Շաքարի ճակնդեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքարի ճակնդեղ
Շաքարի ճակնդեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Beta vulgaris L

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Շաքարի ճակնդեղ (Beta vulgaris L), թելուկազգիների (Chenopodiaceae) ընտանիքի Beta ցեղին պատկանող տեխնիկական մշակաբույս։ Մշակվում է մարդու սննդի համար կարևոր նյութի՝ շաքարի ստացման համար։

Մշակումն ունի նաև կերային նշանակություն։ Տերևները կազմում են արմատի քաշի 30-50%-ը։ 100 կգ արմատը պարունակում է 25,7, իսկ տերևը՝ 19,5 կերային միավոր։

Շաքարի ճակնդեղի տերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ և միկրոտարրեր։ Շաքարի ճակնդեղի տերևներից պատրաստված ալյուրն ամինաթթուների կազմով քիչ է տարբերվում առվույտի ալյուրից. չորացած տերևի մեկ կիլոգրամը պարունակում է 75-80 գրամ մարսելի պրոտեին, որն օգտակար է համարվում խոշոր եղջերավոր անասունների և խոզերի համար։

Ունի նաև մեծ ագրոտեխնիկական հատկություն։ Որպես շարահերկ բույս այն լավագույն նախորդ է հանդիսանում մի շարք կուլտուրաների, հատկապես գարնանացան հացաբույսերի համար։

Շաքարի ճակնդեղն առաջին անգամ ի հետազոտվել է 16-րդ դարում։ Ճակնդեղի մեջ բյուրեղային շաքարը գերմանացի գիտնական Անդրեաս Զիգիզմունդ Մարկգրաֆի կողմից հայտնաբերվել է 1747 թվականին և միաժամանակ հաստատվել, որ ճակնդեղից ստացված շաքարը ոչնչով չի տարբերվում շաքարեղեգնից ստացված շաքարից։[1] Շաքարի ճակնդեղը լայն չափով սկվել է վերամշակվել 18-րդ դարի վերջերից։

2011 թվականի դրությամբ աշխարհում շաքարի ճակնդեղի առավել խոշորածավալ արտադրող երկրներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ռուսաստանը և Ուկրաինան։[2]

Գրականություն[խմբագրել]

  • Ա. Ա. Մաթևոսյան (1977) «Բուսաբուծություն», երկրորդ վերամշակված և վերափոխված հարատարակություն, Երևան, «Լույս»,

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Marggraf (1747) "Experiences chimiques faites dans le dessein de tirer un veritable sucre de diverses plantes, qui croissent dans nos contrées", Histoire de l'académie royale des sciences et belles-lettres de Berlin, էջ 79-90.
  2. «ՖԱՕՍՏԱՏ. Երկրներ ըստ ապրանքատեսակի»։ Սննդի և գյուղատնտեսության կազմակերպություն, ՄԱԿ։ 2010։ http://faostat.fao.org/site/339/default.aspx։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]