Արա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Արա (այլ կիրառումներ)
Արա
հայկական
Սեռ՝ արական
Թարգմանաբար՝ անտառ, արտ
Կապված հոդվածներ սկսող «Արա»-ով

բոլոր հոդվածները«Արա»-ով

Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին։ Ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ։[1] Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նմանեցնում է խեթական Ara բույսերի աստվածությանը։ Թարգմանաբար նշանակում է անտառ, արտ։[2] Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն)։ Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների)։ Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել, իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին։ Այժմ Արա անձնանունը լայն տարածում ունի։

Հայտնի անվանակիրներ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]

  1. Է. Գ. Դուրգարյան, Անվանագիրք 1985 թ. Երևան
  2. Գ. Ղափանցյան, «Արա Գեղեցիկի պաշտամունքը». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, № 1 . pp. 89-97.