Ջիհադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Ջիհադ (արաբ․՝ الجهاد‎‎-ից [dʒɪ’hɑ:d] — «ջանք»), հասկացություն իսլամում, որը նշանակում է ջանասիրություն Ալլահի ճանապարհին։ Սովորաբար ջիհադը նույնացվում է զինված պայքարի հետ, սակայն հասկացությունն ինքնին բավականին լայն է։

Իսլամում ջիհադ համարվում է կռիվը սեփական հոգևոր և սոցիալական արատների հետ (օրինակ, ստի, խաբեության, հասարակության ցոփակեցության հետ և այլն), սոցիալական անարդարության վերացում, մշտական եռանդի ներդրում իսլամի տարածման գործում, նվաճողների դեմ պայքարում, հանցագործների և օրինազանցների պատժում[1]։ Բացի այդ, արաբերենում «ջիհադ» բառը նշանակում է ցանկացած ջանք կամ եռանդ, մասնավորապես՝ աշխատանքում, ուսման մեջ և այլն։

Ըստ Ղուրանի՝ յուրաքանչյուր մուսուլման պետք է[2] ջանասիրություն ցուցաբերի իսլամի հաստատման և պաշտպանության համար, դրա համար ծախսել իր նյութական միջոցները և ներդնել ուժերը։ Վտանգի դեպքում պետք է անցնել զինված պայքարի ընդդեմ հավատի թշնամիների։ Ջիհադը իսլամի գագաթնակետն է, բոլոր ուժերի ու հնարավորությունների ներդրումը հանուն իսլամի տարածման և հաղթանակի. սա մուսուլմանական համայնքի գլխավոր պարտականություններից մեկն է։ Ազգային-ազատագրական շարժման շրջանում ջիհադի գաղափարները կարող են կիրառվել ընդդեմ գաղութացման։

Ռազմական ջիհադի ընկալումը հիմնական հասկացություն դարձավ ոչ մուսուլմանների համար և ստացավ «սուրբ պատերազմ» անվանումը։ Բայց որոշ մուսուլմանական հեղինակներ ժխտում են նման մոտեցումը[3]։

Հենց մուսուլմանների շրջանում ջիհադը հանդիսանում է ընդհանուր առաքելության ազատագրության ձև, բայց մի շարք ժողովրդավարական աշխարհիկ երկրներում և հանրապետություններում ջիհադը հարում է ծայրահեղականության ճյուղին։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանական արմատական մտածող, «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոս Սայիդ Քութբը կարծում էր, որ ջիհադը իսլամի թշնամիների դեմ պայքարի ձև է[4]։

Իսլամի պատմաբան Դանիել Փայփսը կարծում է, որ «ջիհադի նպատակը կայանում է ոչ այնքան իսլամական հավատքի տարածման, որքան մուսուլմանական ինքնիշխան կառավարման ոլորտներն ընդլայնելը... Այսպիսով, ջիհադն ըստ էության ագրեսիվ է և նրա վերջնական նպատակն այն է, որ հասնի մուսուլմանների գերիշխանության ամբողջ աշխարհում»։ Նա նաև նշում է, որ ջիհադը միշտ արտահայտվում է տարածքային ընդարձակումների տեսքով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Догматы ислама. Ислам». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
  2. Коран, 2:216
  3. Rudolph Peters, Islam and Colonialism. The doctrine of Jihad in Modern History (Mouton Publishers, 1979), p. 118
  4. John Calvert. Sayyid Qutb and the Origins of Radical Islamism. New York: Columbia University Press, 2010, pp. vii+377, (Hardback). ISBN 978-0-231-70104-4
  5. Что такое джихад?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիհադ» հոդվածին։