Սիփան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'Սիփան (հնում նաև կոչվել է Նեխ Մասիք, Ծիփան, Սուփխան), հանգած հրաբուխ Հայկական լեռնաշխարհում` Վանա լճի մոտակայքում: Բարձրությունը 4434 մ է: Հայկական լեռնաշխարհի երրորդ բարձր գագաթն է Արարատից ու Սավալանից հետո: Բազմածին է, շառավղաձև մասնատված է կատարից իջնող գետահովիտներով ու ձորակներով: Կազմված է անդեզիտա-դացիտային և այլ թթու լավաներից: Սիփանի լանջերը ծածկված են մարգագետիններով: