Շահան Նաթալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահան Նաթալի
Հակոբ Տեր-Հակոբյան
Nemesis Shahan Natalie.jpg
հասարակական-քաղաքական գործիչ, գրող , փիլիսոփա
Ծնվել է 1884
Ծննդավայր գ. Ուսենիկ Խարբերդ (Արևմտյան Հայաստան)
Մահացել է 1983
Մահվան վայր Մասսաչուսեթս
(ԱՄՆ)

Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան, (կեղծանունը՝ Նեմեսիս), 1884-1983), հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա։

Կենսագրությունը[խմբագրել]

Շահան Նաթալին ծնվել է Խարբերդի Ուսենիկ գյուղում (Արևմտյան Հայաստանում) 1884 թվականին։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-1896 թվականների հայկական ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի ազգականներ սպանվում են։ 11-ամյա Հակոբը երեք օր ապաստանում է հարևան հույների մոտ և փրկվում։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ Ս. Հովհաննես որբանոց։ Ոսումը շարունակում է այդտեղ։ Հարուստ հայ բարեկամները Նյու Յորքից որդեգրում են նրան և նա մինչև 1900 թվականը ապրում է Նյու Յորքում և սովորում Բերբերյան ակադեմիայում։
1901 թվականին վերադառնում է Խարբերդ դասավանդում եկեղեցուն կից դպրոցում։ 1904 թվականին ընդունվում է Հայ հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնում է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատում է կոշիկի գործարանում։ 1908 թվականին Սահմանադրության ընդունումից հետո վերադառնում է Թուրքիա։ Սակայն 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվում է ԱՄՆ։ 1909-1912 թվականներին սովորում է Բոստոնի համալսարանում։
Շահան Նաթալին Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացավ 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Շահան Նաթալին մտածում էր ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Այդ հարցում Հայ հեղափոխական Դաշնակցության հետ տարաձայնությունների պատճառով 1920 թվականին դուրս եկավ Բյուրոյից և կուսակցությունից։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։

Ստեղծագործություններ[խմբագրել]

  • «Օրէնքի եւ Ընկերութեան Զոհերէն» (կարճ պատմվածքներ), Բոստոն, 1909. 63 էջ
  • «Ամպեր» Բոստոն, 1909.
  • «Սերի եւ ատելութեան երգեր» Բոստոն, 1915. 165 էջ
  • «Քաւութեան երգեր » Բոստոն, Հայրենիք 1915. 31 էջ (չափածո)
  • «Վրէժի աւետարան» , Նյու Յորք, 1918. 39 էջ
  • «Ասլան Բեկ» Բոստոն, Հայրենիք 1918 62 էջ (ողբերգություն երեք արարով)
  • «Քեզի » Բոստոն, 1920 116 էջ. Սկսել է գրել 1904 թվականին (չափածո)
  • «Թուրքերը և Մենք » Երևան, 1992, երրորդ հրատարակություն, ներբեռնել [1]

Ազգային-քաղաքական գործեր[խմբագրել]

  • «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ Թրքական Օրիէնթասիոն » Աթենք Նոր օր, 1928 172 էջ
  • «Թուրքերը եւ Մենք» Աթենք Նոր օր, 1928. 70 էջ Երկրորդ հրատարակություն, Բոստոն 1931 93 էջ
  • «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները» 2 հատոր Մարսել, Արաբյան Հրատարակչություն, 1934-1935
  • «Երեւանի Համաձայնագիրը» Բոստոն, 1941. 112 էջ
  • «Գիրք Մատուցման եւ Հատուցման » Բեյրութ Օնիպար Հրատարակչություն, 1949 134 էջ
  1. «Այսպէս Սպաննեցինք »
  2. Յաւելուած , Պատկերազարդումներ
  • «Վերստին Յաւելուած -- Ալեքսանդրապօլի Դաշնագրի «Ինչպէ՞սն ու ինչո՞ւն»» Բոստոն, Պայքար, 1955 144 էջ
  • Natalie, Shahan [1928] (2002)։ The Turks and Us (English լեզվով)։ Արցախ: Փյունիկ հրատարակչություն։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]