Հորմուզի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորմուզի նեղուցի քարտեզը
Տեսարան տիեզերքից
Իրանի քարտեզը

Հորմուզի նեղուց (արաբերեն مضيق هرمز - Madīq Hurmuz, պարսկերեն تنگه هرمز - Tangeh-ye Hormoz) - նեղ, տակտիկապես կարևոր նեղուց, որը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում գտնվող Պարսից ծոցին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Միացյալ Արաբական Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։

Նեղուցը ունի 195 կմ երկարություն, նեղուցի ամենանեղ հատվածը 54 կմ է։ Խորությունը հասնում է մինչև 229 մետրի։ Ներկա պահին նեղուցը միակ ճանապարհն է գազ և նավթ մատակարարելու երրորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։

Lloyd's ծովային վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2006 թվականին Հորմուզի նեղուցով անցել է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը։ Եթե հաշվի առնենք նավթաարտադրանքը, ապա աշխարհի նավթի ծովային արտահանման 40%-ը անցնում է Հորմուզի նեղուցով։

Անվանման ծագումը[խմբագրել]

Անվանումը գալիս է Հորմուզ կղզուց։ Գոյություն ունի անվանման ծագման երկու տարբերակ։ Ամենաճանաչված տարբերակը դա պարսիկ թագավորների «Որմիզդ» անունն է (պարսկերեն՝ هرمز - Hormoz)։ Տեղաբնակները մինչև հիմա նեղուցը ու կղզին անվանում են Հորմուզ։