Արաբերեն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբերենը (عربية Arabiyya) պատկանում է Աֆրասիական լեզուների ընտանիքի սեմական լեզվախմբին։
Արաբերեն խոսում են աշխարհում 225 միլիոն մարդ։ Արաբերենը պաշտոնական լեզու է Ալժիրում, Բահրեյնում, Եգիպտոսում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Լիբանանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մորոկոյում, Օմանում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Սիրիայում, Թունիսում, Արաբական միացյալ էմիրություններում, Եմենում և մի քանի այլ երկրներում։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման արաբերենը 4-րդն է։