Բալյան ընտանիք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալյան ընտանիքի անդամների գերեզմանները Սկյութարի (Ստամբուլ) հայկական գերեզմանոցում
Բալյան ընտանիք (Պոլսահայերի մոտ ընդունված ուղղագրությամբ՝ Պալեան) — հայազգի ընտանիք Օսմանյան կայսրությունում, որի շառավիղները 18-19 դդ. եղել են օսմանյա արքունի ճարտարապետներ: Պալյանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19 դարում՝ ընտանիքի ներկայացուցիչներ Գրիգոր Ամիրայի և նրան հաջորդած Կարապետ Ամիրա, Նիկողոս Բեյ, Հակոբ Բեյ և Սարգիս Բեյ Բալյանների օրոք:
Պալյանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով: Այսպես, Աբդուլ Մեջիթի օրոք կառուցվել է Դոլմաբախչե պալատը, Աբդուլ Ազիզի օրոք՝ Բեյլերբեյի և Չըրըղանի պալատները: Պալյանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ:
Բովանդակություն |
[խմբագրել] Շենքերն ու կառույցները
Պալյան ընտանիքի ներկայացուցիչների կողմից կառուցված շենքերն ու կառույցները՝ [1]
Արքունի պալատներ
- Դոլմաբախչե պալատ (Dolmabahçe, 1848–1856)
- Բեյլերբեյ պալատ (Beylerbeyi, 1861–1865)
- Չըրաղան պալատ (Çırağan, 1863–1871)
- Սարայբուրնու պալատ (Sarayburnu, հրդեհվել է 1875)
- Բեշիքթաշ պալատ
- Վալիդե Սուլթան պալատ, Արնավութքյոյ (Valide Sultan)
- Դեֆթերդար սուլթան պալատ (Defterdar Sultan)
- Ադիլե սուլթան պալատ, Կանդիլի (Adile Sultan, 1876)
- Էյուբ երկվորյակ պալատներ
- Սալիբազարի պալատ (Salıpazar )
- Յըլդըզ պալատ
- Ֆինդիկլի Ջեմիլե և Մյունիր Սուլթան պալատներ (1856–1859)
- Իզմիթի Հյունկար պալատ
- Բալթալիմանի առափնյա պալատ
- Այնալիկավակ պալատ
- Էսմա սուլթանա ապարանք (1875)
- Ադիլե սուլթան տաղավար, Վալիդեբաղ (1853)
- Իհլամուր տաղավար (1849)
- Քյուչուքսու պալատ (1857)
- Մալթա կրպակ (Malta Kiosk)
- Սուլթան Մահմուդի կրպակ (Sultan Mahmud I Kiosk)
- Եշիլքյոյ Հյունքար Կրպակ (Yeşilköy Hünkar Kiosk)
- Հին կրպակ Գաղաթասարայի կղզյակի վրա
Կրոնական շինություններ
- Սկյութարի Սբ Խաչ եկեղցեցի
- Կայսերիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Բեշիքթաշի Սբ Նշան եկեղեցի (1834)
- Օրթաքյոյի Սբ Աստվածածին եկեղեցի (1824)
- Կուրուչեշմեի Սբ Նշան եկեղեցի
- Բանդրմայի եկեղեցի
- Բեյօղլուի Սբ Երրորդության եկեղեցի (1838)
- Գումգափուի Սբ Աստվածածին եկեղեցի (Պատրիարքարան)
- Սուլթան Մահմուդ II դամբարան (1840)
- Սուլթան Աբդուլ Մեջիթ I դամբարան
- Սուլթան Աբդու Ազիզի դամբարան
- Թոփհանեի Նուսրեթիե մզկիթ (Nusretiye, 1823–1826)
- Օրթաքյոյի մզկիթ (1852–1854)
- Դոլմաբահչեի մզկիթ (Bezm-i Alem Valide Sultan; 1852–1854)
- Աքսարայի Վալիդե մզկիթ (Valide, 1871)
Հանրային շենքեր
- Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց (1827–1834)
- Բեշիքթաշի Մաքրույան հայկական տարրական դպրոց (1866)
- Ստամբուլի դրամահատարան
- Սելիմիե զորանոցներ (1800)
- Դավոութփաշա զորանոցներ (1826–1827)
- Բեյօղլուի զորանոցներ
- Մաչկայի զինապահեստ
- Պատերազմի նախարարության շենք
- Պատերազմի ակադեմիայի շենք
- Բժշկության արքունի դպրոցի շենք
- Գեղեցիկ արվեստների ակադեմիա
- Բեյազիթ աշտարակ (1828)
- Դոլմաբախչեի ժամացույցի աշտարակը (1895)
- Նուսրեթիեի ժամացույցի աշտարակը (1848)
- Topuzlu Dam
- Valide Dam
- Սանդղավանդ կացարաններTerraced Houses (հասցե՝ Beşiktaş-Akaretler 138, 1874)
Արտադրական նշանակության շենքեր
- Զեյթինբուրնուի դարբնոցի շենք
- Իզմիթի տեքստիլի գործարանի շենք
- Հերեկեի տեքստիլի գործարանի շենք (1843)
- Բաքիրքյոյի տեքստիլ գործարանի շենք
- Բեյկոզի դաբաղանոցի շենք
- Զեյտինբուրնույի վառոդի գործարանի շենք (1874)
[խմբագրել] Արտաքին հղումներ
Մեդիաֆայլեր այստեղ՝ Պալյան ընտանիքին վերաբերող կատեգորիա