Գում Գափու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գում Գափու թաղամասում գտնվող Կ.Պալսո հայոց պատրիարքների նստավայրը

Գում Գափու (թուրքերեն՝ Kumkapı), Ստամբուլի հայաբնակ թաղամասերից մեկը: Թաղամասում է գտնվում Պոլսո հայոց պատրիարքարանի նստավայրը և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցին: Բացի մայր եկեղեցուց թաղամասում կան երկու հայկական կրոնական շինություն ևս՝ Սուրբ Որդվոց Որոտման և Սուրբ Խաչ եկեղեցիները[1]:

Թաղամասը հայտնի է իր ձկան ռեստորաններով:

Ծանոթագրություններ[խմբագրել]