Մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոցիալական ու քաղաքական կազմերի տարբերությունները պայմանավորված են նաև մշակույթների տարբերությամբ
Տոնակատարությունները, արարողություններն ու սպառման ձևերը ժողովրդական մշակույթի կարևորագույն կողմերից են
Կրոնն ու արվեստը մարդկային մշակույթի կարևորագույն բաղադրիչներից են

Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով[1]։ Հասկացությունն օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար[1]։ Մշակույթը կենտրոնական հայեցակարգ է մարդաբանության մեջ և ներառում է այն բոլոր երևույթները, որ սոցիալական ուսուցման միջոցով փոխանցվում են մարդկային հասարակություններում։

Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխնիկական կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։ Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի[1]։ Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ, տեխնոլոգիաներ, ճարտարապետություն, արվեստ և այլն), հոգևոր մշակույթը՝ գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր), առասպելաբանություն, փիլիսոփայություն, գրականություն (բանավոր և գրավոր)։ Գիտությունը կազմում է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն[2]։

Միջին դարերում մշակույթ հասկացությունը օգտագործվում էր մշակաբույսերի աճեցման հարցում տեխնոլոգիական զարգացվածությունը բնորոշելու համար։ Այդտեղից էլ առաջացել է գյուղատնտեսություն agriculture բառը։ Մշակույթ հասակացությունը 18-րդ դարից սկսեցին կիրառել նաև մարդկանց բնութագրելիս։ Այսինքն՝ մարդկանց, ովքեր առանձնանում էին իրենց բարեկիրթ պահվածքով և կրթվածությամբ սկսեցին անվանել «կուլտուրական» կամ քաղաքակիրթ։ Այդպես էին բնորոշում հիմնականում արիստոկրատներին, որպեսզի նրանց տարանջատեն սովորական, ըստ իրենց՝ մյուս «անկուլուրական» մարդկանցից, ովքեր սովորական շարքային քաղաքացիներ էին։ Գերմաներեն Kultur բառը ևս բնութագրում է հասարակության քաղաքակրթվածության աստիճանը։ Մշակույթ հասկացությունը սերտորեն կապվում էր տարբեր հասարակություններում քաղաքակրթության զարգացման մակարդակի հետ, սակայն դրանք ամենևին էլ պետք չէ նույնացնել։ Մշակույթ հասկացության ժամանակակից գիտական սահմանումը զերծ է մարդկանց բաժանման արիստոկրատական կամ քաղաքակրթության զարգացման մակարդակի բնորոշումներից։ Այսպես, մշակույթը սահմանվում է որպես համոզմունքների, արժեքների և արտահայտչամիջոցների ամբողջություն, որոնք ընդհանուր են որոշակի խմբի համար, ծառայում են նրանց սոցիալական փորձի կուտակմանը, ինչպես նաև վերահսկում ու կանոնակարգում են տվյալ խմբի անդամների վարքագիծը։ Մշակույթի յուրացումը հասարակության կամ խմբի ներսում տեղի է ունենում ուսուցման միջոցով[3]։ Ընդհանուր առմամբ մշակույթ հասկացությունը կարելի է սահմանել նաև՝ որպես հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ Մշակույթը ընդգրկում է իր մեջ անթրոպոլոգիան՝ մարդաբանությունը, որը բացատրում է մի շարք երևույթների առաջացման ու զարգացման ընթացքը, դրանց փոխանցման սոցիալական և քաղաքակրթական հետևանքները։ Մշակույթը սահմանվում է նաև որպես ժամանակի ընթացքում ձեռք բերված գիտելիքների հավաքածու։ Ներկայումս գոյություն ունեն մշակույթի տասնյակից ավել սահմանումներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մշակութը իր յուրահատուկ կողմերով և հատկանիշներով։ Ամենաընդհանրական կերպով մշակույթ է այն ամենը, ինչ ստեղծվել է մարդու կողմից պատմության զարգացման ընթացքում։ Ըստ Օ. Յակուբի մշակույթ հասկացությունը մատնանշում է հասարակության որակական բնութագրիչները, էությունն ու առանձնահատկությունները, դրա զարգացման ընթացքն ու ձեռքբերումները։ Ամերիկյան սոցիոլոգիական մտքի կարկառուն ներկայացուցիչներից Ն. Սմելզերը մշակույթը սահմանում է որպես արժեքների, աշխարհի մասին պատկերացումների և վարքային մոդելների համակարգ, որն ընդհանուր է որոշակի կենսաձև ունեցող մարդկանց խմբի համար։ Ընդհանրացնելով մշակույթի սահմանման տարբեր ուղղությունները, նշենք, որ սոցիոլոգիայում մշակույթը համարվում է զարգացող բարդ կառուցվածքային ամբողջություն, որն ունի սոցիալական բնույթ, դրսևորվում է սոցիալական փոխհարաբերություններում և ուղղված է հասարակության մեջ նյութական և ոչ նյութական՝ հոգևոր, երևույթների ու արժեքների, ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը։

Մշակույթի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված հասարակության մեջ սոցիալական փոխհարաբերությունների զարգացման մակարդակից, մասշտաբներից և տիպերից՝ առանձնացվում են մշակույթի մի շարք տեսակներ և ձևեր։ Մշակույթի հիմնական տեսակները հետևյալն են՝

  • Համամարդկային մշակույթ, որը ստեղծվել է մարդկության պատմության զարգացման և գոյության ողջ ընթացքում։
  • Գերմշակույթ կամ սուպերմշակույթ, որը ստեղծվել է որոշակի հասարակությունում և փոխանցվում է սերնդեսերունդ։
  • Ենթամշակույթ, որն իրենից ներկայացնում է համոզմունքների, արժեքների, վարքի նորմերի ամբողջություն, բնորոշ առանձին սոցիալական խմբերին և միավորումներին, օրինակ՝ ազգություններին, աշխատանքային և մասնագիտական խմբերին։
  • Հակամշակույթ, որն իրենից ներկայացնում է առանձին խմբերի մշակույթ և գտնվում է հակազդեցության մեջ հասարակությունում գոյություն ունեցող գերմշակույթի/սուպերմշակույթի հետ։
  • Շեղվող մշակույթ, որն ենթամշակույթի տարատեսակ է և բնորոշ է շեղվող վարք ունեցող մարդկանց, օրինակ՝ հանցագործ խմբավորումների մշակույթը։
  • Անձնային մշակույթ, որն ենթադրում է առանձին մարդկանց կամ անհատների մշակույթը։

Պատմականորեն ձևավորվել են նաև մշակույթի բարձր՝ էլիտար և ժողովրդական՝ զանգվածային տեսակները։ Էլիտար մշակույթը ներառում է առաջին հերթին մարդկության ստեղծած դասական համարվող արվեստի գործերն ու նյութական արժեքները, որոնք ստեղծվել են պրոֆեսիոնալների կողմից։ Էլիտար մշակույթը ներառում է իր մեջ գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունը և այլն։ Ժողովրդական կամ զանգվածային մշակույթը իր մեջ ընդգրկում է ժողովրդական ֆոլկլյորը, երգերը, պարերը, միֆերը, հեքիաթները, որոնք ստեղծվել են մարդկանց առօրյա կյանքում և կենսագործունեության ընթացքում։ Որպես կանոն էլիտար մշակույթը ստեղծվել և բավարարում է հասարակության քիչ թվով մարդկանց կարիքները, մինչդեռ ժողովրդականը՝ առավել մեծ թվով մարդկանց պահանջմունքներին և կարիքներին է համապատասխանում։ Ժամանակակից աշխարհում զանգվածային լրատվության միջոցների զարգացման արդյունքում առաջացել է մշակույթի մեկ այլ տեսակ ևս՝ զանգվածային մշակույթը, որը ստեղծվել է համընդհանուր սպառման և մեծ թվով մարդկանց կարիքներին հոգեհունչ լինելու նպատակով։

Էթիմոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

ժամանակակից մշակույթ տերմինը օգտագործում էին հին հռոմեացի Ռոմանը և բանախոս Ցիցերոնը իր աշխատության մեջ, որտեղ նրանք գրել են հոգու զարգացման և հոգու մշակույթի մասին՝ օգտագործելով հողային փոխհարաբերությունները հուգու զարգացման համար։ Երբեմն մշակույթը օգտագործվում է կոնկրետ նկարագրելու հասարակությունը նրանց գաղափարախոսությունը և հասարակական դիրքորոշումը։ Բազմամշակութայնության մշակութային հարաբերականությունը է և վերլուծական դիրքորոշումը։ Մշակույթները հեշտությամբ չեն կարող օբյեկտիվորեն դասակարգվել կամ գնահատվել, քանի որ ցանկացած էվոլյուցիա անհրաժեշտ է մշակույթին։ Այնուամենայնիվ, փիլիսոփայության մեջ մշակութային հարաբերականության այս դիրքորոշումը տապալված է և անթույլատրելի է, քանի որ այդ արժեքի դատողությունը ինքնին տվյալ մշակույթի արդյունք է։ Այսպիսով հասկացան, որ հեռահաղորդակցության ոլորտում մարդկային զարգացումը շատ արագ է։ Սամուել Պուֆենդորֆը այս փոխաբերությունը վերցրեց ժամանակակից համատեքստում, նա ենթադրում էր, որ փիլիսոփայությունը մարդու բնական կատարելությունն է, սակայն ներկայումս այդ կարծիքը ընդունվում է որոշ չափով:։ Մշակութային հարաբերականության գաղափարախոսությունը և վերլուծական դիրքորոշումը այն է, որ մշակույթները հեշտությամբ չեն կարող օբյեկտիվորեն դասակարգվել կամ գնահատվել, քանի որ ցանկացած գնահատումը տվյալ մշակույթի արժեքային համակարգն է։ Այնուամենայնիվ, փիլիսոփայության մեջ մշակութային հարաբերականության այս դիրքորոշումը տապալված է և անթույլատրելի է, քանի որ այդ արժեքի դատողությունը ինքնին տվյալ մշակույթի արդյունք է։

1986-ին փիլիսոփա Էդվարդ Ս. Կասեյը գրել է, «Մշակույթը նշանակում է՝ տեղ»։ Որոշ բառեր վերցված են լատինական գաղութից նշանակել է բնակություն, պաշտամունք՝ հատկապես կրոնական։ Լինել մշակութային, ունենալ մի մշակույթ, պետք է բնակվել մի տեղ բավականաչափ լինել պատասխանատու և հոգատար։

Ըստ Ռիչարդ Վելկեյի մշակույթ նշանակում էր հոգու կամ մտքի մշակում, ավելի ուշ ձեռք է բերել այլ իմաստ՝ 18-րդ դարի գերմանացի մտածողների գրվածքներում ովքեր ունեին տարբեր մտածելակերպեր, զարգանում էր ժամանակակից լիբերալիզմը և լուսավորակա գաղափարները։ Այսպիսով, այս հեղինակների մեջ «մշակույթ» և «քաղաքակրթություն» հակադրությունը սովորաբար ենթադրվում է նույնիսկ այն դեպքում, երբ արտահայտված չէ։

Էտուրա Է.Բ.-ի խոսքերով. մշակույթը այն ամբողջական բարդույթն է, որը ներառում է գիտելիքներ, հավատք, արվեստ, բարոյականություն, օրենք, սովորություն և մարդու կողմից ձեռք բերված ցանկացած այլ կարողություններ ու սովորույթներ որպես հասարակության անդամ։ Այլապես, ժամանակակից տարբերակով, «Մշակույթը սահմանվում է որպես սոցիալական դոմեն, որը շեշտում է պրակտիկաները, դիսկուրսները և նյութական արտահայտությունները որոնք ժամանակի ընթացքում արտահայտում են կյանքի հասարակական իմաստի շարունակականություններն ու անվերջությունները։

