Մենթոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենթոլ

Մենթոլ, 3-մեթիլ—6-իզոպրոպիլցիկլոհեքսանոլ, դաղձի հոտով, կծվահամ, անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանը՝ 43°C, եոման ջերմաստիճանը՝ 216°C։ Լավ լուծվում է օրգանական լուծիչներում, վատ՝ ջրում։ Դաղձի եթերային յուղի հիմնական բաղադրիչն։ է։ Հայտնի են 12 տարածական իզոմեր։ Մենթոլը թույլ ցավազրկող է և ախտահանիչ։ Սպիրտային և յուղային լուծույթներն օգտագործվում են քորի, անգարի, նյարդացավի, վերին շնչառական ուղիների բորբոքումների և այլնի դեպքում։ Մտնում է Զելենինի կաթիլների, վալիդոլի և այլ դեղանյութերի բաղադրության մեջ։ Մենթոլն օգտագործվում է նաև սննդարդյունաբերության, օծանելիքի արտադրության մեջ և կոսմետիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png