Գերմանիայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանիա տերմինը որպես Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջան հռոմեացի զորավար Հուլիոս Կեսարի կողմից, ով Հռենոսից արևելք չնվաճված տարածքը անվանել է Գերմանիա, այսպիսով տարբերելով Գալիայից, որը նա նվաճել էր։ Գերմանական ցեղերի կողմից մեր թվարկության 9 թվականի Տևտոբուրգյան անտառի ճակատամարտում սկսվեց Հռոմեական կայսրության լծից ազատման գործընթացը։ Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից հետո ֆրանկները նվաճեցին մյուս ամրևմտյան գերմանական ցեղերին։ Երբ Ֆրանկների կայսրությունը բաժանվեց Կառլոս Մեծի ժառանգների միջև 843 թվականին, արևելյան հատվածը դարձավ Արևելյան Ֆրանկիա։ 962 թվականին Օտտոն I-ը դարձավ միջնադարյան գերմանական պետություն Սրբազան Հռոմեական կայսրության առաջին կայսրը։

Ուշ միջնադարում տարածքային իշխանները, դքսերը և արքեպիսկոպոսները ավելի մեծ իշանություն ձեռք բերեցին կայսրերի հովանու ներքո։ Մարտին Լյութերը կազմակերպեց բողոքականների հեղափոխությունը ընդդեմ Կաթոլիկ եկեղեցու և 1517 թվականից հյուսիսային պետությունները դարձան բողոքական, իկ հարավայինները` մնացին կաթոլիկ։ Սրբազան Հռոմեական կայսրության երկու հատվածը ներքաշվեց Երեսնամյա պատերազմի մեջ (1618–1648), ինչը աղետալի էր երկու կողմերում ապրող մոտ քսան միլիոն բնակչության համար։ Երեսնամյա պատերազմի արդյունքում Գերմանիայի բնակչության 1/4 մասը և տղամարդկանց 1/2 մասը սպանվեց։ 1648 թվականից սկսվեց Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումը և սկսվեց ժամանակակից ազգային պետությունների ստեղծման գործընթացը։ Գերմանիայում ստեղծվեցին մեծ թվով անկախ պետություններ, ինչպիսիք են Պրուսիան, Բավարիան, Սաքսոնիան, Ավստրիան և շատ այլ պետություններ։

Ֆրանսիական հեղափոխությունից և Նապոլեոնյան պատերազմներից հետո 1803-1815 թվականներից անկում ապրեց ավատատիրությունը և վերելք ապրեց լիբերալիզմը և ազգայնականությունը։ 1848-49 թվականներին գերմանական հեղափոխությունները անհաջող ավարտ ունեցան։ Արդյունաբերական հեղափոխությունը մեդենիզացրեց Գերմանիայի տնտեսությունը և բերեց քաղաքների արագ տեմպերով աճին և Գերմանիայում սոցիալիստական շարժումներին։ Պրուսիան մայրաքաղաք Բեռլինով հզորացավ։ Գերմանական համալսարանները դարձան համաշխարհային կարգի գիտական կենտրոններ, իսկ երաժշտությունը և արվեստը ծաղկում ապրեցին։ Գերմանիայի վերամիավորումը (բացառությամբ Ավստրիայի և Շվեյցարիայի գերմանախոս տարածքների) տեղի ունեցավ կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի ղեկավարությամբ և 1871 թվականին ձևավորվեց Գերմանական կայսրությունը։ Ընտրվեց նոր Ռայխստագը, որն ունեցավ սահմանաձակ դերակատարում կայսերական կառավարությունում։ Գերմանիան միացավ այլ տերություններին Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի գաղութականացման հարցում։

1900 թվականի դրությամբ Գերմանիան Եվրոպայի մեծ տերություններից մեկն էր և արագ զարգացող արդյունաբերությամբ առաջ անցավ Բրիտանիայից և նավատորմով մրցավազքի մեջ մտավ վերջինիս հետ։ Գերմանիան գլխավորեց Կենտրոնական տերությունները Առաջին համաշխարհային պատերազմում (1914–1918) ընդդեմ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և 1917 թվականից ԱՄՆ-ի։ Պարտվելով և մասնակի օկուպացվելով, Գերմանիան ստիպված էր վճարել ռազմատուգանք և ըստ Վերսալյան պայմանագրի հրաժարվեց իր գաղութներից, ինչպես նաև սեփական տարածքից որոշ հատված կցվեց Չեխոսլովակիային, Բելգիային, Ֆրանսիային և Լեհաստանին։ 1918-19 թվականների Գերմանական հեղափոխությամբ ավարտվեց դաշնային սահմանադրական միապետությունը և հիմնադրվեց Վայմարյան հանրապետությունը, որը ոչ կայուն խորհրդարանական ժողովրդավարություն էր։

1930-ական թվականների համաշխարհային Մեծ ճգնաժամը ծանր հարված հասցեց Գերմանիային, քանի որ գործազրկության աճի հետևանքով կառավարությունը կորցրեց իր վստահությունը։ 1933 թվականի հունվարին Ադոլֆ Հիտլերը նշանակվեց Գերմանիայի կանցլեր։ Նրա Նացիստական կուսակցությունը արագ հիմնեց տոտալիտար ռեժիմ երկրում և Նացիստական Գերմանիան ագրեսիվ տարածքային պահանջներով ներկայացավ` սպառնալով պատերազմով, եթե դրանք չէին ընդունվում։ Ռեյնի մարզի ռեմիլիտիզացիան տեղի ունեցավ 1936 թվականին, դրանից հետո Ավստրիայի անէսքացիան Անշլյուսով, դրանից հետո Չեխոսլովակիայի մի մասը1938 թվականի Մյունխենի համաձայնագրով ու Չեխոսլովակիայի մնացած տարածքի օկուպացիան 1939 թվականին։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան սկսեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Եվրոպայում` ներխուժելով Լեհաստան։ ԽՍՀՄ-ի հետ պայմանագրի կնքումից հետո 1939 թվականից Հիտլերը և Ստալինը բաժանեցին Արևելյան Եվրոպան միմյանց միջև։ «Տարօրինակ պատերազմ»-ից հետո 1940 թվականին գարնանը Գերմանիան նվաճեց Դանիան, Նորվեգին Բենիլյուքսի երկրները և Ֆրանսիան` վերահսկողություն ձեռք բերելով գրեթե ամբողջ Արևմտյան Եվրոպայում։ 1941 թվականի հունիսին Գերմանիան ներխուժեց ԽՍՀՄ։

Ռասիզմը, հատկապես հակասեմականությունը Նացիստական ռեժիմի գլխավոր շարժիչ ուժերից էին։ Գերմանիայում և հատկապես օկուպացված տարածքներում տեղի ունեցավ համակարգային ցեղասպանություն, որը հայտնի է Հոլոքոստ անվամբ, որի արդյունքում սպանվեց 11 միլիոն մարդ, ներառյալ հրեաները, գերմանացի դասալիքներ, լեհեր, ռումինացիներ, ԽՍՀՄ-ի բնակիչներ։ 1942 թվականին Գերմանիայի առաջխաղացում ԽՍՀՄ-ում կանգ առավ, պետերազմին միացավ ԱՄՆ-ն, Բրիտանիայից սկսվեցին գերմանական քաղաքների զանգվածային անգլո-ամերիկյան ռմբակոծությունները։ 1944 թվականից գերմանական բանակը սկսեց պարտություն կրել բոլոր ճակատներում և վերջնականորեն կապիտուլացիայի ենթարկվեց 1945 թվականի մայիսին։

Դաշնակիցների կողմից օկուպացված Գերմանիայի տարածքը մասնատվեց, Ավստրիան նորից դարձավ առանձին պետություն, տեղի ունեցավ ապանացիստականացում և Գերմանիան բաժանվեց Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության ու կոմունիստական Գերմանիայի դեմոկրատական հանրապետության, որոնք բաժանվեցին Օդեր-Նեյսի սահմանագծով։ Միլիոնավոր գերմանացիներ արտաքսվեցին նախապատերազմյան արևելյան Գերմանիայից Սուդետենլանդից և ամբողջ արևելյան Եվրոպայից դեպի Արևմտյան Գերմանիա, որն ունեցավ արագ տնտեսական աճ և առաջատար դիքր գրավեց Արևմտյան Եվրոպայում։ Արևմտյան Գերմանիան վերազինվեց 1950-ական թվականներին ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ, սակայն առանց միջուկային զենք ունենալու իրավունքի։ Ֆրանս-գերմանական բարեկամությունը հիմք հանդիսացավ քաղաքական ինտեգրացիայի Երևմտյան Եվրոպայում և Եվրոպական միության ստեղծման։ 1989 թվականին ապամոնտաժվեց Բեռլինի պատը, ԽՍՀՄ-ը փլուզվեց և Արևլյան Գերմանիան վերամիավորվեց Արևմտյան Գերմանիայի հետ 1990 թվականին։ 1998-1999 թվականներին գերմանիան դարձավ եվրոգոտու հիմնադիր պետություններից մեկը։ Գերմանիան մնում է Եվրոպայի տնտեսապես ամենահզոր երկրներից մեկը և նրան բաժին է ընկնում եվրոգոտու ՀՆԱ-ի քառորդ մասը։ 2010—ականների սկբին Գերմանիան ամենամեծ դերակատարումն ունեցավ եվրոյի ճգնաժամի հաղթահարման հարցում, հատկապես օգնություն տրամադրելով Հունաստանին և հարավային Եվրոպայի այլ երկներին։ Տասնամյակի կեսերին երկիրը բախվեց Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին, քանի որ ապաստան էին հայցում Սիրիայի և այլ պատերազմական դրության մեջ գտնվող երկրների քաղաքացիներ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

250.000 տարեկան Շտեյնհեյմյան կմախք

1907 թվականին Գերմանիայում հայտնաբերված հոմոսապիենսի ծնոտը ապացուցում է, որ մարդը Գերմանիայի տարածքում ներկա է եղել նվազագույնը 600.000 տարի առաջ[1]։ Հնագույն որսորդական գործիքը երևբևէ գտնվածներից հայտնաբերվել է Ստորին Սաքսոնիայի Շյոնինգեն հանքավայրում։ 1994-ից 1998 թվականներին նույն վայրում գտնվել են ութ 380.000 տարեկան աշտեներ[2]։

1856 թվականին Դյուսելդորֆի մոտ գտնվող Նինդեր հարթավայրում հայտնաբերվել են մարդու կողմից ստեղծված քարացած համեմունքներ, որոնց տարիքը թվագրվում է մոտ 40.000 տարեկան և համարվում են հնագույն համեմունքները ըստ Հերման Շաաֆհաուզենի կողմից[3]։