Քեմբրիջի անգլերեն բառարանը նշում է, որ մշակույթը «կյանքի ձև է, հատկապես ընդհանուր սովորույթները և համոզմունքները որոշակի մարդկանց, որոշակի խմբի համար։ Ահաբեկչության կառավարման տեսությունը պնդում է, որ մշակույթը մի շարք գործողություն է և աշխարհայացք որոնք մարդկանց հնարավորություն են տալիս ընկալել որպես «իմաստության աշխարհում արժեք ունեցող անձ»։

Խոսքը սովորաբար օգտագործվում է որպես զարգացած ունակություն այն դասակարգվում է և ներկայացվում, այն դարձնում ավելի պատկերային և ստեղծագործ։ Այս ունակությունը առաջացավ 50,000 տարի առաջ մարդկային վարքագծի արդիականության էվոլյուցիայի հետ։ Այն մարդկային եզակի հատկություն է, թեև որոշ տեսակներ նման են։ Այդ գաղափարներ որոնք փոխանցվում են սոցիալական փոխազդեցության միջոցով և գոյություն ունեն կոնկրետ մարդկային խմբերում կամ մշակույթներում, օգտագործվում են բազմակի ձևերով։

Փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռայմոն Պանիկկարը հայտնաբերել է 29 ուղի, որի միջոցով կարող են մշակվել փոփոխություններ, այդ թվում `աճ, զարգացում, էվոլյուցիա, հեղափոխություն, վերականգնում, վերափոխում, բարեփոխում, նորարարություն, վերածնունդ, մուտացիա, առաջընթաց, դիֆուզիա, փոխառություն, ներդիրացում, վերափոխում և այլն։ Այս համատեքստում արդիականացումը կարելի է դիտարկել որպես լուսավորության դարաշրջանի համոզմունքների և պրակտիկայի ընդունում, ինչպիսիք են գիտությունը, ռացիոնալիզմը, արդյունաբերությունը, առևտուրը, ժողովրդավարությունը և առաջընթաց հասկացությունը։ Հեղինակը հիմնվելով Ումբերտո Էքոյի, Պիեռ Բուռդի և Ջեֆեռի Ալեքսանդրի գաղափարների վրա առաջարկեց նոր մոդել, որը պետք է համապատասխաներ հասարակության փոփոխությանը։

Մշակութային գյուտը նշանակում է ցանկացած նորարարություն, որը նոր է օգտակար է մի խումբ մարդկանց համար և արտահայտված է նրանց վարքագծում։ Մարդկությունը արագացնում է մշակույթի զարգացման ընթացքը։ Մշակույթի վերափոխում նշանակում է հասարակության մշակութային հայեցակարգի վերակառուցում:Մարդկությունը գտնվում է գլոբալ «արագացված մշակույթի փոփոխության ժամանակաշրջանում», որը պայմանավորված է միջազգային առևտրի, զանգվածային լրատվության միջոցների և բնակչության պայթյունի հետևանքով։ Մշակույթի վերափոխումը նշանակում է հասարակության մշակութային հայեցակարգի վերակառուցում։

Մշակույթները ներգրավված են երկու ուժերի կողմից, որոնք խրախուսում են փոփոխությունները։ Այս ուժերը կապված են ինչպես սոցիալական կառույցների, այնպես էլ բնական իրադարձությունների հետ և ներգրավված են ընթացիկ կառույցներում մշակութային գաղափարների և գործելակերպերի հավերժացման մեջ, որոնք ենթակա են փոփոխության։

Սոցիալական կոնֆլիկտը և տեխնոլոգիաների զարգացումը կարող են փոփոխություններ առաջացնել հասարակության մեջ `փոփոխելով սոցիալական դինամիկան և նոր մշակութային մոդելների առաջխաղացումը առաջացնելով գեներացնող գործողություն։ Այս սոցիալական փոփոխությունները կարող են հանգեցնել գաղափարական և մշակութային այլ փոփոխությունների։ Օրինակ՝ ԱՄՆ ֆեմինիստական շարժումը ներգրավեց նոր փորձեր, որոնք գենդերային փոխհարաբերություններ են ստեղծում փոխելով գենդերային և տնտեսական կառույցները։ Բնապահպանական պայմանները կարող են նաև մուտք գործել որպես գործոններ։ Օրինակ՝ վերջին սառցակալման ժամանակ ի հայտ եկան նոր բույսերը, որոնք բերում էին գյուղատնտեսական գյուտի, այն հանգեցրեց բազմաթիվ մշակութային նորարարությունների և սոցիալական դինամիկայի փոփոխությունների։

