Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
-
Ղարաբաղ (այլ կիրառումներ) Արցախ (այլ կիրառումներ)
| Արցախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն |
|||
|
|||
| Հիմնական տեղեկություններ | |||
| Պետական լեզու. | հայերեն | ||
| Քաղաքամայր. | Ստեփանակերտ | ||
| Պետական կարգ. | Նախագահական հանրապ. | ||
| Կրոն. | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
| Մակերես. | 11.458 km² | ||
| Ազգաբնակչություն. | 141.400 (2010[1]) (12,02/կմ²) | ||
| Պետական ատրիբուտներ | |||
| Հիմն. | Ազատ ու անկախ Արցախ | ||
| Կարգախոս. | Մենք ենք մեր սարերը | ||
| Արժույթ. | հայկական դրամ (AMD) |
||
| Ժամային գոտի. | +4 | ||
| Ազգային տոն. | սեպտեմբեր 2 (անկախության օր) | ||
| Վեբ | ISO | Հեռ. | .am | NKR | 374 47 | ||
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն[2] — սահմանադրորեն և փաստացի անկախ և ինքնիշխան, սակայն միջազգայնորեն չճանաչված պետություն Հարավային Կովկասում[3]: Արևմուտքից սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը, հարավից՝ Իրանին, իսկ արևելքից և հյուսիսից՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Պատմամշակութային կենտրոն է Շուշի քաղաքը։
Պատմականորեն կազմում է Մեծ Հայքի Արցախ նահանգը։ Աշխարհագրական և քաղաքական դիրքով Արցախը կարևոր դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[4]։
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն։ Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։
Բովանդակություն |
[խմբագրել] Էթիմոլոգիա
Ըստ ժողովրդական ստուգաբանության, «Արցախ» անվանումը նշանակում է Առանի ծառաստան[5]։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից։ [6]։ Առանը, որը ավանդորեն համարվում է Առանշահիկների, և նրանցից տանընդոստած Արցախի միջնադարյան իշխանների ու մելիքների նախահայրը, պատկանում էր Հայկ նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում են «Հայկազուններ»[7]։
«Ղարաբաղ» անվանումը ծագում է թուրքերեն «կարա» (սև) և պարսկերեն «բաղ» բառերից, և նշանակում է «Սև այգի»։ Առաջին անգամ այս անվանաձևը հանդիպում է ուշ միջնադարյան վրացական և պարսկական աղբյուրներում։
[խմբագրել] Պատմություն
Ըստ արևմտյան պատմաբանների, Արցախի, ինչպես և Հայկական լեռնաշխարհի այլ հատվածների հայ բնակչությունը, կազմավորվել է նախնադարյան բնիկ ցեղերի և նախահայերի (պրոտո-արմենների) միաձուլման արդյունքում [9]։ Վերջիններս այստեղ են հաստատվել արդեն մ.թ.ա. 7-րդ դարում [10]։ Պատմական աղբյուների հավաստմամբ Արցախը մտել է մ.թ.ա. 189 թ հռչակված Հայոց Թագավորության կազմի մեջ՝ որպես վերջինիս 15 նահանգներից մեկը։ Արցախ նահանգն ուներ 12 գավառ և Հայաստանի կազմի մեջ է մնացել մինչև մ.թ. 4-րդ դարավերջ [11]։
[խմբագրել] Միջնադար
387 թ հայ Արշակունիների անկումից հետո Բյուզանդիան և Պարսկաստանը Հայաստանը բաժանել են երկու մասի և նրանից անջատել ռազմավարական նշանակություն ունեցող ծայրագավառները։ Արցախը, Ուտիք նահանգի հետ միասին, միացվել է Կուր գետի ձախափնյակում գտնվող Աղվանք պետությանը։ Սակայն այն պահպանել է իր հայկական մշակութային և էթնիկ դիմագիծը [9]։ 5-րդ դարասկզբին, հայոց գրերի գյուտից հետո, Մեսրոպ Մաշտոցն առաջին հայկական դպրոցը բացել է Արցախի Ամարաս ավանում։ Արցախը մշակութային զգալի վերելք է ապրել Վաչագան Գ Բարեպաշտի թագավորության շրջանում (487-510), երբ բազմաթիվ եկեղեցիներ և դպրոցներ հիմնվել են Արցախում [7]։
7-րդ դարից մինչև 9-րդ դարասկիզբ Արցախը գտնվել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ։ Այնուհետև դարձել է հայ ապստամբների և արաբների միջև բազմաթիվ ճակատամարտերի թատերաբեմ։ Ապստամբներից մեկը՝ Սահլ Սմբատյանը, Առանշահիկ տոհմից, 821 թվականին Խաչեն ամրոցում հիմնադրել է Խաչենի իշխանական տոհմը։ 1000 թվականին այս իշխանատոհմը ստեղծել է Արցախի թագավորությունը, որն հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո Արևելյան Հայաստանի վերջին ինքնիշխան պետությունն էր [12]։ Ինչպես սելջուկների իշխանությունից ազատագրված հայկական մյուս տարածքները, Արցախը մշակութային և տնտեսական ծաղկում է ապրել 13-րդ դար սկզբին՝ Ջալալ Ա թագավորի օրոք (1214-1266)։ Վերջինս կառուցել է Գանձասարի վանքը, որն հետայնու կարևոր դեր է խաղացել Արցախի պատմության մեջ` որպես նրա հոգևոր-մշակութային կենտրոն և Արցախի լեռնային իշխողների միասնության խորհրդանիշ։
