Քալամ
Քալամ (արաբ.՝ الكلام — բառ, խոսք), Տերմինաբանորեն նշանակում է դոգմատիկ համակարգ , աստվածաբանություն, որը դարձավ ուղղահավատ սխոլաստիկ աստվածաբանության նոր համակարգը նշելու տերմին: Նախկինում Ֆիկհ տերմինով անվանում էին ինչպես իրավունքի մասին գիտությունը , այնպես էլ աստվածաբանությունը: Պարզ տարբերակում իրավունքի և աստվածաբանության մեջ չկար և ֆակիհ տերմինով անվանում էին ինչպես իրավաբանին , այնպես էլ աստվածաբանին: Այժմ ֆիկհ տերմինով սկսեցին անվանել մուսուլմանական իրավունքը, իսկ քալամ տերմինով ՝ դավանաբանական աստվածաբանությունը: Սահմանվեց իրավունքի և աստվածաբանության միջև բաժանումը չնայած այդ բաժանումն իսլամում երբեք վերջնական չեղավ: Լայն իմաստով քալամը ներառում է ցանկացած քննարկում կրոնափիլիսոփայական թեմաներով: Քալամը հաճախ անվանում են ռացիոնալիստական մուսուլմանական փիլիսոփայություն, բայց միևնույն ժամանակ քալամն առանձնանում է ընդհանուր փիլիսոփայությունից նրանով , որ բանականության եզրակացությունների կողքին ճանաչում և ընդունում է նաև Աստվածային հայտնությունները, ավելի ճիշտ բանական եզրահանգումները համապատասխանեցնում է Աստվածային հայտնություններին: Մտածողներին , ովքեր զբաղվում էին քալամով կոչում էին մութաքալիմ: Մուհամմադ ալ Ղազալիից հետո քալամը սկսեց ընկալվել որպես գիտություն մուսուլմանական դոգմաների ռացիոնալիստական փաստարկների ճանապարհների մասին : Քալամը կարևոր դեր է սկսում խաղալ մարդկանց ՝կրոնի ընկալման գործում հաղթահարելու համար կասկածը Իսլամի զանազան ուսմունքների և իրավական նորմերի հանդեպ: Կարևոր դեր ուներ այս ամենում տրամաբանությունը՝ Մանտիկ: Քաալամի ձևավորման պատճառներից մեկը մուսուլմանական համայնքի ներսում աճող տարաձայնություններ էին ուղղափառ խալիֆների կառավարման վերջում: Հաջորդ պատճառն էր մուսուլմանական հասարակություն բուռն զարգացումը: Այն բանից հետո , ինչ Խալիֆայույունը տարածեց իր իշխանությունը հսկայածավալ տարածքների վրա , որտեղ նախկինում գտնվում էին համաշխարհային քաղաքակրթությունների կենտրոնները, մուսուլմանները սկսեցին բախվել այլ մշակույթների հետ: Արդյունքում առաջացավ անհրաժեշտություն իրենց կրոնի հիմնադրույթների ռացիոնալ բացատրություններ, որոնք կպատասխանեին իրենց հակառակորդների հարցադրումներին:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Քալամը սկզբնապես առաջացել և զարգացել է քննարկումների ընթացքում , որոնք ծավալվեցին իսլամում տարբեր կրոնաքաղաքական խմբավորումների ի հայտ գալուց հետո ՝ խարիջիներ , քադարիներ , ջաբարիներ , մուրջիներ, ինչպես նաև ոչ մուսուլմանական ուսմունքների ներկայացուցիչների հետ բանավեճի արդյունքում: Այս վեճերում մշակվում է քալամին հատուկ դատողությունների մեթոդը, որը հիմնված է Ղուրանի այլաբանական մեկնաբանության վրա և փաստարկների այս կամ այն թեզի ժամանակ ինչ որ հեղինակությունից մեջբերման ժխտման վրա , բացի բանականությունը , ինչպես նաև ձևավորվում էր նրա սկզբնական պրոբլեմատիկան . մարդու պատասխանատվությունն իր արարքների համար ըստ իսլամի կամքի ազատության և կանխորոշվածության , մարդու որակավորումը որպես մուսուլման ՝ մուսլիմ , որպես ուղղահավատ՝ մումին , որպես անհավատ ՝ քաֆիռ և որպես մարդու , որը ծանր մեղք է գորխել , Աստծո միակությանը և նրա էության և ատրիբուտների փոխհարաբերությունը, Ղուրանի արարված կամ չարարված լինելը ժամանակի մեջ: Վերը թվարկված հարցերը , որոնք անմիջականորեն կապված են իսլամի դոգմաների հետ ձևավորեցին քալամի էությունը: Այս հարցերի պատասխանները գտնելու փնտրտուքները բերեցին որոշ ռացիոնալիստական դպրոցների ստեղծմանը : Առաջին այդպիսի արմատական դպրոց դարձավ մութազիլիականը , որը հիմնվեց Վասիլ իբն Աթայի կողմից: Մութազիլիները մտցրեցին անկրկնելի և յուրօրինակ ներդրում քալամի առաջացման և զարգացման մեջ: Ուղղափառ սուննիները չնայած մութազիլիների հետ կոնֆլիկտի յուրացրեցին նրանցից որոշ մեթոդներ և հայացքներ: Նրանք հասկանում էին , որ առանց ռացիոնալիստական մեկնաբանությունները երբեմն հնարավոր չէ: Ուղղափառ իսլամը տրամաբանական բացատրություններով փորձել է ներկայացնել Ալ-Աշարին , ով քալամում մեծ ներդրում ունի: Քալամի յուրահատուկ մեթոդը և պրոբլեմատիկան մենք առաջին անգամ հանդիպում ենք Ալ Ջադա իբն Դիրհեմի աշխատության մեջ , ով առաջ էր քաշում պահանջ հենվել միայն բանականության վրա և ժխտել նրան հակասական Ղուրանի սիմվոլիկ այլաբանական մեկնաբանությամբ բանաստեղծությունները: Ալ Ջադային է պատկանում Աստծուն մշտական դրական ատրիբուտների վերագրման անհնարության մասին միտքը, Ղուրանի՝ ժամանակի մեջ արարված լինելու մասին միտքը և որոշ աղբյուրների համաձայն մարդու կամքի ազատության մասին միտքը: Նրա աշակերտ Ջահմ Իբն Սաֆվանը զարգացնելով իր ուսուցչի գաղափարներ խոսում էր բանականության հնարավորության մասին տարբերվող չարը բարուց տարբերելու հայտնությանը և մշակեց պանթեիստական ուղղվածություն ունեցող ուսմունք , որում հաստատվում էր ֆատալիզմ՝ ճակատագրապաշտության սկզբունքը: Այս երկու մտածողներն իրենց հայեցակետով նախադրեցին առաջին խոշոր քալամի՝ մութազիլիզմի դպրոցի գաղափարները: Նկատի ունենալով Ջահմա Իբն Սաֆվանի գաղափարների և մութազիլիների գաղափարների մոտիկությունը մուսուլման դոքսոգրաֆները երբեմն խառնում էին մութազիլիական դպրոցը ջահմյանների հետ: Մութազիլիական իսլամի ծաղկումը վերաբերում է իններորդ դարի առաջին կեսին : Աշ-Շահրաստանիի խոսքերով այդ դարաշրջանը ընդհանրապես քալամի զարգացման փայլուն շրջան էր. Սկսած Ալ-Մութավաքիլի կառավարումից մութազիլիզմը սկսեց ենթարկվել հետապնդումների: Այս պայմաններում քալամի օրինականացման փորձը դավանաբանների հետ փոխզիջման ճանապարհով ձեռնարկեց ալ Աշարին՝ նոր դպրոցի Աշարիական քալամի հիմնադիրը: Քալամի զարգացման այս էտապը Աշ-Շահրաստանին բնութագրում է որպես նրա անկման դարաշրջան; Չնայած աշարիները ցուցադրաբար իրենց հակադրում էին մութազիլիներին