Ասիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասիան երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը: Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին` 44 միլիոն 363 հազար կմ²: Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը` Մեռյալ ծովի մակերևույթն է` - 405 մ:
Բովանդակություն |
[խմբագրել] Դիրքը և սահմանները
Հիմնականում տեղակայված է Արևելյան կիսագնդում (բացառությամբ Չուկոտկայի թերակզու) և հասարակածից հյուսիս: Եվրոպայի հետ սահմանը սովորաբար անցկացնում են Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Մուղոջարներով, Էմբա գետով, ապա Կասպից ծովով, Արաքս գետով, Սև և Մարմարա ծովերով, Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Աֆրիկայի հետ Ասիան միացված է Սուեզի պարանոցով, Հյուսիսային Ամերիկայից առանձնացվում է Բերինգի նեղուցով:
Ասիայի աշխարհաքաղաքական սահմանը փոքր-ինչ տարբերվում է բնականից: Այն անցկացնում են Արխանգելսկի մարզի, Կոմիի հանրապետության արևելյան սահմաններով, Սվերդլովսկի և Չելյաբինսկի մարզերի արևելյան սահմաններով, Ղազախստանով, իսկ այնուհետև հյուսիսային Կովկասի նախալեռներով մինչև Ազովի ծովը:
[խմբագրել] Աշխարհագրություն
Ասիան ողողվում է Հյուսիսային Սառուցյալ, Հնդկական և Խաղաղ օվկիոնոսներով, իսկ արևմուտքում Ատլանտյան օվկիանոսի ներմայրցամաքային ծովերով (Ազովի, Սև, Մարմարա, Էգեյան, Միջերկրական): Դրա հետ գոյություն ունի ներքին հոսքի լայն շրջաններ - Կասպից և Արալյան ծովերի ավազանները, Բալխաշ լիճը այլն: Բայկալ լիճը քաղցրահամ ջրի պարունակության պաշարով առաջինն է աշխարհում, Բայկալում կենտրոնացված է քաղցրահամ ջրի համաշխարհային պաշարների 20%-ը (առանց սառցադաշտերի): Մեռյալ ծովը համարվում է ամենախորը աշխարհում իր տեկտոնական իջվածքով (-405մ): Ասիայի ափերը հիմնականում քիչ են կտրատված, առանձնանում են խոշոր թերակղզիները - Փոքր Ասիա, Արաբական, Հինդուստան, Կորեական, Կամչատկա, Չուկոտկա, Թայմիր և այլն: Ասիայի ափերի մոտ խոշոր կղզիներ են - Մեծ Զոնդյան, Նովոսիբիրյան, Սախալին, Հյուսիսային Երկիր, Թայվան, Ֆիլիպիններ, Հայնան, Շրի-Լանկա, Ճապոնական և այլն, զբաղացնելով ավելի քան 2 միլիոն կմ² սահման: Ասիան հիմնականում բաղկացած է չորս հսկա հարթավայրերից - Արաբական, Հնդկական, Չինական, և Սիբիրյան: Տարածքի 3/4 - ը զբաղեցնում են լեռները և սարահարթերը: Արևելյան Ասիան ակտիվ հրաբխային տարածք է: Ասիան հարուստ է տարբեր հանքանյութերով (հատկապես` վառելիքա - էներգետիկ): Ասիայում առկա են համարյա բոլոր տեսակի կլիմաները - Արկտիկականից` ծայր հյուսիսում, մինչև Հասարակածային` հարավ-արևելքում: Արևելյան, Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայում կլիման մուսսոնային է: Ասիայում է գտնվում երկրագնդի ամենախոնավ տեղը: Դա Չերապունջա վայրն է Հիմալայներում: Միաժամանակ գործող կլիմաներն են - Արևմտյան Սիբիրում` մայրցամաքային, Արևելյան Սիբիրում և Սարիարկում` խիստ մայրցամաքային, Կենտրոնական, Միջին և Արևմտյան Ասիայի տափաստաններում` կիսաանապատային և անապատային, որը բարեխառն ու մերձարևադարձային գոտիների կլիման է: Հարավ-Արևմտյան Ասիայի կլիման արևադարձային անապատային է և ամենատաքն է Ասիայում:
[խմբագրել] Անվան ծագումնաբանությունը
Ըստ խեթական էպոսի Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասում էր գտնվում Ասսուվա թագավորությունը: Նրանց նկատմամբ խեթերի հաղթանակը հիշատակվում է Թուդխալիաս IV թագավորի գրություններում: Հունական էպոսում այդ թագավորությունը անձնավորվում է Ասյա արքայի կերպարով: Ասյա անունը հունական դիցաբանության մեջ կրում է Օկեանիդան` Պրոմեթևսի կինը, որից էլ, ըստ դիցաբանական ավանդույթների առաջացել է աշխարհամասի անվանումը: Հերոդոտոսի ժամանակներում հույների մոտ արդեն ընդունված էր Ասիա անվանել ամբողջ աշխարհամասը:
[խմբագրել] Ֆիզիկա-աշխարհագրական բաժանումը
Ասիան ընդունված է բաժանել ֆիզիկա-աշխարհագրական հետևյալ շրջանների.
- Արևմտյան Ասիա (Հարավային Կովկաս և Մերձասիական լեռնաշխարհ);
- Հարավ-Արևմտյան Ասիա (Արաբական թերակղզի և Լևանտ);
- Հարավային Ասիա (Հնդստան թերակղզին և Շրի- Լանկա կղզին և Մալդիվյան կղզախումբը);
- Հարավ-Արևելյան Ասիա (Հնդկաչին թերակղզի, Մալայան կղզախումբ);
- Արևելյան Ասիա (Կորեական թերակղզի, Ճապոնական կղզիներ, Չինաստանի արևելյան մասը);
- Հյուսիսային Ասիա (Սիբիր և Եվրասիայի հյուսիս-արևելքը);
- Միջին Ասիա (Պամիր, Տյան-Շան, Թուրանի իջվածքը):
[խմբագրել] Ասիայի երկրները
Ներկա պահին Ասիայի տարածքում ամբողջությամբ կամ մասամբ գտնվում են 54 պետություն, որոնցից չորսը (Աբխազիա, Չինաստանի Հանրապետություն, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, Հարավային Օսիա) մասամբ են ճանաչված: Չճանաչված պետություններից է Լեոնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Աբխազիայի Հանրապետություն
Ադրբեջան
ՄԱԷ Արաբական Միացյալ Էմիրություններ
Աֆղանստան
Արևելյան Թիմոր
Բանգլադեշ
Բահրեյն
Բրունեյ
Բութան
Եգիպտոս Եգիպտոս
Եմեն
Թայլանդ
Թուրքիա Թուրքիա
Թուրքմենստան
Ինդոնեզիա
Իսրայել
Իրան
Իրաք
Լաոս
ԼՂՀ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Լիբանան
Կամբոջիա
Կիպրոս
Հյուսիսային Կորեա
Հարավային Կորեա
Հարավային Օսեթիա
Հյուսիսային Կիպրոս Հյուսիսային Կիպրոս
Հնդկաստան
Հորդանան
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մալազիա
Մալդիվներ
Մյանմա
Մոնղոլիա
Նեպալ
Շրի Լանկա- 22px Չինաստանի Հանրապետություն
Չինաստան
Պակիստան
Ռուսաստան
Սաուդյան Արաբիա
Սինգապուր
Սիրիա
Վիետնամ
Վրաստան
Տաջիկստան
Ուզբեկստան
Քաթար
Քուվեյթ
Օման
Ֆիլիպիններ
[խմբագրել] Բնակչությունը
Ասիայի համար բնորոշ է բնակչության քանակի շատ բարձր միջին տարեկան աճը: Այդ ցուցանիշով Ասիան զիճուն է միայն Աֆրիկային: Վերջին ժամանակներում, սակայն, աճի տեմպերը մի փոքր իջել են և կազմում են 1,3 %: Ասիայում է ապրում երկրագնդի բնակչության 60 %-ը: Չինաստանի ու Հնդկաստանի բնակչությունը միասին վերցված, կազմում են երկրագնդի բնակչության 40 %-ը: 7 պետություն ունեն ավելի քան 100 միլիոն բնակչություն:
Ասիայում ապրում են մարդկության երեք գլխավոր ռասաները - մոնղոլոիդ (չինացիներ և այլ), եվրոպոիդ (Հյուսիսային և Արևմտյան Ասիայի ժողովուրդներ) և նեգրոիդ(Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի մի քանի ժողովուրդներ): Բնակչության էթնիկական կազմը շատ բազմազան է: Ասիայում առաջացել են շատ հնագույն քաղաքակրթությունները` չինական, հնդկական, տիբեթա-մոնղոլական, միջինասիական, բաբելոնյան և այլն: Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայի հողագործութան համար բարենպաստ շրջանները հանդիսանում են մեծ թվով ժամանակակից ժողովուրդների ծագման վայրը:
[խմբագրել] Հիմնական տեղեկություններ
Մակերևույթը` 43475 հազար կմ² (կղզիների հետ): Կղզիների մակերևութը` 2001 հազար կմ²: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 960 մետր: Ամենամեծ բարձրությունը ծովի մակարդակից` 8 848 մետր (Էվերեստ լեռ): Ամենափոքր բարձրությունը ծովի մակարդակից` - 405 մետր (Մեռյալ ծովի մակարդակից): Ամենահյուսիսային կետը` Չելյուսկին հրվանդան 77° 43'; 104° 18': Ամենահարավային կետը` Պիայ հրվանդան 1° 16'; 103° 30: Ամենաարևմտյան կետը` Բաբա հրվանդան 39° 29': 26° 04': Ամենաարևելյան կետը` Դեժնովի հրվանդան 66° 05': 169° 40: Ասիայի աշխարհագրական կենտրոնում գտնվող քաղաքները` Իրկուտսկ, Կիզիլ