Ղուրան
Ղուրան (արաբ.՝ أَلْقُرآن — ալ-Ղուրան «բարձրաձայն ընթերցանություն», «խրատ») — մահմեդականների և իսլամ կրոնի սուրբ գիրքը: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանը Աստծո` Ալլահի կողմից մարդկությանը տրված ձեռնարկ է, Աստծո խոսքը և վերջին երկնային հայտնության գիրքը: Ղուրանը, հաստատելով նախորդ սուրբ գրքերի ճշմարտացիությունը, հիմնվելով նրանց վրա, միաժամանակ վերացնում է դրանց դրույթները և հաստատում է վերջին և ամենակատարյալ երկնային օրենսդրությունը:
Ղուրանը գրի է առնվել Մուհամմադ մարգարեի խոսքերից նրա զինակիցների կողմից: Մահմեդականները հավատում են, որ Ղուրանի տեքստի փոխանցումը Աստծո կողմից Մուհամմադին կատարվել է Ջեբրայիլ հրեշտակի միջոցով և տևել է 23 տարի: Առաջին հայտնությունը Մուհհամադը ստացել է 40 տարեկան հասակում Ռամադան ամսի «նախախնամության գիշերը»:
Ղուրանը հանդիսանում է շարիաթի` մահմեդական քաղաքացիական և քրեական օրենսդրության հիմքը:
Ղուրանը բաղկացած է 114 սուրայից (գլուխներից):
Արտաքին հղումներ [խմբագրել]