Արագած

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արագած
Aragats.jpg
Արագած լեռը արևելքից
Արագած.jpg

Արագածը տիեզերքից

Ընդհանուր տեղեկություններ
Բարձրություն 4095 մ
Գագաթ(ներ)ը Հյուսիսային 4095 մ
Աարևմտյան 4080 մ
Արևելյան 3916 մ
Հարավային 3879 մ
Տեղակայությունը Արագածոտնի մարզ
Հայաստան Հայաստան
Աշխարհագրական կոորդինատները 40°32′00″Հս 44°12′00″Արվ
Ծագումը Հրաբխային
Ձևը Կոնաձև,
ատամնավոր գագաթներով
Վերջին ժայթքումը Անհայտ է

Գեղամա լեռնաշղթան իր մեջ ընդգրկում է Արագած լեռնագագաթը 4026 մետր բարձրությամբ։ Անցյալում նա եղել է աշխարհի ամենախոշոր գործող հրաբուխներից մեկը։ Այժմ նա ունի 4 գագաթներ, որոնք իրենցից ներկայացնում են հրաբուխային ուժեղ պայթյունների հետևանքով քայքայված խառնարանի՝ մինչև այժմ պահպանված «պատերի» մասերը։ Արագածի հսկայանան խառնարանը, որն ունի մոտ 400 մետր խորություն, ջրհավաք մեծ ավազան է։ Այստեղից իր ջրերն է հավաքում Համբերդգետը, որը Արագածի հարավային լանջերով հոսում է դեպի Քասաղ։ Խառնարանում կան մի քանի փոքր սառցադաշտեր։ Արագածի մերձակայքում ցրված են բազմաթիվ պարազիտային կոներ, որոնք անցյալում պարբերաբար արտավիժել են հրային նյութեր։ Հրաբուխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված են լավաներով։ Առաձնապես կարևոր տեղ են գրավում տուֆային լավաները։ Արագածը հռչակված է բազմաթիվ սառնորակ աղբյուրներով և մեծ թվով լճակներով։ Դրանցից ամենամեծը Քարի լիճնէ, որն ունի քաղցրահամ ջուր և գտնվում է մոտ 3250 մետր բարձրության վրա։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։

[խմբագրել] Օգտագործված գրականություն

Երևանի Համալսարանական Հրատարակչություն, Երևան 1970 Հեղինակներ` Թ. Խ. Հակոբյան, Կ.Օ. Օհանյան, Գ. Ե. Ավագյան, Խ. Ե. Նազարյան

Երևանի համալսարանի տպարան, 1975 թ. Հրատարակչության խմբագիր` Ա. Մ. Գաբրիելյան


Aragats panorama.jpg
Commons-logo.svg
Վիքիպահեստում կան նյութեր հետևյալ թեմայով՝