Գերմանիա տնտեսական և քաղաքական նվաճումնումնոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա տնտեսական և քաղաքական նվաճումնումնորև քաղաքական կյանքում տեղի ունեցան կարևոր տեղաշարժեր, որոնք դրսևորվեցին Ռեֆորմացիայում։ Կաթոլիկ եկեղեցու դեմ 1517 թվականին բռնկված շարժման գագաթնակետը հանդիսացավ գյուղացիական պատերազմը։ Այդ շարժումը, որը Ֆ․ էնգելսը բնութագրել է որպես առաջին բուրժուական հեղափոխությունը Եվրոպայում, պառակտվեց 3 ուղղությամբ՝ իշխանակաև, չափավորբյուրգերական և ժողվրդականռեֆորմացիայի, որը հասարակության հեղափոխական վերակառուցման կոչ էր անում։ Չնայած հերոսական պայքարին, գյուղացիական պատերազմը պարտություն կրեց։ Հաշտությունից հետո Գերմանիան բաժանվեց 2 լագերի՝ կաթոլիկական և բողոքական իշխանությունների։ 15-17-րդ դարերում սկզբին երկիրը տնտեսական անկում էր ապրում։ Կայսրության ներսում 1618 թվականին բռնկված պատերազմը, որը վերածվեց համաեվրոպականի, ծանր հետեանքներ ունեցավ երկրի սոցիալտնտեսական և քաղաքական զարգացման համար։ 1648 թվականի Վեստֆալյան հաշտությունը ամրապնդեց Գերմանիայի տարանջատումը առանձին (մոտ 300) պետություն իշխանությունների, որոնցից 16-17 դարերում․ ուժեղացան 2 խոշոր պետություններ՝ Ավստրիան և Պրուսիան։ 17-րդ դարի կեսին Ավստրիան իր իշխանությունը տարածեց Բելգիայի, Միլանի և Նեապոլիտանական թագավորության վրա, սակայն Պրուսիան, որն ուժեղացել էր Ֆրիդրիխի թագավորության (1774-1786 թթ) շրջանում, սկսեց մրցակցել նրա հետ և Ավստրիական ժառանգության համար (1741-1748) ու Ցոթնամյա (1756-1763) պատերազմներում իրեն միացրեց Սիլեզիան։ Ավստրիան և Պրուսիան մասնակցեցին հեղափոխական, ապա նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ եվրոպական միապետների պատերազմներին։ 1806 թվականներին Գերմանիայի արևմտյան մասում, Նապոլեոնի հովանավորությամբ, կազմվեց Հռենոսյան միությունը։ Ավստրիական զորքերի մի շարք պարտություններից հետո, 1806 թվականին, «Հռոմեական սրբազան կայսրությունը» վերացվեց։ Պարտություն կրեցին նաև պրուսացիները։ Պրուսիան կորցրեց իր հողերի գրեթե կեսը։ Նրա կառավարող շրջաններն ստիպված էին անցկացնել բուրժուական բնույթի մասնակի բարեփոխումներ (1807 թվականին վերացվեց գյուղացիների անձնական ճորտական կախվածությունը, 1808 թվականին մտցվեց քաղաքային նոր կառավարում, ռազմ, ռեֆորմ)։ Ռուսաստանում նապոլեոնյան բանակի ջախջախումից հետո, 1813 թվականին Գերմանիաի տերիտորիան ազատագրվեց նվաճողներից։ Վիեննայի կոնգրեսի որոշմամբ ստեղծվեց Գերմանիայի միությունը (39 պետություններից), որտեղ ղեկավար դեր էր խաղում Ավստրիան։ 19-րդ դարի 30-ական թվականներին․ Գերմանիայում սկսվեց արդյունաբերական հեղաշրջում։ 1834 թվականին ստեղծվեց Գերմանիայի մաքսային միությունը, որը նպաստեց ազգային շուկայի ձևավորմանը, արդյունաբերության ու առևտրի զարգացմանը։ 1844 թվականին տեղի ունեցավ Սիլեզիայի ջուլհակների ապստամբությունը։ 40-ական թվականներին․ Գերմանիաում ծնունդ առավ պրոլետարիատի գիտական աշխարհայացքը՝ մարքսիզմը, որի հիմնադիրներն էին գերմանական ժողովրդի մեծ զավակներ Կ․ Մարքսը ե Ֆ․ էնգելսը։ 1844-1849 թվականներին տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որի գլխավոր խնդիրներն էին ազգային հարցի լուծումը, ֆեոդալա միապեաական վարչակարգի վերացումը, ագրարային հարցի դեմոկրատական լուծումը։ Բուրժուազիայի դավաճանական քաղաքականության հետևանքով հեղափոխությունը պարտություն կրեց (հանգամանորեն տես՝ Գերմանական բուրժուազդեմոկրատական հեղափոխություն 1848-1849 հոդվածում)։ 1862 թվականին Պրուսիայի թագավոր Վիլհելմ I-ը կառավարության ղեկավար նշանակեց Բիսմարկին, որը Պրուսիայի շուրջը Գերմանիայի միավորումն իրականացրեց «երկաթով ու արյունով»։ Այդ ուղղությամբ առաջին քայլերը եղան դանիական պատերազմը (1864 թվական) և ավստրոպրուսակաև պատերազմը (1866 թվական)։ Ավստրիայի պարտությունից հետո Պրուսիան Մայն գետից հյուսիս գտնվող պետություններից իր գլխավորությամբ ստեղծեց հյուսիսգերմանական միությունը (1867 թվական)։

Գերմանիայի միավորման վերջին փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի միավորման վերջին փուլը հանդիսացավ պատերազմը Ֆրանսիայի դեմ։ 1871 թվականի հունվարի 18-ին Վերսալում Գերմանիան հռչակվեց կայսրություն՝ Վիլհելմ I-ի գլխավորությամբ։ Ֆրանսիայից Պրուսիային անցան Էլզասը և Արևելյան Լոթարիևգիան։ Պրուսիան ստացավ 5 միլիարդ ֆրանկ ռազմատուգանք (տես Ֆրանկֆուրտյան հաշտություն 1871)։ Այս բոլորը նպաստեցին Գերմանիայի արագ զարգացմանը։ 19-րդ դարի 70-ական թվականներին Գերմանիայի բանվոր դասակարգը հասավ զգալի հաջողությունների։ 1875 թվականին Գերմանիայի բանվորական կուսակցության (Այզենախականներ, հիմնադրվել է 1869 թվականին Ա․ Բեբելի ու Վ․ Վ․ Լիբկնեխտի գլխավորությամբ) և լասալյան Համընդհանուր գերմանական բանվորական միության (հիմնադրվել է 1863 թվականին) միավորման հետևանքով ստեղծվեց

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (1890 թվականից՝ Գերմանիայի․սոցիալդեմոկրատական կուսակցություն)։ Բանվորական շարժման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ռայխսթագը 1878 թվականին բացառիկ օրենք ընդունեց սոցիալիստների դեմ։ Սակայն կանգնեցնել կուսակցության ազդեցության աճն այլևս չէր կարելի։ 1890 թվականին օրենքը վերացվեց։ Բիսմարկի քաղաքականությունն ուղղված Էր միլիտարիստական պետության ամրապնդմանը։ 1879 թվականին Գերմանիայի դաշինք կնքեց Ավստրո Հունգարիայի հետ ընդդեմ Ֆրանսիայի և Ռուսաստանի։ Երբ 1882 թվականին նրանց միացավ Իտալիան, կազմվեց Եռյակ միությունը, ի հակակշիռ որի հետագայում կազմվեց Անտանտը։ 80 թվականներին Գերմանիայի պրոտեկտորատը հաստատեց Աֆրիկայի զգալի տերիտորիաների (Տոգո, Կամերուն, Արևելյան Աֆրիկա ) վրա, 90֊ ական թվականներին ազատվեց խաղաղօվկիանոսյան մի շարք կղզիներ։

Գերմանիական իմպերիալիզմի փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

19 -րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին Գերմանիան թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ տնտեսական զարգացմամբ առաջ անցնելով Անգլիայից, պայքար ծավալեց աշխարհի վերաբաժանման համար։ Գերագնահատելով իր ռազմ, հզորությունը և ենթադրելով, որ Մեծ Բրիտանիան չի աջակցի Ռուսաստանին, Գերմանիան սկսեց առաջին համաշխարհային պատերազմը։

Գերմանական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական պատերազմ

1914 թվականի օգոստոսի 1ին Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, օգոստոսի 3-ին՝ Ֆրանսիային, օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Պատերազմի հենց սկզբից Գերմանիայի աջ դեմոկրատները սոցիալ շովինիստական դիրք գրավեցին, ըստ Էության նրանց հարեց նաև ցենտրիստական խմբավորումը Կ․ Կաուցկու գլխավորությամբ։ Միայն ձախ դեմոկրատները (Ռ․ Լյուքսեմբուրգ, Կ․ Լիբկնեխտ, Կ․ Ցետկին, Ֆ․ Մերինգ և ուրիշներ) հավատարիմ մնացին պրոլետարական ինտերնացիոնալիզմին։ 1915 թվականինի գարնանը նրանք ստեղծեցին «Ինտերնացիոնալ» խումբը, որը 1916 թվականին վերաևվանվեց «Սպարտակ», իսկ ավելի ուշ վերածվեց «Սպարտակ միության»։ 1918 թվականին Գերմանիայում ստեղծվեց հեղափոխական իրադրություն։ Հեղափոխության սկիզբ ծառայեց գերմանական ծովայինների ապստամբությունը Քիլում։ Շատ քաղաքներում ստեղծվեցին «Խորհուրդ»-ներ։ Նոյեմբերի 9֊ին ապստամբություն բռնկվեց Բեռլինում։ Միապետական կարգը վերացվեց։ Սովետական Միության հետ համերաշխության ցույց (Բեռլին, Լյուսագարաեն, 1920 թվականի մայիսի 11) Սովետական և գերմանական պատվիրակությունների անդամները Ռապալլոյի պայմանագրի ստորագրումից հետո (1922 թվականի ապրիլի 16-ին)։ Նկարում՝ ձախից աջ, երկրորդից սկսած ռայխսկանցլեր Վիրտ, Կրասին, Չիչերին, Իոֆֆե Սակայն իշխանությունն անցավ աջ դեմոկրատների ղեկավարների (Ֆ․ Էբերտ, Ֆ․ Շայդեման, Օ․ Լանդսբերգ) և «Անկախ կուսակցության» ղեկավարների ձեռքը, որոնք կապ հաստատեցին բանակի գերագույն հրամանատարության հետ և կնքեցին հեղափոխությունը ճնշելու գաղտնի համաձայնագիր։ 1918 թվականի նոյեմբերի 11-ին Կոմպիենում Գերմանիան զինադադար կնքեց Անտանտի հետ։ 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում ստորագրվեց հաշտության պայմանագիր՝ հաղթող տերությունների թելադրած պայմաններով։ 1918-ի դեկտ․ 30-ից մինչև 1919-ի հունվարի 1-ը Բեռլինում տեղի ունեցավ Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիր համագումարը։ 1919 թվականի հունվարին կառավարությունը դաժանորեն ճնշեց Բեռլինի բանվորների ելույթը, գազանաբար սպանվեցին Կ․ Լիբկնեխտը և Ռ․ Լյուքսեմբուրգը։ 1919 թվականի հուլիսի 13-ի Վայմարյան սահմանադրությամբ Գերմանիան դարձավ բուրժպառլամենտական հանրապետություն (15 երկրներ/հողեր կամ հանրապետություններ և 3 «ազատ քաղաքներ»)։ Ձգտելով դուրս գալ միջազգային մեկուսացումից, Գերմանիան 1922 թվականին ապրիլի 16-ին պայմանագիր կնքեց Սովետական Ռուսաստանի հետ, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին երկու երկրների միջև։

Ռուրի ճգնաժամ (Գերմանիա)[խմբագրել | խմբագրել կոդը]

1923-ի հունվարին սկսվեց, այսպես կոչված, Ռուրի ճգնաժամը (ռազմատուգանքի դիմաց Ֆրանսիան և Բելգիան գրավել էին Ռուրը)։ Սրվեցին դասակարգային հակասությունները, Գերմանիան հեղափոխական վերելք ապրեց։ Հոկտեմբերին Համբուրգի աշխատավորները Է․ Թելմանի գլխավորությամբ զինված ապստամբություն բարձրացրին։ 1923 թվականի նոյեմբերին նացիոնալ-սոցիալիստների մի խումբ Ա․ Տիտլերի և գեներալ Է.Լուդենդորֆի գլխավորությամբ Մյունխենում պետական հեղաշրջման անհաջող փորձ կատարեց։ Գերմանիայի մոնոպոլիստները ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի մոնոպոլիաների աջակցությամբ, որոնք հույս ունեին Գերմանիան օգտագործել որպես ԽՍՀՄ դեմ հարավային ուժ, սկսեցին վերականգնել նրա ռազմաարդար պոտենցիալը։ 1926 թվականին Գերմանիան ընդունվեց Ազգերի լիգա։ Արդեն ծնունդ էր առել և ուժեղանում էր ֆաշիստական վտանգը։ Տեղափոխական պրոլետարիատի ուժերի համախմբումը տեղի էր ունենում ավելի դանդաղ, քան հետադիմական ուժերի կենտրոնացումը։ Դրա պատճառը աջ ղեկավարների օպորտունիստական քաղաքականությունն էր, որը պառակտում էր բանվոր դասակարգի շարքերը։ Նրանք մերժեցին ԳԿԿ-ի առաջարկությունը՝ ստեղծելու միացյալ բանվորական ճակատ ֆաշիզմի և պատերազմի դեմ։ 1933 թվականի հունվարի 30-ին նախագահ Տինդենբուրգը Հիտլերին նշանակեց ռայխսկանցլեր։

Գերամանիայում ֆաշիստական բռնապետության (դիկտատուրա) հաստատումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա Տինդենբուրգի մահից (1934 թվական) հետո Հիտլերն իրեն հայտարարեց պետության ղեկավար։ 1933 թվականի փետրվարի 27-ին ֆաշիստները հրդեհեցին Ռայխսթագը՝ մեղադրանքը բարդելով կոմունիստների վրա։ Սկսվեցին հակաֆաշիստների մասսայական ձերբակալությունները։ 1933 թվականի մարտի 3-ին ձերբակալվեց Է․ Թելմանը։

Զավթողական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 14-ին պաշտոնապես արգելվեց կոմկուսակցությունը, իսկ ապա և մնացած բոլոր կուսակցությունները և արհմիությունները։ Օգտագործելով ԱՄՆ-ի և Անգլիայի ֆինանսական օգնությունը, հիտլերյան Գերմանիան կյանքի կոչեց սպառազինման վիթխարի ծրագիր, սկսեց նախապատրաստվել 1933 թվականի զավթողական պատերազմին Գերմանիան դուրս եկավ Ազգերի լիգայից։ 1935 թվականին վերականգնվեց ընդհանուր զինապարտության օրենքը։ 1936-1939 թթ Գերմանիան, Իտալիայի հետ միասին, զինված ներխուժում կազմակերպեց Իսպանիայում։ 1936-1937 թթ ձևավորվեց Գերմանիայի, Իտալիայի և ճապոնիայի ագրեսիվ բլոկը։ 1938 թվականի մարտին ֆաշիստական Գերմանիան զավթեց Ավստրիան («անշլյուս»), 1939 թվականին՝ Չեխոսլովակիան։ 1939 թվականի օգոստոսին Գերմանիան դիմեց ԽՍՀՄ-ին չհարձակման պայմանագիր կնքելու առաջարկությամբ։ Սովետական Միությունը, ձգտելով կանխել հակասովետական միացյալ ճակատի ստեղծումը և նկատի ունենալով, որ կոլեկտիվ անվտանգության սիստեմ ստեղծելու իր ջանքերը ձախողվել էին Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, ստիպված ըևդունեց Գերմանաիայի առաջարկությունը։

Պատերազմ Եվրոպայում ( երկրորդ համաշխարհային պատերազմ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական Միությունը, ձգտելով կանխել հակասովետական միացյալ ճակատի ստեղծումը և նկատի ունենալով, որ կոլեկտիվ անվտանգության սիստեմ ստեղծելու իր ջանքերը ձախողվել էին Անգլիայի և Ֆրանսիայի կողմից, ստիպված ընդունեց Գերմանաիայի առաջարկությունը։ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա՝ սկսելով պատերազմ Եվրոպայում սեպտեմբերին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին, սակայն ակտիվ մարտական գործողություններ չձեռնարկեցին։ 1940 թվականի մարտին հիտլերականները գրավեցին Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, իսկ ապրիլին ներխուժեցին Դանիա և Նորվեգիա։ Հունիսին հանձնվեց Ֆրանսիան։ 1940 թվականի սեպտեմբերին Բեռլինում Գերմանիայի, Իտալիայի և ճապոնիայի միջև կնքվեց ռազմական դաշինք։ Գերմանիան անմիջապես սկսեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու նախապատրաստությունները։ 1941 թվականի ապրիլին Գերմանիան գրավեց Հարավսլավիան և Հունաստանի մեծ մասը։ 1941 թվականի հունիսի 22-ին, խախտելով սովետագերմանական չհարձակման պայմանագիրը Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա։ Ծանր պաշտպանողական մարտերում սովետական զորքերը կանգնեցրին գերմանական բանակը, իսկ Մոսկվայի մոտ նրա ջախջախումը վերջնականապես խափանեց ԽՍՀՄ-ի դեմ «կայծակնային պատերազմի» հիտլերյան պլանը։ Կազմվեց հակահիտլերյան կոալիցիա՝ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ, որտեղ վճռական դերը պատկանում էր ԽՍՀՄ-ին։ Ստալինգրադի մոտ գերմանաֆաշիստական զորքերի ջախջախումով բեկում առաջացավ ինչպես Հայրենական մեծ պատերազմի, այնպես էլ երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ 1943 թվականին սկսեց քայքայվել ագրեսորների դաշինքը՝ նրանից դուրս եկավ Իտալիան։ Լայն թափ ընդունեց դիմադրության շարժումը գրավված երկրներում։ Ակտիվացան հակաֆաշիստական անլեգալ կազմակերպությունները։ 1944 թվականի հունիսին, երբ Գերմանիայում ռազմական և քաղաքական պարտությունն ակնհայտ էր, դաշնակիցները բացեցին երկրորդ ճակատը։ 1945 թվականի հունվար փետրվար ամիսներին սովետական բանակը մտավ Գերմանիա, ապրիլի 30-ին հաղթանակի դրոշ կանգնեցվեց Ռայխսթագի վրա։ Մայիսի 8-ին Բեռլինում ստորագրվեց ֆաշիստական Գերմանայիի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։ Գերմանիան բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների՝

Համապատասխանաբար չորս հատվածի։ Գերմանիայում Գերագույն իշխանությունը իրենց վրա վերցրեցին ԽՍՀՄ-ի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կառավարությունները։ Բեռլինի կոնֆերանսում ԽՍՀՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիան պարտավորվեցին Գերմանիայումում արմատախիլ անել

Որոշվեց հաստատել լեհգերմանական նոր սահման։ Փոցդամի որոշումները հետևողականորեն իրագործվեցին միայն սովետական զորքերի զբաղեցրած գոտում։ Ստեղծվեց նոր, դեմոկրատական պետական ապարատ։ 1945 - 1946 թթ վերացվեց խոշոր կալվածատիրական հողատիրությունը։ Հողն անցավ աշխատավոր գյուղացու ձեռքը։ 1948 թվականին ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան արևմտյան գոտիներում անցկացրին անջատ դրամական ռեֆորմ։ Գերմանիայի պառակտման այս միջոցառումներն ավարտվեցին 1949 թվականի սեպտեմբերին Արևմտագերմանական պետության՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ԳՖՀ) ստեղծումով։ 1949 թվականի հոկտեմբերի 7֊-ին ժողովրդական խորհուրդը, որն ընտրվել էր գերմանական ժողովի կոնգրեսի կողմից, հռչակեց Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) ստեղծումը։ Գործողության մեջ մտավ նաև դեմոկրատական սահմանադրությունը։ ԳԴՀ-ի նախագահ ընտրվեց Վ․ Պիկը, վարչապեք դարձավ Գրոտևոլը։ Սովետական կառավարությունը ԳԴՀ-ի կառավարությանը հանձնեց սովետական զինվորական վարչության ֆունկցիաները։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wagner, 2010, էջեր 19726–19730
  2. Gerhard Trnka. Rezension zu: H. Thieme (Hrsg.): Die Schöninger Speere, ...es sind acht Speere...(There are eight javelins). H-Soz-Kult. ISBN 9783806221640. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. «Hominids and hybrids: The place of Neanderthals in human evolution Ian Tattersall and Jeffrey H. Schwartz». National Academy of Sciences. 1999 թ․ հունիսի 22. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 42