Շանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանսի
山西
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿարգավիճակՉինաստանի պրովինցիա
Մտնում էՉինաստան
ՎարչկենտրոնԹայյուան
Ամենաբարձր կետMount Wutai?
Օրենսդրական մարմինShanxi Provincial People's Congress?[1]
Բնակչություն34 915 616 մարդ (2020)[2]
Տարածք156 000 կմ²
Սահմանակցում էՀենան, Շենսի, Ներքին Մոնղոլիա, Հեբեյ, Շիցզյաչժուան, Բաոդին, Zhangjiakou?, Անյան, Հանդան, Xingtai?, Xinxiang?, Ցզյացզո, Jiyuan?, Լոյան, Sanmenxia?, Weinan?, Yan'an?, Hohhot? և Ulanqab?
Ժամային գոտիUTC+8
ՓոխարինեցShanxi? և Chahar Province?
ISO 3166-2 կոդCN-SX
shanxi.gov.cn

Շանսի (չինարեն՝ 山西), նահանգ Չինաստանում, Հուանհե գետի միջին հոսանքի ավազանում։ Տարածությունը 150 հզ․ կմ² է, բն․՝ 36 միլիոն (2014), վարչական կենտրոնը՝ Տայյուան։ Շանսիի տարածքը զբաղեցնում են Լյոսային սարավանդի արևելյան մասը և Տայհանշան լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Կլիման բարեխառն է, մուսսոնային։ Հունվարի միջին ջերմաստիճանը հյուսիսում -16 °C է, հվ-ում՝ —2 °C, հուլիսինը՝ համապատասխանաբար 20 °C և 25 °C։ Տարեկան տեղումները 400-500 մմ են։ Բուսականությունը արևմուտքում և հյուսիսում կիսաանապատային է, արևելքումում՝ անտառային։ Զարգացած են քարածխի արդյունահանությունը, մեքենաշինական, քիմիական, տեքստիլ, սննդի, շինանյութերի արդյունաբերությունը, մետալուրգիան, արհեստները։ Արդյունաբերության հիմնական կենտրոններն են՝ Տայյուանը, Դատունը, Ցանցյուանը։ Շանսիի տարածքը հնագույն հողագործական շրջան է։ Ցանքատարածությունների ավելի քան կեսը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաներ (ցորեն, չումիզա, չինական կորեկ, եգիպտացորեն, վարսակ)։ Մշակում են նաև բամբակենի, վուշ, քնջութ, գետնանուշ, շաքարի ճակնդեղ։ Կենտրոնական և հարավային շրջաններում տարեկան ստանում են գյուղատնտեսական 2 բերք։ Զբաղվում են նաև անասնապահությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Database of Laws and Regulations — 2021.
  2. 2,0 2,1 http://www.stats.gov.cn/english/PressRelease/202105/t20210510_1817188.html


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 451
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանսի» հոդվածին։