Հյուսեյնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հյուսեյնիկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հյուսեյնիկ (Աշխարհ)##
Հյուսեյնիկ (Աշխարհ)

Հյուսեյնիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից մոտ։ Երբեմն նույնիսկ համարել են Խարբերդ քաղաքի թաղամաս։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ասորագետների Հուսեյնիկ անվանումը բաղկացած է 2 բառից՝ «հըսը նեք» և նշանակում է գեղեցիկ վայր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն հանդիսանում էր Խաբերդ նահանգի երկրորդ ամենահայաշատ բնակավայրը և իր մարդաշատությամբ զիջում էր միայն Խարբերդ քաղաքից։ Խարբեդրի բերդից մինչև այստեղ կար ստորերկյա անցուղի։

1895 թվականին գյուղն ու եկեղեցիները ավերվել ու կողոպտվել են, իսկ մեծ թվով հայեր բռնությամբ մուսուլմանացվել են։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ 4200 հոգի զոհվել են Տեր Զորի անապատում։ Փրկվածները գաղթել ու բնակություն են հաստատել տարբեր երկրներում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը Խարբերդ քաղաքի Սերա կոչված արվարձանի հետ միասին 1880-ական թվականներին ուներ 16306 բնակիչ, որից 7700-ը հայեր։ 1914 թվականին գյուղն ուներ 4500 հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն, արհեստներն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսեյնիկն ուներ 5 եկեղեցի։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ուներ Ս. Վարվառե անունով երկսեռ դպրոց, որտեղ սովորում էին մի քանի հարյուր աշակերտ։

Անվանի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսեյնիկում են ծնվել.[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 422

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 442