Մշակույթները արտաքին ազդեցություն են ունենում հասարակության միջև շփումների միջոցով, որոնք կարող են նաև արտադրել կամ խափանել սոցիալական և մշակութային պրակտիկայում փոփոխությունները։ Ռեսուրսների նկատմամբ պատերազմը կամ մրցակցությունը կարող է ազդել տեխնոլոգիական զարգացման կամ սոցիալական դինամիկայի վրա։ Բացի այդ, մշակութային գաղափարները կարող են մի հասարակությունից մյուսին փոխանցվել` դիֆուզիոնի միջոցով։ Օրինակ՝ համբուրգերները, կարծես էկզոտիկ էին Չինաստան բերվելիս։ Նորարարությունների տեսության բազմազանությունը ներկայացնում է հետազոտության վրա հիմնված մոդելը, մշակույթները ընդունում են նոր գաղափարներ, պրակտիկա և արտադրանք։

Մշակութայնությունը տարբեր իմաստներ ունի, բայց այս համատեքստում այն վերաբերում է մեկ մշակույթի հատկանիշների փոխարինմանը մյուսի հետ, ինչպես տեղի ունեցավ բնիկ ամերիկացի ցեղերի և գաղութացման գործընթացի ընթացքում աշխարհի բազմաթիվ բնիկ ժողովուրդների հետ։ Անհատական մակարդակի հետ կապված գործընթացները ներառում են ձուլման (անհատի կողմից այլ մշակույթի ընդունումը) և վերարտադրությունը։ Մշակույթի անդրազգային հոսքը մեծ դեր է խաղացել տարբեր մշակույթների, մտքերի, գաղափարների և համոզմունքների միավորման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1981, էջ 656։
  2. Macionis, John J; Gerber, Linda Marie (2011). Sociology (English). Toronto: Pearson Prentice Hall. էջ 53. ISBN 978-0137001613. OCLC 652430995. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Смелзер Н. Социология: пер. с англ. — М.: Феникс, 1994 https://scepsis.net/library/id_580.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barker, C. (2004). The Sage dictionary of cultural studies. Sage.
  • Terrence Deacon (1997). The Symbolic Species: The Co-evolution of Language and the Brain. New York and London: W.W. Norton.
  • Ralph L. Holloway Jr. (1969). «Culture: A Human domain». Current Anthropology. 10 (4): 395–412. doi:10.1086/201036.
  • Dell Hymes (1969). Reinventing Anthropology.
  • James, Paul; Szeman, Imre (2010). Globalization and Culture, Vol. 3: Global-Local Consumption. London: Sage Publications.
  • Michael Tomasello (1999). «The Human Adaptation for Culture». Annual Review of Anthropology. 28: 509–29. doi:10.1146/annurev.anthro.28.1.509.
  • Whorf, Benjamin Lee (1941). «The relation of habitual thought and behavior to language». Language, Culture, and Personality: Essays in Honor of Edward Sapir.
  • Walter Taylor (1948). A Study of Archeology. Memoir 69, American Anthropological Association. Carbondale IL: Southern Illinois University Press.
  • "Adolf Bastian", Encyclopædia Britannica Online, January 27, 2009
  • Ankerl, Guy (2000) [2000]. Global communication without universal civilization, vol.1: Coexisting contemporary civilizations: Arabo-Muslim, Bharati, Chinese, and Western. INU societal research. Geneva: INU Press. ISBN 978-2881550041.
  • Arnold, Matthew. 1869. Culture and Anarchy. Արխիվացված 2017-11-18 Wayback Machine New York: Macmillan. Third edition, 1882, available online. Retrieved: 2006-06-28.
  • Bakhtin, M.M. (1981) The Dialogic Imagination: Four Essays. Ed. Michael Holquist. Trans. Caryl Press. 978-0252064456.
  • Barzilai, Gad. 2003. Communities and Law: Politics and Cultures of Legal Identities University of Michigan Press. 0472113151