[խմբագրել] Մելիքություններ
1387 թ Արցախի բարեբեր նահանգը ենթարկվել է Լենկ-Թեմուրի կործանիչ արշավանքներին։ 15-րդ դար վերջին այն ընկել է թուրքմենների, իսկ 1555 թվականից Սեֆյան Պարսկաստանի գերիշխանության տակ։ Այսուհանդերձ մինչև նորագույն ժամանակները Արցախը պահպանել է միատար հայ բնակչություն և այն շարունակել են կառավարել Խաչենի տան իշխանները, որոնք 15-րդ դարից կրում էին «մելիք» տիտղոսը։ Պատմական այս շրջանում Արցախը բաժանված էր հինգ մելիքությունների՝ Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Արցախը հայկական միակ երկրամասն էր, որն թուրք-պարսկական դարավոր իշխանությունից հետո, պահպանել էր իր հայկական ինքնիշխանությունը և ուներ միջազգայնորեն ճանաչված սուվերեն կարգավիճակ [13]։
[խմբագրել] Ռուսական նվաճում
1805 թվականին Արցախը միացվել է Ցարական Ռուսաստանին, ինչն ամրագրվել է 1813 թ Գյուլիստանի պայմանագրով։ Թեև 1799 թ հունիսի 2-ին Պավել Ա ցարի հրովարտակով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել էր Արցախի մելիքների անկախությունը [14], նվաճելով այն վերջիններիս իսկ աջակցությամբ, ռուսները ճնշել են նրանց իշխանությունը, վերջ տալով Խաչենի տան հազարամյա տիրապետությանը [12][15]։
[խմբագրել] Վարչական բաժանում
[խմբագրել] Բնակչություն
Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության (141 400) մեծ մասը հայեր են։ Կան նաև ռուսներ, ուկրաինացիներ, վրացիներ և հույներ։
[խմբագրել] Քաղաքականություն
- Պետության գլուխ – Բակո Սահակյան, 2007 թ.
- Վարչապետ – Արայիկ Հարությունյան, 2007 թ.
- Խորհրդարան – Ազգային Ժողով, 33 պատգամավոր, 5 տարի ժամկետ
- ԼՂՀ-ում գործում է համընդհանուր ընտրության իրավունք, 1991 թվից ի վեր
- Ընտրելու տարիքը՝ 18 տարեկան
[խմբագրել] Աշխարհագրություն
Լեռնային Ղարաբաղը գտնվում է Փոքր Կովկասի ծայր հարավում։ Ունի խիստ կտրատված, լեռնային ռելիեֆ։ Հայտնի է հարուստ և գեղեցիկ բնությամբ։
[խմբագրել] Ճարտարապետություն
[խմբագրել] Տրանսպորտ
Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև սահմանը բաց է և երթևեկությունը երկկողմանիորեն ազատ է։ Հայաստանի Հանրապետությունից՝ Գորիս քաղաքից A 312 մայրուղին անցնելով Բերձոր, ապա Շուշի քաղաքներով, միանում է մայրաքաղաք Ստեփանակերտին։ Նախատեսվում է վերագործարկել Ստեփանակերտի օդանավակայանը, որով Արցախը օդային կապ կունենա Երևանի հետ։
[խմբագրել] Տուրիզմ
Հայաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներն կարող են երկիր այցելել առանց անցագրի։ Այլ երկրների քաղաքացիներ պարտավոր են անցագիր ունենալ, որը հեշտությամբ կարելի է ստանալ հենց սահմանում, այլև Երևանում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոսկվայում և այլուր ԼՂՀ ներկայացուցչություններում։
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 2010 թ. ԼՂՀ մարդահամարի արդյունքները հանրապետության նախագահի կայքում։
- ↑ Ըստ սահմանադրության Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն անվանումները նույնական են։ ԼՂՀ սահմանադրություն, 1.2
- ↑ ԼՂՀ սահմանադրություն, 1.1
- ↑ Լեո, «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։
- ↑ Շահեն Մկրտչյան, «Արցախի գանձերը», Երևան 2000 - Տիգրան Մեծ հրտ., էջ 10։
- ↑ Ղևոնդ Ալիշան, «Արցախ», գրաբարից թարգմանեց Գ. Բ. Թորոսյան։ Երևանի Համալսարանի Հրատարակչություն – 1993, էջ 8։
- ↑ 7,0 7,1 Մովսես Կաղանկատվացի, «Աղուանից աշխարհի պատմութիւն», 1.4, 1.18, 3.22։
- ↑ А. Л. Якобсон, Из истории армянского средневекового зодчества: Гандзасарский монастырь, "Иследования по истории культуры народов Востока", Москва-Ленинград, 1960, с 144-158.