և փոխզիջման էին գնում հանբալիականների հետ , նրանք շարունակում էին մութազիլիների ռացիոնալ գիծը և աշարիների և մութազիլիների միջև գոյություն չուներ անանցանելի սահման : Ալ Աշարին ինքը դուրս էր եկել մութազիլիների շրջանից: Քալամի հիմնական դպրոցների կողքին գոյություն ուներ մատուրիդիների դպրոցը: Քալամը , որն օբյեկտիվորեն խարխլեց ֆակիհների հեղինակությունը հատկապես հանբալիականների և զահիրիների ՝ որպես դիսցիպլինա , որն իբն ալ Ջաուզի խոսքերով մութաքալիմների մեծ մասին հանգեցրին կասկածանքի , իսկ որոշներին անաստվածության: Դրա հետ մեկտեղ Աշարիական քալամը կողմնակիցներ ուներ շաֆիականների և հանբալիականների մեջ , իսկ մութազիլականները զեյդիների : Տասներեքերորդ դարից սկսվում է քալամի մոտեցումը ֆալսաֆային՝ իբրև Սինայի արևելյան պերիպաթետիզմի դպրոցի հետ միավորում: Արդյունքում Իբն Խալդունի արտահայտմամբ հետագա մութազիլիների մոտ ֆալսաֆայի և քալամի հարցերը խառնվում էին այնպես , որ այս գիտությունները դառնում են անբաժան : Քալամի պատմության այս էտապը ներկայացված է Ալ-Իսֆահանիի, Ալ-Ջուրջանիի , Ադ-Դավվանի և այլոց աշխատություններում: Նոր և նորագույն ժամանակններում քալամը ամենից առաջ մութազիլականությունը մուսուլմանական աշխարհում ոգեշնչել է ռացիոնալիստներին , որոնք աշխատում էին կոնֆլիկտի մեջ չմտնել մուսուլմանական դավանաբանության հիմքերի հետ: Նրանց մեջ են մտնում մուսուլման ռեֆորմատորներ , լիբերալ մտածողները , իսլամական ձախակողմյանները:
Սուննիական քալամի շրջանները [խմբագրել]
Սուննիական քալամը պայմանականորեն բաժանված է չորս շրջանների.
1.Մութակադդիմին- Սա հնագույն մութաքալիմների շրջանն է , Աբու ալ Հասան ալ Աշարիից մինչև Ալ-Ջուվեյնի , ով Ալ-Ղազալիի ուսուցիչն էր:
2.Մութաախիռին- Հետագա շրջանը , որ սկսեց Մուհամմադ ալ Ղազալիից և ավարտվեց տասնչորսերորդ դարում: Սա Քալամի ամենածաղկուն շրջանն է :
3.Անկման շրջանը- որը սկսվել է տասնչորսերորդ դարից և շարունակվել է մինչև քսաներորդ դար: Այս շրջանում արդեն քալամը նորովի չէր զարգանում , ոչ մի սկզբունքային փոփոխություն չմտցվեց: Միայն գրվում ին նախկին մութաքալիմների աշխատությունների մեկնաբանություններ և կրկնվում էին նրանց մտքերը:
4.Ժամանակակից քալամ , որ սկսել է զարգանալ քսաներորդ դարից: քալամի զարգացման պատճառները դարձան ժամանակակից աշխարհի փոփոխված պայմանները , նոր , դեռևս չուսումնասիրված հարցերի ի հայտ գալը ժամանակակից պայմաններից ելնելով:
Հիմնական հարցերը [խմբագրել]
- Աստծո միակությանը և նրա էության և ատրիբուտների փոխհարաբերությունը.
- Ղուրանի արարված կամ չարարված լինելը ժամանակի մեջ.
- Մարդու պատասխանատվությունն իր արարքների համար ըստ իսլամի կամքի ազատության և կանխորոշվածության.
Քալամի դպրոցները [խմբագրել]
. . .
Գրականություն [խմբագրել]
- Ислам. Энциклопедический словарь
- Петрушевский И.]] – Ислам в Иране
- Հովհաննիսյան Ն. – Արաբական երկրների պատմություն, հատոր I