Լատվիա
| Latvijas Republika Լատվիայի Հանրապետություն |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
||||||
| Ազգային հիմն՝ Dievs, svētī Latviju! |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Ռիգա | |||||
| Պետական լեզու(ներ) | լատվիերեն | |||||
| Անկախություն | ||||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 64,589 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 1.5 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2006 նախահաշիվը | 2,291,000 | ||||
| - | 2000 մարդահամարը | 2 375 000 | ||||
| - | Խտություն | 36 /կմ² 93 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Լատ (LVL) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+2) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+3) | ||||
| Ինտերնետ | .lv | |||||
| Հեռախոսային կոդ | +371 | |||||
Լատվիա (Լատվիերեն` Latvija), պաշտոնապես Լատվիայի Հանրապետություն (Latvijas Republika), պետություն Հյուսիսային Եվրոպայում: Մայրաքաղաքն է Ռիգան: Լատվիան մերձբալթիկ երկրներից մեկն է` Էստոնիայի և Լիտվայի հետ, որոնք համատասխանաբար սահմանակցում են հյուսիսից և հարավից:Արևելքից Լատվիան սահմանակցում է Ռուսաստանին և Բելառուսին: Երկիրը բաժանված է 4 մասերի ` Կուրզեմե, Վիդզեմե, Զեմգալե և Լատգալե։
Լատվիացիները խոսում են լատվիերեն, որն ունի մի փոքր նմանություններ լիտվերենի հետ:
Լատվիայի ներկայիս նախագահն է Անդրիս Բերզինշը:
Պատմությունը [խմբագրել]
Լատվիայի տարածքը բնակեցվել է հազարավոր տարիներ առաջ` բալթիկ ցեղերի կողմից: Այդ ցեղերը գլավորապես զբաղվում էին ձկնորսութամբ, որսորդութամբ և առևտրով։
Գերմանացի խաչակիրները և առևտրականները գալիս են Լատվիա 12-րդ դարի վերջին: Դա պատճառ է հանդիսանում լատվիացիների համար կորցնելու իրենց ինքնավարությունը և մոտ 800 տարի լատվիացիները ստիպված են լինում պայքարել իրենց երկիր ներխուժող գերմանացիների, դանիացիների, շվեդների, լեհերի ու ռուսների դեմ: Լատվիան ի վերջո դառնում է անկախ 1918թ.-ին։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական բանակը հարձակվում է Լատվիայի վրա և բավականին շատ թվով լատվիացիների աքսորում Սիբիր և այլ տեղեր` հեռու իրենց հայրենիքից: Հետո երկիր է մտնում նացիստական Գերմանիան և սպանում Լատվիայում բնակվող հրեաներին: Այնուհետև կրկին սովետական բանակը մտնում է Լատվիա և ամբողջովին օկուպացնում երկիրը: Լատվիան վերջապես ձեռք է բերում անկախությունը 1991թ.-ին` ԽՍՀՄ փլուզումից հետո:
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լատվիա կատեգորիայում։ |
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|
|
|
|
|---|---|
| Անդամներ | |
| Նախկին անդամներ | |
| Դիտորնդներ | |