- ↑ 9,0 9,1 Robert H. Hewsen, "Ethno-History and the Armenian Influence upon the Caucasian Albanians", in Thomas J. Samuelian, ed., Classical Armenian Culture: Influences and Creativity. Pennsylvania: Scholars Press, 1982.
- ↑ Encyclopedia Iranica. Armenia and Iran.
- ↑ Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001, pp. 40-41. ISBN 978-0-226-33228-4
- ↑ 12,0 12,1 Robert H. Hewsen, Armenia: A Historical Atlas. The University of Chicago Press, 2001, pp. 119-121, 163-164
- ↑ Robert H. Hewsen. "The Meliks of Eastern Armenia: A Preliminary Study." Revue des Études Arméniennes. NS: IX, 1972, pp. 255-329.
- ↑ Robert H. Hewsen, Russian-Armenian relations, 1700-1828. Society of Armenian Studies, N4, Cambridege, Massachusetts, 1984, pp. 37-49.
- ↑ Robert Hewsen, "The Meliks of Eastern Armenia: II." Revue des Études Arméniennes. NS: X, 1973-1974, pp. 281-303.
[խմբագրել] Արտաքին հղումներ
[խմբագրել] Պաշտոնական կայքեր
- ԼՂՀ կառավարություն
- Արտաքին գործերի նախարարություն
- Սոցիալական ապահովության նախարարություն
- Տնտեսական զարգացման նախարարություն
- Ֆինանսների Նախարարություն
- Վերահսկիչ պալատ
- Ներկայացուցչություն Վաշինգտոնում (Անգլերեն)
- Ներկայացուցչություն Փարիզում (Ֆրանսերեն)
[խմբագրել] Լրատվական միջոցներ
[խմբագրել] Տուրիզմ
|
||||||||||||||
|
|
|
|---|---|
| Անկախ պետություններ | Ադրբեջան1 | Արևելյան Թիմոր | Աֆղանստան | Բանգլադեշ | Բահրեյն | Բրունեյ | Բութան | Եմեն | Թաիլանդ | Թուրքմենստան | Թուրքիա 1| Իսրայել | Ինդոնեզիա | Իրան | Իրաք | Լաոս | Լիբանան | Հյուսիսային Կորեա | Հարավային Կորեա | Հայաստան1 | Հորդանան | Հնդկաստան | Ղրղզստան | Ճապոնիա | Մալազիա | Մալդիվներ | ՄԱԷ | Մոնղոլիա | Մյանմա | Վիետնամ | Վրաստան1 | Կիպրոս | Ղազախստան1 | Նեպալ | Շրի Լանկա | ՉԺՀ | Պակիստան | Ռուսաստան1 | Սաուդյան Արաբիա | Սինգապուր | Սիրիա | Տաջիկստան | Ուզբեկիստան | Կամբոջա | Քաթար | Քուվեյթ | Օման | Ֆիլիպիններ |
| Մասամբ ճանաչված պետություններ | Աբխազիա1 | Հարավային Օսեթիա1 | Հյուսիսային Կիպրոս | Թայվան | Պաղեստին |
| Չճանաչված պետություններ | Արցախ 1 |
| Այլ չճանաչված պետական կազմավորումներ | Վազիրիստան | Շան |
| 1Մասամբ գտնվում են Եվրոպայում ըստ տարբեր բնույթի դասակարգումների | |