Գերմանիա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Bundesrepublik Deutschland Բունդեզրեփուբլիք Դոյչլանդ |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Das Lied der Deutschen |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Բեռլին | |||||
| Պետական լեզու(ներ) | գերմաներեն | |||||
| դեմոկրատական պառլամենտական դաշնային հանրապետություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 357,021 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 2.416 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2007 նախահաշիվը | 82,400,996 | ||||
| - | 2000 մարդահամարը | 82,797,408 | ||||
| - | Խտություն | 230.9 /կմ² 598.5 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+1) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+2) | ||||
| Ինտերնետ | .de | |||||
| Հեռախոսային կոդ | +49 | |||||
Գերմանիան պետությունն է Եվրոպա աշխարհամասում։
Բովանդակություն |
[խմբագրել] Աշխարհագրական դիրք
Գտնվում է Կենտրոնական Եվրոպայում, ընդհանուր սահմաններ ունի հյուսիսում` Դանիայի (68կմ), արևմուտքում` Նիդեռլանդների (577կմ), Բելգիայի (167կմ) և Լյուքսեմբուրգի (138կմ), հարավ-արևմուտքում` Ֆրանսիայի (451կմ), հարավում` Շվեյցարիայի (334կմ) և Ավստրիայի (784կմ), արևելքում` Լեհաստանի (456կմ) և Չեխիայի (646կմ) հետ:
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Գերմանիայի խոշոր քաղաքներն են՝ Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը և Քյոլնը։ Գերմանիաի Դաշնային Հանրապետության տարածքը քիչ ավելի է հարևան Լեհաստանից, բայց բնակչությունը համարյա 2 անգամ գերազանցում է նրան։ 2007 թվականի հուլիսի դրությամբ 82,400,996 մարդ։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներ են, 1,5 Եվրո- պական երկրներից՝ ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան ԵՄ-ի ամենախիտ բնակեցված երկիրն է։
[խմբագրել] Պետական կառուցվածքը
Գերմանիան Դաշնային Հանրապետություն է։ Մարզերն են՝
- Բրանդենբուրգ (Brandenburg)
- Բրեմենի մարզ (Bremen (Land))
- Թյուրինգիա (Thüringen)
- Համբուրգ (Hamburg)
- Հեսսեն (Hessen)
- Հյուսիսային Հռենոս-Վեստֆալլեն (Nordrhein-Westfalen)
- Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա (Mecklenburg-Vorpommern)
- Ներքին Սաքսոնիա (Niedersachsen)
- Շլեզվիգ-Հոլշտայն (Schleswig-Holstein)
- Ռայնլանդ-Պֆալց (Rheinland-Pfalz)
- Սաար (Saarland)
- Սաքսեն-Անհալտ (Sachsen-Anhalt)
- Սաքսոնիա (Sachsen)
[խմբագրել] Աշխարհագրություն և ժողովրդագրություն
Գերմանիայի խոշոր քաղաքներից են Բեռլինը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը և այլն։ Գերմանիայի բնակչությունը գերազանցում է իր հարևան երկիր Լեհաստանին: 2004 թվականի դրությամբ 82,5 մլն. բնակչություն։ 2,1 մլն. ԵՄ-ի /Եվրամիություն/ ներգաղթածներն են, 1,5 Եվրոպական երկրներից, ովքեր չեն հանդիսանում ԵՄ անդամ, և 1,7 մլն. թուրքեր։ Գերմանիան Եվրամիության ամենաբնակեցված երկիրն է։Գերմանիայում շատ են կալիումական և կերակրի աղի պաշարները:Երկիրը հարուստ է ածխի պաշարներով: Կլիմայական պայմանները բարենպաստ են:
Այստեղ գերակշռում է բարեխառն գոտին, որը բնորոշ է մշակաբույսերի աճեցման համար:Հռենոսի միջին հոսանքի հովտում նույնիսկ խաղող է աճում:Գետերը ջրառատ են, նավարկելի:Երկիրը հարուստ է անտառային ռեսուրսներով: Երկրի տարածքի 30%-ը անտառածածկ է:Գերմանիան բնակչության թվով Եվրոպայի ամենամեծ երկիրն է: Բնակչության ազգային կազմը միատար է:Բնակչությունը Գերմանիայում անհավասարաչափ է տեղաբաշխված: Ճիշտ է, միջին խտությունը շատ բարձր է` 230մարդ/քկմ, բայց կան շրջաններ, օրինակ, Հռենոս-Ռուրի մեգապոլիսում, որտեղ 1 քկմ վրա ապրում են ավելի քան 1000 մարդ:Հարավային շրջանները զբաղեցնում են Միջգերմանական լեռները, որոնք անցյալում հարուստ էին օգտակար հանածոներով: Բարձր է երկրի ուրբանիզացման մակարդակը` 90%-ից ավելի: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը թևակոխել է զարգացման հետինդուստրիալ փուլը: Համաշխարհային ճանաչում ունեն գերմանական <Սիմենս>« <Բոշ>« <Մերսեդես-Բենց>, <Օպել>, <ԲՄՎ>, <Ադիդաս>, <Ֆոլքսվագեն>, <Բայեր> և այլ ընկերություններ: Գերմանիայի սեփական ու ներմուծվող ռեսուրսները ինչպես նաև որակյալ աշխատանքային ռեսուրսներն այն կարևոր նախադրյալներն են, որոնց հիման վրա զարգացել են արդյունաբերության բազային ճյուղերը` էներգետիկան, մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Էլեկտրաէներգետիկայում գլխավոր դերը պատկանում է ՋԷԿ-երին, առաջնակարգ դեր ունեն նաև ԱԵԿ-ները: Երկրի հարավում` լեռնային շրջաններում կան նաև ՋՐԷԿ-ները: Գերմանիան Արևմտյան Եվրոպայում ամենաշատ պողպատ արտադրող երկիրն է: Այստեղ զարգացած է մեքենաշինությունը: Գերմանիային բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: Գերմանիան ունի զարգացած տրանսպորտային համակարգ: Արտահանում է` մեքենաներ և սարքավորումներ, արդյունաբերական ապրանքներ: Ներմուծում է` հումք, վառելիք, պարենամթերք: Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը եկել է Գերմանիայի տարածք, 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։ Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեցիների աշխատանքներում։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։
[խմբագրել] Պատմությունը
Սույն հոդվածում ներկայացված է Գերմանիայի պատմության կարճ ակնարկը։
Կա ապացույց, որ առաջին մարդ արարածը Գերմանիայի տարածք եկել է 700 հազար տարի առաջ։ Շուրջ 500 հազար տարի առաջ ստեղծվել են առաջին բնակավայրերը։
Առաջին գերմանացիների մասին հիշատակվում է հին հույների և հռոմեացիների աշխատանքներում։
Գերմանիայի հիմնադրման ավանդական օրն ընդունված է նշել փերվարի 2-ին, 962։ Այդ օրն արևելաֆրանկյան թագավոր Օտտոն թագադրվել է Հռոմում, որ համարվում է Հռոմեական Կայսրության կայսր։
Պետական կառուցվածքը
Բեռլինը ԳԴՀ /Գերմանիայի Դաշնային Հանրապետություն/ մայրաքաղաքն է։ Չնայած բոլոր բանակցություններին՝ մայրաքաղաքը Բոննայից Բեռլին տեղափոխելուն, Բոննային հաջողվել է մի շարք կարևոր գրասենյակներ պահել իր տարածքում, ինչպես, օրինակ, Դաշնային վերահսկիչ պալատը։ Գերմանիան դեմոկրատական, սոցիալական-իրավական պետություն է։ Այն կազմված է 16 դաշնային երկրներից։ Պետությունը ղեկավարվում է Գերմանիայի Հիմնական Օրենքով /Սահմանադրություն/։ Ղեկավարման ձևով ԳԴՀ-ն պառլամենտական երկիր է։ Պետության գլուխը դաշնային նախագահն է։
[խմբագրել] Տնտեսություն
Գերմանիան ունի հարուստ և տեխնոլոգիապես հզոր տնտեսություն, որը, ըստ գնողունակության համարժեքի սկզբունքի, աշխարհում հինգերորդն է: Համախառն ներքին արդյունքը (այսուհետը` ՀՆԱ) 2007թ-ին պաշտոնական փոխարժեքով կազմել է 3,259 տրլն. ԱՄՆ դոլար, գնողունակության համարժեքով` 2,833 տրլն ԱՄՆ դոլար:
[խմբագրել] Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսական հիմնական արտադրանքներն են. կարտոֆիլ, ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, մրգեր, կաղամբ, խոշոր եղջերավոր անասուննե, խոզեր, տնային թռչուններ:
[խմբագրել] Արդյունաբերություն
Գերմանիան համարվում է աշխարհի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենազարգացած պետությունը հետևյալ ապրանքների արտադրության ոլորտում` երկաթ, ածուխ, ցեմենտ, քիմիկատներ, երթևեկության միջոցներ, մեքենաների սարքեր, էլեկտրոնիկա, սնունդ և խմիչք, նավեր, տեքստիլ:
[խմբագրել] Հայ-գերմանական հարաբերություններ
Հայաստանի և Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ-ի հունվարին, իսկ ՀՀ դեսպանությունը բացվել է 1994թ-ին` Բեռլինում: 2001թ-ից ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Կարինե Ղազինյանը: 2006թ-ի սեպտեմբերից ԳԴՀ-ում ՀՀ պատվավոր հյուպատոսն է Գյունտեր Պիլարսկին (հյուպատոսական տարածքը` Բադեն-Վյուրտենբերգ երկրամաս), նստավայր` Կարլսռուե: Երևանում ԳԴՀ դեսպանությունը բացվել է 1993թ-ին: 2007թ-ի օգոստոսի 16-ից ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպանն է տիկին Անդրեա Վիկտորինը: 1991թ-ից մինչև 2008թ-ի հուլիսը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանում կատարվել են 248,7 մլն ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրումներ: Դրանց հիմնական մասը զբաղված է ծառայությունների և առևտրի ոլորտում, իսկ մոտ մեկ տասնյակը տարբեր արտադրություններ են իրականացնում: Գերմանացի գործարարները ներգրավված են նաև խորհրդատվական, հյուրանոցային և տուրիստական բիզնեսներում:
[խմբագրել] Արտաքին հղում
|
|||||