Վերջածանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերենում[խմբագրել]

Հայերենը շատ վերջածանցներ ունի։ Դրանք տարբեր իմաստներ են հաղորդում բառին։ Օրինակ՝-անի վերջածանցն արտահայտում է նույնանման առարկաների հավաքական ամբողջություն (նամականի, առածանի, ընտրանի, ավագանի), -ատ-ը՝ նի բանից զրկված լինելու նշանակություն (գունատ, պոչատ, կռնատ«թևը կտրած») և այլն։ Հաճախ այդ իմաստները շատ մոտ են իրար։ Օրինակ՝ մասնագիտություն, զբաղմունք են ցույց տալիս -արար, -իչ, -պան, -որդ, -վոր վերջածանցներով կազմված բառերը (ներկարար, ուսուցիչ, այգեպան, որսորդ, հնձվոր)։ Հայոց լեզվի ամենագործածական վերջածանցներից են՝ -աբար, -ապես, -որեն, -ական, -ային, -յան, -ակ, -իկ, -ուկ, -անք, -վածք, -ավետ, -եղ, -արան, -անոց, -ուտ, -ոց, -ացի, -եցի, -ցի, -ե-յա, -ելի, -ալի, -ենի, -իչ, -որդ, -արար, -պան, -վոր, -ում, -անք, -ագույն, -անոց, -ավոր, -ավուն, -ացու, -եղեն, -երեն, -յակ, -յուն, -(ա)ստան, -ություն, -ուհի, -ույթ, -ուն, -ք։ օրինակ աբար հսկայաբար

Տես նաև[խմբագրել]