Դոլմաբահչե պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլմաբահչե պալատ
Տեսակպալատ
Երկիր Թուրքիա[1]
ՏեղագրությունԲեշիքթաշ
ՎայրՍտամբուլ
Ճարտարապետական ոճբարոկկո, ռոկոկկո և նեոդասական ճարտարապետություն
Հիմնադրված է1823
Բացված1856
ՃարտարապետԿարապետ Բալյան և Նիկողայոս Բալյան
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Դոլմաբահչե պալատ (թուրքերեն՝ Dolmabahçe Sarayı), Օսմանյան կայսրության վարչական կենտրոն, որը գտնվում է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում, Բոսֆորի եվրոպական ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբդուլ Մեջիդ 1-ին
Սելամլըքի արտաքին տեսքը

Դոլմաբահչե պալատի կառուցումը սկսվել է կայսրության 31-րդ սուլթան Աբդուլ Մեջիդ 1-ի ժամանակ և կառուցվել է 1843-1856 թվականներին։ Նախկինում սուլթանը և իր ընտանիքը ապրել են Թոփքափը պալատում, բայց եթե համեմատենք եվրոպական միապետների հետ միջնադարում Թոփքափը պալատում բացակայում էր ժամանակակից ոճը, շքեղությունը և հարմարավետությունը։ Այդ իսկ պատճառով Աբդուլ Մեջիդը որոշեց կառուցել մի նոր և ժամանակակից պալատ Բեշիքթաշի նախկին Սահիլ պալատի մոտ:Շինարարական աշխատանքների համար պատասխանատվություն էր կրում Հաջի Սայիդ Աղան։ Իսկ ճարտարապետական աշխատանքները իրականցնում էիր Կարապետ Բալյանը, նրա տղան՝ Նիկողայոս Բալյանը և Իվանիս Քալֆան։ Շինարարության արժեքը կազմել է 5 միլիոն ոսկե լիրա կամ 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա 1,5$ բիլիոնին(2013)[2][3]։ 1856 թվականից պալատը եղել է վեց սուլթանների բնակավայրը, այն բնակեցվել է մինչև 1924 թվականի խալիֆայության անկումը։ Վերջին արքան, որ բնակվել է այստեղ եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին։ 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը։ Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր և իր որոշ գործեր պլանավորում էր այստեղ։ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին։

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլմաբահչե պալատ։ Տեսարանը Բոսֆորի կողմից

Դոլմաբահչե պալատը ի սկզբանե եղել է Բոսֆորի նեղուցի վրա, որը կայսրության համար օգտագործվել է որպես նավահանգիստ։ Տարածքը վերականգնվել է 18-րդ դարի ընթացքում, որպեսզի դառնա կայսրական այգի։ Հենց այդտեղից է առաջացել Դոլմաբահչե (լցված այգի) անվանումը՝ «dolma» լցված և «bahçe» այգի բառերից։ 18-19-րդ դարերում այս տարածքում կառուցվել են ամառային փոքր պալատներ և փայտե պավիլիոններ։ Այս տարածքը 110,000 մ² երկարությամբ սահմանակից է Բոսֆորի արևելյան ափին[4][5]։

Դիզայն և նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու շատրվանը
Պալատի նախագիծը

Դոլմաբահչեն Թուրքիայի ամենամեծ պալատն է։ Տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից (hamam) և 68 պետքարաններից[4][5]։ Դիզայինը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրեր, համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ։ Պալատի նախագիծը և դեկորացիան արտացոլում է եվրոպական ոճի ազդեցությունը օսմանյան մշակույթի և արվեստի վրա՝ Թանզիմաթի ժամանակաշրջանում։ Պալատի էքստերիերը, հատկապես Բոսֆորի կողմից նայելիս, ունի եվրոպական երկթևանի կառուցվածք, որը բաժանվում է մի մեծ կորպուսով և երկու կողմից փոքր կորպուսներով։ Մեկ այլ կողմից պալատը ներառում է էլեմենտներ օսմանյան պալատականների կյանքից, նաև ներկայացնում է թուրքական ավանդական ընտանիքները։ Այն բաժանվում է հարավային թևի, որը ներառում է հասարակական ներկայացուցչության սենյակներ և հյուսիսային թևի, որը համարվում է առանձին բնակավայր Սուլթանի և իր ընտանիքի համար։ Երկու տարածքները միմյանցից առանձնանում են տոնակատարությունների սրահով (Muayede Salonu), որի տարածքը 2,000 մ² է, իսկ բարձրությունը 36 մ է։ Այն բանից ի վեր, ինչ հարեմները մեկուսացվել են արտաքին աշխարհից, հիմնական մուտքը այցելուների համար գտնվում է հարավային կողմում։ Այդտեղ ներկայացուցչական սենյակները օգտագործվում են այցելուների և օտարերկրյա դեսպանների համար։ Հարեմի տարածքը ներառում է ութ միմյանց հետ կապված բնակարաններ՝ սուլթանի կանանց համար, իր սիրելիների, հարճերի և մայրիկի համար և դրանցից յուրաքանչյուրը ունի իր առանձին լոգասենյակը։

Զարդարանք և սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսությունների սրահ, ջահ, որը ասում են, թե նվիրված է Վիկտորիա թագուհու կողմից

Մինչդեռ Թոփքափը պալատն ունի Իզնիկ սալիկների նրբագեղ օրինակներ և օսմանյան քանդակագործություններ, Դոլմաբահչե պալատը մեծ մասամբ զարդարված է ոսկով և բյուրեղապակիով։ Առաստաղը կառուցելու համար օգտագործվել է տասնչորս տոննա ոսկի[6]։ Աշխարհի ամենամեծ Բոհեմիան բյուրեղապակե ջահը տեղադրված է հանդիսույթունների սրահում։ Ենթադրվում է, որ այս ջահը եղել է նվեր Վիկտորիա թագուհու կողմից։ Այն ունի 750 լամպեր և կշռում է 4.5 տոննա։ Դոլմաբահչեն ունի Բոհեմյան ջահերի և Բակկարատ բյուրեղապակիների ամենամեծ հավաքածուն աշխարհում։ Զարդարանքի համար օգտագործվել են թանկարժեք քարեր, որոնցից են՝ Մարմարա, եգիպտական ալաբաստեր և Պորգամոնի պորֆի։ Պալատը ներառում է նաև շատ քանակի Հերեքե պալատի գորգեր։ Նաև ներկայացված են շուրջ 150 տարվա փոքր գորգեր, որոնք ի սկզբանե ներկյացվել են որպես նվեր Սուլթանին Նիկոլաս 1-ին արքայի կողմից։ Պալատում ցուցադրվում է 202 նկարների հավաքածու։ Ստամբուլում եղած ժամանակ Հովհաննես Այվազովսկին նկարել է 23 նկարներ, որոնք նույնպես գտնվում են Դոլմաբահչե պալատում[7]։ Հավաքածուն նաև ներառում է արտասահմանյան որոշ նկարիչների նկարներ, ինչպես նաև կան թուրք նկարիչների նկարներ, որոնցից են՝ Օսման Համդի Բեյը, Խալիլ Փաշան և Օսման Նուրի Փաշան։

Սենյակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ սրահ
Վարդագույն սրահ

Մեդհալ (Հիմնական մուտք) սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլմաբահչե պալատի այցելությունը սկսվում է Մեդհալ սրահից։ Հյուրերը սպասում են այս սրահում մինչև արարողակարգի պաշտոնյան կուղեկցի նրանց։ Մտնելով Մեդհալ կտեսնեք երկու կողմում դրված սեղաններ, որոնք վերևում պահում են սուլթան Աբդուլ Մեջիդի մոնոգրամը։ Սենյակի մեջտեղում դրված է անգլիական մոմակալ, որը ունի վաթսուն թևեր։

Քարտուղարության սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ սենյակը Մեդհալ սրահի աջ կողմում Քաղաքային կառավարություն սրահն է, որը նաև կոչվում է Սալիկապատված սենյակ։ Պալատի ամենամեծ նկարը գտնվում է այս սրահում, այն նկարել է Ստեֆանո Ուսսին և այն սրահի ձախ կողմի պատին է, իսկ աջ պատի նկարի հեղինակը Էռնեստ Ռուդոլֆն է։

Աթաթուրքի սենյակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերը անցկացրել է այս պալատում այդ ժամանակ նա առողջական խնդիրներ ուներ։ Նա մահացել է 1938 թվականի Նոյեմբերի 10-ին, առավոտյան ժամը 9:05-ին այն սենյակում, որը գտնվում է նախկին հարեմի տարածքում։ Նրա մահից հետո պալատի բոլոր ժամերը կանգնեցվել են 9:05-ի վրա։ Բայց հիմա միայն իր սենյակի ժամացույցն է, որ այդ ժամն է ցույց տալիս, իսկ պալատի մյուս ժամացույցները աշխատում են Թուրքիայի ժամանակով։

Դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կից կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլմաբահչե ժամացույցի աշտարակ

Պալատի շրջակայքում կան որոշ քանակությամբ կառույցներ։ Դոլմաբահչե պալատի մոտ է գտնվում Կարապետ Բալյանի կողմից նախագծված բարրոկո ոճի մզկիթը՝ կառուցված 1853—1855 թվականներին։ Այս մզկիթի կառուցումը հանձնարարվել է թագուհի մայր Բեզմի Ալեմ Վալիդե սուլթանի կողմից։ Ժամացույցի աշտարակը (Dolmabahçe Saat Kulesi) կառուցվել է Կայսրական դարպասի առաջ(Saltanat Kapisi) մզկիթի կողքին։ Աշտարակը կառուցվել է 1890-1895 թվականներին Աբդուլ Մեջիդ 2-րդի պատվերով, իսկ ճարտարապետը եղել է Սարգիս Բալյանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլթանի գրադարանը
  • Yücel, İhsan; Sema Öner (1989). Dolmabahçe Palace. Istanbul: TBMM National Palaces Trust. ASIN B000GYA5C8.
  • Akat, Yücel (1988). The Dolmabahçe Palace. Istanbul: Keskin Color. ASIN B000GW7QYA.
  • Yücel, İhsan (1995). Dolmabahçe Palace. Istanbul: TBMM Department of National Palaces. ISBN 975-7479-42-X.
  • Gülersoy, Çelik (1990). Dolmabahçe Palace and its environs. Istanbul: İstanbul Kitaplığı. էջ 257. ISBN 978-975-7687-03-0.
  • Keskin, Naci (1975). The Dolmabahçe Palace. Istanbul: Keskin Color. ASIN B000OSH36M.
  • Dolmabahçe Palace. Istanbul: Do-Gu Yayınları. 1998. ASIN B000E1S49O.
  • İskender Pala. The Jewel on the Bosphorus; Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2006.
  • İhsan Yücel, Sema Öner, F. Yaşar Yılmaz, Cengiz Göncü, Hakan Gülsün. Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2005.
  • İpek Fitöz. European Lights In Dolmabahçe Palace. TBMM Milli Saraylar Yayınları, Istanbul, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Dolmabahce Palace». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  3. Goldgrambars.com
  4. 4,0 4,1 Dolmabahçe Palace Museum Արխիվացված Հուլիս 17, 2011 Wayback Machine
  5. 5,0 5,1 Turkish Ministry of Tourism site about Dolmabahçe Palace
  6. Dolmabahçe Palace, Emporis
  7. Historical Ottoman Palace reopens as museum, EuroAsiaNews.com, March 22, 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]