Ինդոնեզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ինդոնեզիայի Հանրապետություն
Republik Indonesia
Ինդոնեզիա դրոշ Ինդոնեզիա Coat of arms
Նշանաբան՝
"Bhinneka Tunggal Ika"
"Միություն զանազանակերպությունում"
Ազգային հիմն՝
Ինդոնեզիա Րայա
Ինդոնեզիա դիրքը
Մայրաքաղաք Ջակարտա
6°10.5′S, 106°49.7′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզու(ներ) Ինդոնեզերեն
Կառավարում Նախագահական Հանրապետություն
 -  Նախագահ Սուսիլո Բամբանգ Յոդհոյոնո
 -  Փոխնախագահ Յուսուֆ Կալա
Անկախություն Նիդեռլանդներից 
 -  Հայտարարված օգոստոսի 17 1945 
 -  Ճանաչված դեկտեմբերի 27 1949 
 -  Ջրային (%) 4.85
Բնակչություն
 -  July 2007 նախահաշիվը 234,693,997 (4-րդ)
 -  2000 մարդահամարը 206,264,595 
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $1,038 բիլիոն (15-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,356 (114-րդ)
ՀՆԱ (անվանական) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $408 բիլիոն (21-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $1,812 (114-րդ)
Ջինի (2002) 34.3 (միջին
ՄԶՀ (2004) Green Arrow Up Darker.svg 0.711 (միջին) (108-րդ)
Դրամական միավոր Ինդոնեզական ռուպիահ (IDR)
Ժամային գոտի (UTC+7 to +9)
Ինտերնետ .id
Հեռախոսային կոդ +62

Ինդոնեզիան գտնվում է ճիշտ հասարակածի մոտ, կորալյան ծանծաղուտներով շրջապատված մի քանի հազար կղզիների վրա: Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմատանը, որի միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան: Նրա կազմի մեջ է մտնում նաև Նոր Գվինեա կղզու արևմտյան մասը: Կան և այնքան փոքր կղզիներ, որ նրանց վրա հազիվ թե տեղավորվեն կոկոսյան արմավենու մի պուրակ և ձկնորսական մի քանի խրճիթներ, իսկ որոշ կղզիներ էլ բոլորովին անմարդաբնակ են: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակատան գտնվում է Ճավա կղզում: Ինդոնեզական բոլոր խոշոր քաղաքների նման այն նույնպես բազմադեմ է ու խայտաբղետ: Հարուստների առանձնատները թաղված են արմավենիների, ֆիկուսների, մագնոլիաների թավ կանաչի մեջ: Հարուստ թաղամասերի փողոցները զբոսայգիների ստվերախիտ ծառուղիներ են հիծեցնում: Բայց բավական է թեքվես մի կողմ և շուրջդ թշվառություն և աղքատություն կտեսնես: Միմյանց հենված` կանգնած են հնդեղեգե (բամբուկե) պատերով ու եղեգնածածկ տանիքով խղճուկ խրճիթներ: Ոզջ կահույքը հողե հատակին փռված խսիրներն են: Հաճախ այստեղ ոչ խմելու ջուր է լինում, ոչ էլ էլեկտրականություն: Փողոցներն էլ այնքան նեղ են, որ երկու հեծանվորդ հազիվ են անցնում: Ճավա կղզում կուսական անտառներ` ջունգկիներ, համարյա չեն մնացել, գրեթե ամբողջ կղզին մշակված է: Այն երկրագնդի ամենախիտ բնակեցված շրջաններից է: Իսկական, նախնադարյան ջունգլիներ տեսնելու համար հարկավոր է մեկնել ուրիշ կղզիներ, ուր որսորդը հաճախ իր համար ճանապարհ է բացում խիտ թավուտի միջով` կտրատելով լիանները: Գետերում և ճահիճներում բնակվում են հսկա կոկորդոլիսները: Տեղ- տեղ դեռ պահպանվել են փղերն ու վագրերը: Կլիմանտան կղզում ապրում են մարդանման խոշոր կապիկներ` օրանգուտանները: Միայն Ինդենեզիայում կարող ես տեսնել հսկա գիշատիչ մողեսի` կոմոդյան վարանի, որը նման է ամենասովորական փոքրիկ մողեսի, միայն թե կոկորդիլոսի չափ է: Ինդոնեզական կղզիներում ամպրում են նաև ու շատ ու շատ թռչուններ: Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ ու անագ: Գյուղացիները մշակում են բրինձ, աճեցնում կոկոսյան արմավենի, ադամաթզենի (բանան), պապայա (հնդկասեխ), որը փոքր ծառ է և տալիս է համեղ, նարնջանման միջուկով երկարավուն պտուղներ: Տարեկան հավաքում են բրնձի երկու բերք: Մշակում են նաև սուրճ, թեյ, շաքարեղեգ, ինչպես նաև կաուչուկատու ծառ` հևեյա, որի երկար շարքերը ձգվում են պլանտացիաներում: Հևեյաի բնին հատուկ կտրվածք են անում, և այնտեղից ծառաբնին ամրացված սրածայր գավաթի մեջ է հոսում սպիտակ, թանձր հյութը: Բանվորները հավաքում են այդ նյութը և ուղարկում ֆաբրիկաներ: Ինդոնեզացիները հրաշալի արհեստագործներ են: նրանց հմուտ ձեռքերով փայտի անշունչ կտորը կենդանանում է և կենդանու կամ հին առասպելի հերոսի արտահայտիչ կերպարանք է առնում: Արծաթի ձուլակտորը վեր է ածվում նրբագեղ զարդանախշված հիասքանչ սկահակի: Իսկ Ճավայի բնակիչները հռչակված են գործվածքի վրա ազգային զարդանախշեր պատկերելու իրենց արվեստով: Գրեթե երեք հարյուր տարի երկիրը հոլանդական գաղութարարների ճնշման տակ էր: Ինդոնեզիայի ժողովուրդը արիաբար պայքարում էր իր անկախության համար: 1945 թ. օգոստոսին Ինդոնեզիան հռչակվեց անակախ հանրապետություն: Ինդոնեզիայի Հանրապետություն Ինդոնեզիան գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ բուստային ծանծաղուտներով շրջապատված շուրջ 13,5 հզ. կղզիների վրա: Խոշոր կղզիներից են Ճավան, Սումատրան, Սուլավեսին, ինչպես նաև Կալիմանտանը և Նոր Գվինեան, որոնց միայն մի մասն է զբաղեցնում Ինդոնեզիան: Այդ հսկայական կղզեաշխարհն ասես ցամաքային Ասիան Ավստրալիային կապող մի բնական կամուրջ լինի: Երկրի ներկայիս անունը 1884 թ-ին «կնքել է» գերմանացի ճանապարհորդ Ա. Բաստիանը՝ միացնելով Ինդիա՝ Հնդկաստան, և հունարեն «նեսոս»՝ կղզիներ, բառերը: Ինդոնեզիան գտնվում է երկրագնդի համեմատաբար երիտասարդ և երկրաշարժամետ շրջանում: Այնտեղ կա 500 հրաբուխ (80–100-ը՝ գործող), որոնք երկրաշարժերի հետ մշտապես մեծ վնաս են հասցնում երկրին: 1883 թ-ի Կրակատաու հրաբխի ուժեղ ժայթքումից վերացել է համանուն կղզու մի մասը, իսկ 1927–29 թթ-ին ժայթքումների արդյունքում առաջացել է Անակ Կրակատաու (Կրակատաուի զավակ) կղզին: Ինդոնեզիայի կլիման հասարակածային է. տարվա եղանակները գրեթե արտահայտված չեն. արևադարձային տաք արևն առատորեն գոլորշիացնում է շրջակա ծովերի ու ներքին ջրամբարների ջրերը, որի հետևանքով երկրում օդի խոնավությունը բարձր է: Ինդոնեզիայի բուսական և կենդանական աշխարհները բացառիկ հարուստ են, շատ են բնաշխարհիկները: Կալիմանտան և այլ կղզիներում պահպանված կուսական անտառներում հանդիպում են հսկայական ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 80 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 2 մ-ի: Միայն Սումատրա կղզում ապրում է կաթնասունների` 170, թռչունների՝ 430, սողունների 200 տեսակ: Սումատրայի և Կալիմանտանի ճահճառատ անտառներում են բնակվում մարդանման խոշոր կապիկները՝ օրանգուտանները (մալայերեն «օրանգուտան» նշանակում է անտառի մարդ): Այստեղ ապրող «Կոմոդո կղզու վիշապը» (Կոմոդյան վարան) աշխարհի ամենախոշոր մողեսն է, որի երկարությունը 3,5 մ է, քաշը՝ 150 կգ: Դա շատ արագաշարժ գիշատիչ է, որի զոհն են դառնում փոքրիկ եղջերուները, վայրի խոզերն ու կապիկները: Ինդոնեզական կղզիների թռչնաշխարհը մի իսկական թագավորություն է. ուշագրավ են հսկայական ռնգեղջյուր-թռչունը, սիրամարգի ցեղակից արգուսը, անսովոր վառ գույների փետուրներով դրախտային թռչունները: Ինդոնեզիայի բնակչությունը խիստ բազմազգ է. բնակում են մոտ 300 ժողովուրդ ու ազգություն, իսկ լեզուների ու բարբառների թիվն անցնում է 1000-ից: Հանրապետության քաղաքացիներն իրենց կոչում են «օրանգ Ինդոնեզիա», այսինքն՝ ինդոնեզացիներ: Նրանց նախնիները եղել են հմուտ ծովագնացներ, որոնք կտրել-անցել են հեռավոր ծովեր ու օվկիանոսներ: Բազմաթիվ պտուղներ ու բանջարեղեն, դեղաբույսեր (տարո, մշկընկույզ, հավանաբար նաև բրինձ), որոնց հայրենիքը Հարավարևելյան Ասիան է, աշխարհին հայտնի են դարձել ինդոնեզացիների շնորհիվ: Ինդոնեզացիները նաև հրաշալի արհեստագործներ են: Նրանց հմուտ ձեռքերով փայտի անշունչ կտորը կենդանանում և ստանում է կենդանու կամ առասպելական հերոսի արտահայտիչ կերպարանք, արծաթի ձուլակտորը վերածվում Է նրբագեղ զարդանախշերով հիասքանչ սկահակի: Ինդոնեզիան ուշագրավ է նաև իր ուրույն ճարտարապետությամբ: Երկրի ազգային ճարտարապետության հրաշալիքներից է Բորոբոդուր բուդդայական տաճարը, որը կառուցվել է VIII դարի վերջին և IX դարի սկզբին Ճավա կղզու կենտրոնում՝ Ջոկյակարտա քաղաքից ոչ հեռու: Դա քառակուսի հիմքով սանդղավոր կառույց է, որի բարձրությունը 31,5 մ է: 10 սանդղավանդները զարդարված են Բուդդայի կյանքի տարեգրությունը պատկերող խորաքանդակներով, որոնց ընդհանուր երկարությունը գրեթե 2 կմ է: Երեք ու կես դար Ինդոնեզիան եղել Է Հոլանդիայի գաղութը: Օգտվելով տեղի ավատատեր կառավարողների երկպառակություններից և ունենալով ռազմական առավելություն՝ հոլանդական գաղութարարները տիրել էին ամբողջ Ինդոնեզիային, որն իր տարածքով 57 անգամ մեծ էր բուն մետրոպոլիայից՝ Հոլանդիայից: Հակագաղութային պայքարը, սակայն, շարունակաբար աճելով, մեծ ծավալ ստացավ հատկապես 1939–45 թթ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և 1945 թ-ի օգոստոսի 17-ին ավարտվեց Ինդոնեզիայի անկախության հռչակմամբ: Ինդոնեզիան գյուղատնտեսական երկիր է: Բնակչության 3/4-ից ավելին ապրում է գյուղերում: Գյուղատնտեսական և արդյունաբերական հիմնական կենտրոնը Ճավա կղզին է, որին բաժին է ընկնում Ինդոնեզիայի տարածքի 7%-ը, բնակչության 60 %-ը, արդյունաբերական ձեռնարկությունների 70 %-ը: Այստեղ են գտնվում առավել խոշոր քաղաքները՝ մայրաքաղաք Ջակարտան, Սուրաբայան և Բանդունգը: Ինդոնեզիայում արդյունահանում են նավթ (Սումատրա և Կալիմանտան կղզիներում), բնական գազ, անագ (Բանկա և Բելիտունգ կղզիներում, որոնց երբեմն անվանում են անագե կղզիներ): Մշակում են բրինձ (տարեկան հավաքում են 2 բերք), կոկոսյան արմավենի, ադամաթուզ, պապայա (հնդկական սեխ), սուրճ, թեյ, շաքարեղեգ, հեվեյա (կաուչուկատու ծառ) և այլն:

Հայերն Ինդոնեզիայում Հայերն այս երկրում հայտնվել են XVII դարում: Այդ մասին հիշատակություն կա 1656թ-ի արձանագրություններում: 1747թ-ին հոլանդացիները մի հրովարտակով տեղի հայերին, որոնք հիմնականում բնակվում էին Ջակարտայում (այն ժամանակ՝ Բատավիա), Սուրաբայայում, Սեմարանգում, Մակարասում և այլուր, շնորհել են եվրոպացիներին հավասար «ազատ քաղաքացու» իրավունք: Այդ ժամանակ հայերի թիվը 2000-ից չէր անցնում. նրանք գաղթել էին հիմնականում Նոր Ջուղայից (Պարսկաստան) ու Մադրասից (Հնդկաստան), զբաղվում էին առևտրով և արհեստներով: Թեպետ այդ գաղութը շատ հեռու է եղել մայր հայրենիքից, սակայն նրա անդամները հետևել են այնտեղի իրադարձություններին, նյութապես օգնել Արևմտյան Հայաստանի իրենց հայրենակիցների ազգային-ազատագրական պայքարին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ ինդոնեզահայեր տեղափոխվել են ԱՄՆ, Ավստրալիա և այլ երկրներ, գաղութը գնալով նվազել է, և ներկայումս մնացել են հատուկենտ հայեր, ովքեր ապրում են իրենց ուրույն ազգային կյանքով: