Իրան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
جمهوری اسلامی ايران
Ջոմհուրիյ-է Էսլամիյ-է Իրան
Իրանի Իսլամական Հանրապետություն
Իրանի դրոշ Իրանի Զինանշան
Նշանաբան՝
"Անկախություն, ազատություն, Իսլամական Հանրապետություն"
(1979-)
Ազգային հիմն՝
դե յուրե՝ Սորուդ-է Մելլի-է Իրան; դե ֆակտո՝ Էյ, Իրա՛ն
Իրանի դիրքը
Մայրաքաղաք Թեհրան
35°41′N, 51°25′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) պարսկերեն
Կառավարում Իսլամական Հանրապետություն
 -  Հոգևոր Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի
 -  Նախագահ Մահմուդ Ահմադինեժադ
Հիմնում
 -  Պրոտո-Էլամական Ժամանակ մ.թ.ա. 3200-մ.թ.ա. 2700 
 -  Էլամական ժամանակաշրջան մ.թ.ա. 2700-մ.թ.ա. 550 
 -  Մարաստան մ.թ.ա. 720-մ.թ.ա. 550 
 -  Աքեմենյաններ մ.թ.ա. 550-մ.թ.ա. 330 
 -  Պարթևստան մ.թ.ա. 248-մ.թ. 224 
 -  Սասանյաններ 224–651 
 -  Սեֆյաններ մայիս 1502 
 -  Առաջին Սահմանադրություն 1906 
 -  Իսլամական Հեղափոխություն 1979 
Տարածք
 -  Ընդհանուր 1,648,195 կմ² (18-րդ)
636,372 մղոն² 
 -  Ջրային (%) 0.7
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 71,208,000 (18-րդ)
 -  2006 մարդահամարը 70,472,846 (17-րդ)
 -  Խտություն 42 /կմ² (158-րդ)
109 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2005 գնահատում
 -  Ընդհանուր $610.4 միլիարդ (19-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $8,900 (69-րդ)
Ջինի (1998) 43.0 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.746 (միջին) (96-րդ)
Դրամական միավոր Իրանական ռիալ (ريال) (IRR)
Ժամային գոտի IRST (UTC+3:30)
 -  Ամռանը (DST) չգործածված (UTC+3:30)
Ինտերնետ .ir
Հեռախոսային կոդ +98

Իրան (պարսկերեն՝ ايران, Իրան; ՄՀԱ՝ [iːˈɾɒn]), պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն (պարսկերեն՝ جمهوری اسلامی ايران, Jomhūrī-ye Eslāmī-ye Īrān:

Բովանդակություն

[խմբագրել] Ֆիզիկա-աշխարհագրական ակնարկ

Իրանն ընկած է Ասիա աշխարհամասի հարավ արևմտյան մասում և զբաղեցնում է Իրանական բարձրավանդակի ընդարձակ տարածքի 2/3 մասը` Միջագետքից մինչև Կոպետ-Դաղի կատարները տարածվելով մոտ 1400 կմ, և Արաքսից մինչև Պակիստանի սահմանակից Բելուջիստան` մոտ 2250 կմ: Երկրի տարածքը կազմում է 1 միլիոն 648 հազար կմ քառ.: Այն հավասար է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Դանիայի տարածքները միասին վերցրած: Հյուսիսում Իրանը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Թուրքմենստանի Հանրապետության, հյուսիս-արևմուտքում Թուրքիայի, արևմուտքում Իրաքի, արևելքում Աֆղանստանի, հարավ-արևելքում Պակիստանի հետ: Հյուսիսում Իրանի տարածքը ողողվում է Կասպից ծովի, հարավում` Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերով: Իրանը լեռների ու բարձր լեռնաշղթաների երկիր է, որոնք զբաղեցնում են նրա տարածքի 4/5-ից ավելին: Ռելիեֆը շատ բարդ է, բարձրությունների տատանումները` խիստ կտրուկ:

[խմբագրել] Կլիման

Իրանի կլիման նրա տարածքի մեծ մասում չոր և ցամաքային է: Տեղումները չափազանց քիչ են` համենայն դեպս երկրի տարածքի մեծ մասում: Առավել շատ տեղումներ լինում են տարվա ձմեռային և գարնանային շրջաններում: Առանձնապես չոր է Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում, քանի որ ծայրամասային լեռները կլանում են ողջ խոնավությունը: Երկրի ամենախոնավ շրջանը Կասպից ծովի առափնյա շրջանն է: Իրանական բարձրավանդակի ներքին շրջաններում են գտնվում երկու ամենախոշոր անապատները` Դաշթե-Քեվիր և Դաշթե-Լութ անապատները, որոնք զբաղեցնում են երկրի տարածքի մեկ ութերորդ մասը: Մեծությամբ երրորդ անապատը Ջազմուրյան անապատն է: Առհասարակ ամառն Իրանում ամենուրեք շոգ է և չոր` բացառությամբ Կասպից ծովի ափերի: Իրանական բարձրավանդակի ներքին անապատներում և երկրի հյուսիս-արևելքում ձմռանը հազվագյուտ չեն սառը օդային զանգվածների ներխուժումները Սիբիրից և Արկտիկայից, որի պատճառով տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում` մինչև -20, -25 աստիճան: Միաժամանակ երկրի շատ շրջաններում ամառային շոգը գերազանցում է +30, +35 աստիճանը:

[խմբագրել] Բնակչությունը

Իրանը բնութագրվում է ազգային կազմի խայտաբղետությամբ։ Երկրի բնակչության մեծամասնությունը պարսիկներ են։ Մյուս խոշոր ազգություններից են ադրբեջանցիները և քրդերը։ Բացի այդ Իրանում ապրում է շուրջ 30 այլ ժողովուրդ՝ գիլյացիներ, հայեր, լուրեր, բելուջներ, աֆղաններ, տաջիկներ և այլք։ Որոշ ցեղախմբեր մինչ այժմ կիսաքոչվորական կյանք են վարում։

[խմբագրել] Վարչական բաժանում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Իրանի վարչական բաժանում:

Իրանի Իսլամական Հանրապետության վարչական բաժանման միավորը՝ օսթանն է: Ամեն օստանի ղեկավարը - օսթանդարն է: Միապետության ժամանակ օստանդարներին նշանակում էր շահը, իսկ այսօր Ներքին Գործերի Նախարարությունը և դա հաստատում է երկրի նախագահը: Մինչև 1950 թվական Իրանը բաժանված է եղել 12 օսթանի: 1950-1960 թվականներին նրանք հասել էին մենչև 10: 1970-ներին դրանց թվաքանակը դարձավ 23: 1987 թվականին Կենտրոնային օսթանը բաժանեցին 2 օսթանների՝ Թեհրանի (1) և Մերքեզի (3): 1993-1997 թվականներին ստեղծվել են Արդաբիլ (6), Քում (2), Ղազվին (4) և Գոլեստան (27) օսթանները: 2004 թ. Խորասանը, որը ամենամեծ օստանն է բաժանվել է 3 օստանի (28, 29, 30): Դրա փոքր մասնիկը անց է կցել Յազդ օսթանին:

Այսօր քննարկվում է նոր օսթանների ստղծման նախագիծներ՝ Թալիշ (Գիլանից և Արդաբիլից), Ալբորզ (Թեհրանի օսթանից), Թեբես (Յազդից), Միջին Ադրբեջան (Արևելյան և Արևմտյան Ադրբեջաններից), Ւէդեստան (Իսֆահանից), Սիստան և Բելուջիաստան օսթանի բաժանում Սիստան օսթանի և Բելուջիստան օսթանի, Ֆարսը բաժանել Արևմտյան և Արևելյանի, նաև Թեհրանի շրջան ստեղծել և այլ:

Օսթանները վարչատարածքային միավորներ են վերին մակարդակի, դրանք իրեն հերթին բաժանվում են 324 շահրեստանների (շրջանների): Շահրեստանները բաժանվում են ավելի քան 740 բահշերի:

[խմբագրել] Լեզուները

[խմբագրել] Պետական կարգը

[խմբագրել] Զինված ուժերը

[խմբագրել] Մշակույթը

[խմբագրել] Իրանի օրացույցները

[խմբագրել] Այցելեք նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով