ Si2He գազեր են, մյուսները (ստացվել են մինչև ո=8 բաղադրության Ս)՝ ցնդող հեղուկներ։ Ս․ թունավոր են, ունեն տհաճ հոտ։ Անկայուն են, քայքայվում են ջրում՝ օրինակ, Si3 H8 +6H2 0=3Si02 + 10Н2 ։ Ուժեղ վերականգնիչներ են, օդում ինքնաբոցավառվում են՝ SiH4+ 202 =Si02 +2H2

Խառնուրդներն օդի հետ պայթուցիկ են։ Բնության մեջ չեն հանդիպում։ Ստացվում են մագնեզիումի սիլիցիդի և նոսր թթուների փոխազդեցությամբ։ Տա4-ից ստանում են մաքուր կիսահաղորդչային սիլիցիում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png