Հուանհե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yellowrivermap.jpg

Հուանհեգետ Չինաստանի արևելքում։

Սկիզբ է առնում Տիբեթի բարձրավանդակի արևելքից, հոսում Հետաո հարթավայրով, Լյոսային սարավանդով, Չինական մեծ հարթավայրով և թափվում Դեղին ծովի Բոհայվան ծոցը` առաջացնելով դելտա։ Երկարությունը 4845 կմ է, առանձին հատվածներում նավարկելի։ Տարեկան տեղափոխում է շուրջ 1300 միլիոն տոննա ջրաբերում (այս ցուցանիշով աշխարհի խոշոր գետերի մեջ գրավում է առաջին տեղը)։ Հուանհեի ափին գտնվող խոշոր քաղաքները` Լանչժոու, Բաոտոու, Լոյան, Չժենչժոու, Կայֆին, Ցզինան։

[խմբագրել] Անվանումը

Անվանումը չինարենից բառացի նշանակում է Դեղին գետ. կազմված է հուան «դեղին» և հե «գետ» բառերից։ Անվանումն ստացել է ջրի գույնից. անցնելով Լյոսային սարավանդով, իր մեջ լուծում է մեծ քանակությամբ լյոս, որը դեղին երանգ է տալիս գետի ջրերին։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս», էջ 132. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով