Մութազիլիականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Սրբազան պատերազմ

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р


Մութազիլիականություն (المعتزلة), սուննիական քալամի դպրոցներից։ Համարվում է ուղղահավատ իսլամի աշխարհայացքային դպրոցներից մեկը։ Դպրոցի հիմնադիրներն են Հասան ալ-Բասրիի աշակերտներ Վասիլ իբն-Ատան (700–748)(արաբերեն՝ واصل بن عطاء) և Ամր իբն Ուբեյդը (մահ.761) (արաբերեն՝ عمرو بن عبيد)։

Քալամ[խմբագրել]

Հիմնական հոդված՝ Քալամ

Քալամի առաջացում[խմբագրել]

Քալամը (الكلام) գիտություն է Ալլահի անհատական և ատրիբուտիվ որակների, մարգարեության էության, գոյության սկզբի և վերջի մասին։ Լայն իմաստով քալամ են անվանում կրոնա-փիլիսոփայական թեմայով ցանկացած դատողություն։ Քալամը հաճախ անվանում են մուսուլմանական ռացիոնալ փիլիսոփայություն։ Այն ընդհանուր փիլիսոփայությունից տարբերվում է նրանով, որ բացի բանականության փաստարկներից որպես իր աղբյուր ունի նաև Աստվածային Հայտնությունը։ Քալամով զբաղվող մտածողներին անվանում էին մութաքալլիմներ (արաբերեն՝ متكلم)։

Քալամի առաջացման պատճառը հետևյալն էր. Մուհամմադի մահվանից հետո մուսուլմանների մոտ սկսում են հարցեր առաջանալ, որոնք վերաբերում էին մեղքին, կանխագուշակվածությանը և ազատ կամքին, Աստծո բնույթի և նրա ատրիբուտների մասին։ Բացի դրանից, երբ իսլամը սկսում է տարածում գտնել հին հելլենիստական և իրանական կրոնա-փիլիսոփայական ավանդույթներ ունեցող երկրներում, բացարձակ կանխորոշվածության մասին ուսմունքը շփոթության մեջ է գցում նոր իսլամ ընդունածներին։

Ջաբարիներ և կադարիներ[խմբագրել]

Քալամի կենտրոնական հարցերից են Ալլահի ատրիբուտները, Ղուրանի հավերժականության կամ ժամանակի ընթացքում ստեղծված լինելը և այլն։ Այս քննարկումների և բանավեճերի արդյունքում սկզբնական շրջանում առաջ են գալիս մութաքալլիմները բաժանվեցին 2 խմբի։

Ջաբարիները կամ մուջբիրա (արաբ՝ جبري հարկադրություն, բռնություն) կանխորոշվածության կողմնակիցներն էին և դեմ էին ազատ կամքին։ Կադարիները (արաբ՝ قدري իշխանություն, այսինքն մարդու իշխանությունը իր արարքների վրա, ազատ կամք)։ Նրանք գտնում էին, Ալլահը տվել է իր մարգարեին ուղղությունները հայտնությունների միջոցով, իսկ մարդն ազատ է այդ կարգադրությունները կատարելու կամ խախտելու, ինչի համար նրան սպասվում է համապատասխան պարգևատրություն կամ պատժում։

Կադարիների գաղափարախոսությունը հիմք հանդիսացավ մութազիլիական քալամի ձևավորման, ինչը քալամի վաղ շրջանն էր համարվում, իսկ ջաբարիների գաղափարախոսությունը կատարելագործեցին աշարիները, միջանկյալ դիրք գրավելով և ասելով, որ մարդիկ ազատ են գործում, բայց այդ ազատ գործելու իրավունքը ստանում են Ալլահից։

Մութազիլիական քալամ[խմբագրել]

Age of Caliphs.png
IslamicGalleryBritishMuseum3.jpg
Quran inscriptions on wall, Lodhi Gardens, Delhi.jpg
Masjid al-Qiblatain.jpg

Սկզբնավորումը[խմբագրել]

Քալամի առաջացումը կապում են Հասան ալ-Բասրիի խմբակի հետ, ով կադարի էր, իսկ հետագա զարգացումը այն գտավ իր աշակերտներ Վասիլ իբն-Ատայի և Ամր իբն Ուբեյդի մոտ, ովքեր մութազիլիական գաղափարախոսության հիմքը դրեց։ Մութազիլիականները անկրկնելի և յուրահատուկ ներդրում են կատարել քալամի ձևավորման և զարգացման մեջ։ Ուղղափառ սուննիները՝ չնայած որ մութազիլիականների հետ վեճերի մեջ էին, դարձյալ որոշ մեթոդներ և հայացքներ են փոխառել նրանցից։ Այդ պատճառով սկսվեց ուղղափառ կրոնի և մութազիլիական մեթոդների մի որոշակի մերձեցման գործընթաց, քանի որ ուղղափառ կրոնը հետաքրքրված էր կրոնի որոշ դրույթների ռացիոնալ մեկնաբանման մեջ։

Այս գործընթացը ավարտվեց մուսուլման նշանավոր մտածող Աբու ալ-Հասան ալ-Աշարիի աշխատություններով։ Նա ևս մութազիլիական էր, բայց հետագայում անցավ սուննիների ճամբար։ Նա դասակարգեց մուսուլմանական հավատքի հիմնական դրույթները, փորձեց պատասխան տալ քալամի տեսանկյունից որոշ վիճելի հարցերին, բայց միևնույն ժամանակ չխախտելով ուղղափառ կրոնի հիմնադրույթները։ Նրա հետ միաժամանակ նման աշխատանք է տարել մուսուլման մեկ այլ նշանավոր մտածող Աբու Մանսուր ալ-Մատուրիդին։ Ալ-Աշարին և ալ-Մատուրիդին դրել են աշարիական քալամի ֆունդամենտալ հիմքերը։

Հիմնադրումը[խմբագրել]

Մութազիլիական քալամը ձևավորվել է 8-րդ դարում՝ Օմայյանների կառավարման տարիներին, սակայն իր զարգացումը տեղի է ունեցել Աբբասյանների օրոք։ Պատմական տվյալների համաձայն՝ մութազիլիականության հիմնադիր է համարվում Վասիլ իբն Ատան, ով եղել է նշանավոր աստվածաբան Հասան ալ-Բասրիի աշակերտը։ Սակայն, ավելի ուշ նրանք տարանջատվեցին մեծ մեղքեր գործելու վերաբերյալ կարծիքներով։ Այս հարցում Վասիլ իբն Աթան չհամաձայնվեց Հասան ալ-Բասրիի հետ և հայտնեց, որ իր կարծիքով, այն մուսուլմանը, ով մեծ մեղքեր է գործել, միջանկյալ տեղ է զբաղեցնում հավատքի և անհավատության միջև՝ ի հակադրություն ալ-Բասրիի, ով գտնում էր, որ մեծ մեղք գործած մուսուլմանը դառնում է անհավատ։

Այսպիսով, Վասիլ իբն Ատան առանձնացավ իր ուսուցչից և հիմնեց սեփական դպրոցը, որը ստացավ մութազիլիական (معتزلي) անվանումը, ինչը արաբերենից թարգմանաբար նշանակում է «մեկուսացված»։ Նա մոտիկ էր Վասիլ իբն Աթայի հետ և շատ հարցերում կիսում էր վերջինիս համոզմունքները։ Մութազիլիականության ձևավորումը պայմանավորված է մուսուլմանական հասարակության զարգացմամբ և իսլամի՝ համաշխարհային կրոն դառնալու հանգամանքով։ Մութազիլիականները զանազան հարցերին մոտենում էին ռացիոնալիզմի դիրքերից, կարողացան մշակել իրենց հիմնարար գաղափարական դրույթները և հաջող վիճաբանությունների մեջ մտնել քրիստոնյաների, հուդայականների և զրադաշտների հետ։ Զուգահեռաբար մուսուլմանները գաղափարական մակարդակի վրա պայքարում էին իսլամական համայնքի ներսում ձևավորված զանազան միստիկական խմբավորումների դեմ, որոնք հավատում էին աստվածային մարմնավորմանը, հոգիների վերաբնակեցմանը, անտրոպոմորֆիզմին։

Ծաղկումը[խմբագրել]

Առաջին Օմայյանների օրոք մութազիլիականները քաղաքական ակտիվություն գրեթե չէին ցուցադրում։ Նրանք ամբողջությամբ զբաղված էին գիտական և փիլիսոփայական գործունեությամբ։ Բայց Օմայյանների կառավարման վերջում նրանք սկսեցին հալածանքների ենթարկվել Հիշամ խալիֆի կողմից։ Այս հալածանքները բերեցին խալիֆայության քաղաքական կյանքում մութազիլիականության ակտիվացմանը։ 744թ. նրանք առաջին անգամ իրականացրեցին պալատական հեղաշրջում և իշխանության բերեցին Յազիդ իբն ալ-Վալիդին, ով, սակայն, չկարողացավ մնալ իշխանության ղեկին։ Այսպիսով, մութազիլիականներին հաջողվեց անել այն, ինչը չկարողացան անել շիաները և խարիջիները տասնամյակներ շարունակ իշխանության համար պայքարի արդյունքում։

Աբբասյանների իշխանության գալու ժամանակ մութազիլիականների դիրքերն էլ ավելի ամրապնդվեցին։ Ալ-Մամուն խալիֆի իշխանության գալու օրոք մութազիլիականությունը պաշտոնական ուսմունք դարձավ խալիֆայությունում։ Բայց, այդ ժամանակներից մութազիլիական առաջնորդները բախվեցին սուր հակասությունների հետ սուննի ուղղափառների կողմից, ովքեր իրենց անհամաձայնությունն էին հայտնում մութազիլիականության մի շարք դրույթների հետ՝ ներառյալ Ղուրանի էությանը վերաբերող խնդիրը։ Նման հակասություններին բախվելով՝ մութազիլիական առաջնորդները որոշեցին իրենց ազդեցությունն օգտագործել իշխող դինաստիայի արքունիքում և հալածանքներ սկսեցին ուղղափառության ներկայացուցիչների դեմ։ Այս հակասությունները ստացան «միհնա» (محنة) անվանումը։ Ալ-Մամուն խալիֆը (813-833) ուժով ստիպում էր մուսուլման իրավագետներին ճանաչել Ղուրանն արարված։ Սակայն ուղղափառների մի մասը նույնիսկ մահվան վտանգի տակ հրաժարվեց ընդունել մութազիլիական այս ուսմունքը։

Հալածանքներից տուժածների թվում էր նաև մուսուլման նշանավոր մտածող և իրավագետ Ահմադ իբն Հանբալը։ Նման դրությունը պահպանվում էր նաև ալ-Մութասիմ (833-842թթ.) և ալ-Վասիկ (842-847թթ.) խալիֆների օրոք։ Միայն ալ-Մութավաքքիլի (847-861թթ.) օրոք իշխող դինաստիան հրաժարվեց մութազիլիական գաղափարներից և վերջ դրեց հալածանքներին։ Սրանից հետո մութազիլիական ուսմունքը աստիճանաբար հասավ իր մայրամուտին և մի քանի դար անց դադարեցրեց իր գոյությունը որպես ամբողջական ուսմունք։

Օգտագործված գրականություն[խմբագրել]

  • Грюнебаум Г.Е.Основные черты арабо-мусульманской культуры средневековья,
  • Ислам. Энциклопедический словарь. Москва, «Наука», 1991
  • Гибб Х.А.Р. Арабская литература, М.1960
  • Фильштинский И.М. История арабской литературы. 5-10вв. М. 1985
  • Фролова Е. А. - История средневековой арабо-исламскойфилософии