Մենհիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենհիր

Մենհիր (բրետոն. menhir < men - քար, hir - երկար) նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին: Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են 3-ից 20 մ բարձրությամբ, մինչև 300 տ քաշով: Հանդիպում են հաճախ մեզոլիթային այլ հուշարձանների՝ դոլմենների և կրոմլեխների հետ: Մենհիրները տարածված են Անդրկովկասում, Արևմտյան Եվրոպայում՝ Միջերկրական ծովի ափին և Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջանում: Նշանավոր է Ֆրանսիայում՝ Բրետոնի հուշարձանախումբը, որտեղ մի քանի հազար մենհիրներ են դրված, մեծ մասամբ ուղղաձիգ շարքերով: Հայաստանում մենհիրներ կան հիմնականում Արագածի լանջերին, Շիրակում և Զանգեզուրում:





Տես նաև [խմբագրել]


Արտաքին հղումներ [խմբագրել]

Մենհիրների դաշտ Կարնակ քաղաքի մոտ (Ֆրանսիա)