Թուրքիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրքիայի Հանրապետություն
Türkiye Cumhuriyeti
Թուրքիա դրոշ Թուրքիա զինանշանը
Նշանաբան՝
Yurtta Barış, Dünyada Barış
Ազգային հիմն՝
İstiklâl Marşı
Թուրքիա դիրքը
Մայրաքաղաք Անկարա
39°55'48.00′N, 32°50′E
Պետական լեզու(ներ) Թուրքերեն
Կառավարում Խորհրդարանական հանրապետություն
 -  Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան
 -  Նախագահ Աբդուլլահ Գյուլ
Ժառանգություն Օսմանյան Կայսրությունից 
 -  Քեմալական պատերազմ Մայիսի 19, 1919 թ. 
 -  Խորհրդարանի ւնտրություններ Ապրիլի 23, 1920 
 -  Հանրապետության հայտարարումը Հոկտեմբերի 29, 1923 
Տարածք
 -  Ընդհանուր 783.562 կմ² (37-րդ)
302.535 մղոն² 
 -  Ջրային (%) 1.3
Բնակչություն
 -  2007 նախահաշիվը 71.158.647 (17-րդ)
 -  2000 մարդահամարը 70.803.927 
 -  Խտություն 93 /կմ² (102-րդ)
240 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2007 գնահատում
 -  Ընդհանուր $1.415.856 միլիարդ (16րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $16.628 (66-րդ)
ՀՆԱ (անվանական) 2010 գնահատում
 -  Ընդհանուր $1.823.200միլիարդ [1] (17րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $10,206[1] (38-րդ)
Ջինի (2005) 38 (միջակ
ՄԶՀ (2009) Green Arrow Up Darker.svg 0.679[2] (բարձր) (83-րդ)
Դրամական միավոր Թուրքական նոր լիրա (TRY)
Ժամային գոտի EET (UTC+2)
 -  Ամռանը (DST) EEST (UTC+3)
Ինտերնետ .tr
Հեռախոսային կոդ +90

Թուրքիա (թուրք.՝ Türkiye) (Թուրքիայի Հանրապետություն (թուրք.՝ Türkiye Cumhuriyeti)) - երկիր է Եվրասիայում, պետություն տեղակայված Ասիայի հարավ-արևմուտքում, որոշ մասը՝ հարավային Եվրոպայում։ Ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը կազմավորվել է 1920-ական թվականանների սկզբին` Օսմանյան կայսրության փլուզման արդյունքում։

Թուրքիան արևելքից սահմանակից է Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ, հարավից` Իրաքի և Սիրիայի հետ, արևմուտքից՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Թուրքիայի ափերը ողողում են չորս ծովեր՝ Սև, Միջերկրական, Էգեյան և Մարմարա։

[խմբագրել] Պատմություն

1075 թվականին Իկոնիայից ի հայտ է եկել սելջուկ-թուրքական պետությունը, որն աստիճանաբար ընդլայնել է իր սահմանները ամբողջ Փոքր Ասիայի տարածքում։

1318 թվականին Հուլավյան խաները թագազերծ են անում վերջին սելջուկ սուլթանին և քանդում այդ պետությունը։

1299 թվականին Օսման I-ը՝ Էրտողրուլի որդին և ժառանգորդը, իրեն տալիս է «սուլթան» տիտղոսը և հրաժարվում ենթարկվել Իկոնիայի իշխանություններին։ Նրա անունով թուրքերը սկսեցին կոչվել օսմանական թուրքեր, կամ օսմանցիներ։ Նրանց իշխանությունը սկսվեց տարածվել Փոքր Ասիայում, և Իկոնիայի սուլթանները չէին կարողանում խոչընդոտել դրան։

1326 թվականին բյուզանդացիներից գրաված տարածքներում ստեղծվում է թուրքական սուլթանատ՝ իր Բուրսա մայրաքաղաքով։ Թուրքական սուլթանների իշխանության հիմքն էին հանդիսանում ենիչերիները։

1362 թվականին թուրքերը տարածքներ են նվաճում Եվրոպայում, մայրաքաղաքը տեղափոխում Ադրիանապոլիս (Էդիրնե)։ Թուրքիայի եվրոպական հատվածը ստանում է Ռումելիա անունը։

1510 թվականին թուրքերը զավթում են Կիլիկիան։

[խմբագրել] Ծանոթագրություններ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով