Բոսֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոսֆորի նեղուցը արբանյակից

Բոսֆոր (թուրքերեն` İstanbul Boğazı «Ստամբուլի նեղուց», հունարեն` Βόσπορος «Կովի ծանծաղուտ»), Բոսֆոր Թրակիական` նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովի հետ: Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը (հնում` Կոստանդնուպոլիս):

Նեղուցի երկարությունը 30 կմ է, առավելագույն լայնությունը 3 700 մ (հյուսիսում), նվազագույն լայնությունը` 700 մ: Նավարկուղու խորությունը 36ից մինչև 124 մ:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով