Հեբեյ (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Հեբեյ
河北省
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան (պ)
Կարգավիճակ Նահանգ
Բնակչություն (2010)
71 854 202 (6-րդ տեղ)
Խտություն 383,75 մարդ/կմ²
Տարածք 187 240 կմ² (13-րդ տեղ)
Հեբեյ վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+8
ISO 3166-2 կոդ CN-13
Վիքիպահեստում Commons-logo.svg Hebei
Պաշտոնական կայք


Հեբեյ, նահանգ հյուսիսային Չինաստանում, ողողվում է Դեղին ծովի Լյաոդունյան և Բոխայվան ծոցերով։ Տարածությունը 190 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 42 մլն 1975 թ. տվյալներով, վարչական կենտրոնը՝ Շիցզյաչժուան։ Գտնվում է հիմնականում Չինական Մեծ հարթավայրում, Ցանշան և այլ լեռներն են (1500—2000 մ)։ Ունի գետային խիտ ցանց։ Հեբեյ երկրի ինդուստրիալ շրջաններից է։ Համաչինական նշանակություն ունի ածխի արդյունաբերությունը, մետալուրգիան, մեքենաշինությունը, տեքստիլ և ճենապակու, հախճապակու արտադրությունը։ Արդյունահանվում է երկաթ, պղինձ, նավթ։ Կան ոսկու հանքեր։ Մշակում են հացահատիկ, սոյա, գետնընկույզ, քունջութ, կանեփ, բամբակենի, ծխախոտ ևն։ Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ։ Երկաթուղիների երկարությունը 1830 կմ է։ ՚Ոշոր ծովային նավահանգիստ է Ցինխուանդոան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png