  • Benedict, Ruth (1934). «Patterns of Culture». Boston: Houghton Mifflin Company. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  • Bourdieu, Pierre. 1977. Outline of a Theory of Practice. Cambridge University Press. 978-0521291644
  • Michael C. Carhart, The Science of Culture in Enlightenment Germany, Cambridge, Harvard University press, 2007.
  • Cohen, Anthony P. 1985. The Symbolic Construction of Community. Routledge: New York,
  • Dawkins, R. 1982. The Extended Phenotype: The Long Reach of the Gene. Paperback ed., 1999. Oxford Paperbacks. 978-0192880512
  • Findley & Rothney. Twentieth-Century World (Houghton Mifflin, 1986)
  • Geertz, Clifford. 1973. The Interpretation of Cultures: Selected Essays. New York. 978-0465097197.
  • Geertz, Clifford 1957. "Ritual and Social Change: A Javanese Example", American Anthropologist, Vol. 59, No. 1. doi:10.1525/aa.1957.59.1.02a00040
  • Goodall, J. 1986. The Chimpanzees of Gombe: Patterns of Behavior. Cambridge, Massachusetts: Belknap Press of Harvard University Press. 978-0674116498
  • Hoult, T.F., ed. 1969. Dictionary of Modern Sociology. Totowa, New Jersey, United States: Littlefield, Adams & Co.
  • Jary, D. and J. Jary. 1991. The HarperCollins Dictionary of Sociology. New York: HarperCollins. 0062715437
  • Keiser, R. Lincoln 1969. The Vice Lords: Warriors of the Streets. Holt, Rinehart, and Winston. 978-0030803611.
  • Kroeber, A.L. and C. Kluckhohn, 1952. Culture: A Critical Review of Concepts and Definitions. Cambridge, Massachusetts: Peabody Museum
  • Kim, Uichol (2001). "Culture, science and indigenous psychologies: An integrated analysis." In D. Matsumoto (Ed.), Handbook of culture and psychology. Oxford: Oxford University Press
  • McClenon, James. "Tylor, Edward B(urnett)". Encyclopedia of Religion and Society. Ed. William Swatos and Peter Kivisto. Walnut Creek: AltaMira, 1998. 528–29.
  • Middleton, R. 1990. Studying Popular Music. Philadelphia: Open University Press. 978-0335152759.
  • O'Neil, D. 2006. Cultural Anthropology Tutorials Արխիվացված 2004-12-04 Wayback Machine, Behavioral Sciences Department, Palomar College, San Marco, California. Retrieved: 2006-07-10.
  • Reagan, Ronald. "Final Radio Address to the Nation" Արխիվացված 2016-01-30 Wayback Machine, January 14, 1989. Retrieved June 3, 2006.
  • Reese, W.L. 1980. Dictionary of Philosophy and Religion: Eastern and Western Thought. New Jersey U.S., Sussex, U.K: Humanities Press.
  • Tylor, E.B. (1974) [1871]. Primitive culture: researches into the development of mythology, philosophy, religion, art, and custom. New York: Gordon Press. ISBN 978-0879680916.
  • UNESCO. 2002. Universal Declaration on Cultural Diversity, issued on International Mother Language Day, February 21, 2002. Retrieved: 2006-06-23.
  • White, L. 1949. The Science of Culture: A study of man and civilization. New York: Farrar, Straus and Giroux.
  • Wilson, Edward O. (1998). Consilience: The Unity of Knowledge. Vintage: New York. 978-0679768678.
  • Wolfram, Stephen. 2002 A New Kind of Science. Wolfram Media, Inc. 978-1579550080

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Մշակույթ հոդվածին